Որոշ մանրամասներ Դանիայի խորհրդարանի կողմից ընդունված «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևի վերաբերյալ

Այսօր Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության դրվեց «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևը: Դանիայի խորհրդարանն այն ընդունեց 89 կողմ, 9 դեմ, 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևը քննարկվել էր հունվարի 19-ին` Դանիայի «Սոցիալիստական», «Ազատական դաշինք» և «Այլընտրանք» կուսակցությունների (Enhedslisten, Liberal Alliance և Alternativet) համատեղ նախաձեռնությամբ և պատգամավորներ Նիկ Հեկերուպի, Սորեն Էսպերսենի, Մայքլ Աաստրուպ Յենսենի, Հենրիկ Դալի, Ռենե Գէլի, Մարտին Լիդեգարդի և Նասեր Խադերի համահեղինակությամբ: Նախաձեռնության առաջխաղացման մեջ մեծագույն նպաստ է ունեցել Դանիայի հայ համայնքն՝ իր ներդրած բազմաթիվ ջանքերով:
Ընդունվել է բանաձևի այն նախագիծը, որտեղ օգտագործվեկ են «Արևելյան Անատոլիա» և «ողբերգական ու արյունալի իրադարձություններ» ձևակերպումները, մինչդեռ քննարկված մեկ ուրիշ նախագծում օգտագործվել էին «Օսմանյան կայսրություն» և «ջարդեր ու բռնի տեղահանություններ» արտահայտությունները:
Պատգամավորներից ոմանք, կասկածի տակ չառնելով Հայոց ցեղասպանության իրողությունը, միևնույն ժամանակ դեմ էին արտահայտվել «ցեղասպանություն» և «դատապարտել» բառերի օգտագործմանը: Ուստի, առաջարկել էին որոշակի փոփոխություններ կատարել ներկայացված փաստաթղթում:
Բանաձևով խորհրդարանում վերահաստատել է 2015 թվականի մայիսի 19-ի որոշումը, որը դատապարտում էր «հայերի նկատմամբ իրականացված ջարդերը և այլ բռնությունները»:
Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը», փաստաթղթում նաև նշված է, որ Դանիայի խորհրդարանը հաշտեցման լավագույն ճանապարհն է համարում բաց երկխոսությունը պատմության շուրջ՝ հիմնվելով դրա ազատ ու չգրաքննվող ուսումնասիրության վրա: Խորհրդարանն ափսոսում է, որ թուրքական օրենքը թույլ չի տալիս քաղաքացիներին ու լրատվամիջոցներին օգտագործել «ցեղասպանություն» բառը և դա ակադեմիական, ինչպես նաև արտահայտման ազատության ոչ խելամիտ սահմանափակում է համարում:
«Առաջին անգամն է, որ Դանիայի խորհրդարանը նման կերպ միավորվում է և միաձայն քննադատում Թուրքիային՝ Հայերի Ցեղասպանությունը ժխտելու համար»,- հայտարարել է Դանիայի խորհրդարանի պատգամավոր Նիկոլայ Վիլմուլսենը:
Ինչևէ, պետք է փաստել, որ այս բանաձևն ամենևին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև չէ, չնայած որ Դանիայի խորհրդարանի այս քվեարկությունը կարելի է համարել նշանակալի առաջընթաց Հայոց ցեղասպանության շուրջ Դանիայի քաղաքական դիրքորոշման առումով:
Դանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նշում են այդ երկրի քաղաքական ու պատմագիտական շրջանակները, վաղուց է հասունացել: Դանիական արխիվներում պահվում են միսիոներների ու դիվանագետների հազարավոր փաստաթղթեր ու վավերագրեր Հայոց ցեղասպանության մասին:
այլ նյութեր այս թեմայով
- ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև է ընդունել Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Կոլումբիայի շրջանի խորհրդի կողմից նման բանաձևի ընդունումը:
- Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը, ցեղասպանության գովքն է անում. Փայլան Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP) ընտված Թուրքիայի մեջլիսի...
- Էրդողանը կարող է չեղարկել իր այցն ԱՄՆ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկության պատճառով «Այդ քայլերը լրջորեն մթագնում են երկու երկրների կապերը։ Այդ որոշումների պատճառով Էրդողանի այցը կարող է հետաձգվել»,-...
- ՀԱՅԱՑՔ Երևանից. Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ու Թուրքիան «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն...
- Կատալոնական Սանտ Իլարի Սակալմ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Քաղաքային խորհրդին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով դիմել էր Կատալոնիայի «Արարատ» հայկական միությունը:
-
20:29
Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի զարգացմանը վերաբերող հարցեր
-
19:33
Արմավիրի քաղաքապետն անդրադարձել է վանդալիզմի ենթարկված Նժդեհի հուշատախտակի շուրջ ստեղծված իրավիճակին
-
19:09
WADA-ն 4 տարով Ռուսաստանին զրկել է Օլիմպիական խաղերին և առաջնություններին մասնակցելու իրավունքից
-
18:22
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է պատվո պահակային վաշտի ծառայողների ընտրություն
-
17:37
Արմեն Սարգսյանը ստորագրել է տարածքային կառավարման ոլորտը կարգավորող մի շարք օրենքներ
-
17:35
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը նաև կանխարգելելու քայլ է. Զոհրաբ Մնացականյան
-
17:23
Արցախի ԱԺ նախագահը մասնակցել է երկրի Սահմանադրության օրվան նվիրված գիտական սեմինարին
-
16:28
ԱԺ-ն ընդունեց նոր ավիաուղղություններն օդի տուրքից ազատելու նախագիծը
-
16:02
Հունվարի մեկից 200 եվրոյից ավել պատվիրված ապրանքը կմաքսազերծվի
-
15:37
Ֆինլանդիայում կառավարության ղեկավար կդառնա աշխարհում ամենաերիտասարդ վարչապետը
-
15:15
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
14:58
WhatsApp հավելվածի հնարավորություններն ընդլայնվել են
-
14:27
ՀՀ քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման որոշումն ուժի մեջ է մտել
-
14:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» համաժողովին
-
13:59
Թուրքիայում ստեղծվել է նոր կայք, որը պայքարելու է «Հայոց ցեղասպանության պնդումների դեմ»
-
13:32
Հաֆթարի բանակը մոտ է Տրիպոլիի գրավմանը
-
13:04
Սամոայում կարմրուկից մահացածների թիվը հասել է 70-ի
-
12:59
Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրացվել է խղճի խայթ չունենալու պատճառով
-
12:31
Պուտինը և Զելենսկին առանձին հանդիպում կանցկացնեն Փարիզում
-
11:55
Պոլսի պատրիարք դառնալու ավելի մեծ շանսեր ունի Սահակ Մաշալյանը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:58
Բոլիվիայում ցույցերի արդյունքում տուժել է ավելի քան 383 մարդ
-
19:20
Մի շարք հարթակներում Հայաստանի տնտեսությանն առնչվող դրական կանխատեսումներն այս պահի դրությամբ շատ փխրուն են
-
15:28
Ռուսաստանը Արցախյան հակամարտության կարգավորման սեփական տարբերակն է առաջ մղում
-
17:15
Գանան դարձել է 16-րդ երկիրը, որը հետ է կանչել Կոսովոյի անկախության ճանաչումը
-
16:21
ՀԱՅԱՑՔ Երևանից. Արցախյան հակամարտությունն ու տարածաշրջանը
-
09:21
Բոլիվիացի զինվորականներն առաջարկել են Մորալեսին հրաժարական տալ
-
18:04
Еngler ընկերութունը ճշգրիտ գիտությունների ուսումնասիրման համար սարքավորումներ կտրամադրի Հայաստանի ավելի քան 200 դասասենյակներին
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
-
18:26
Ռուսաստանը նոր «Կազան» է հասունացնում
-
14:01
Չինաստանն ավելի շատ է ցանկանում է համաձայնագիր կնքել, քան ինքը. Թրամփ
Խոնավություն՝ 74%
Քամի՝ 5 կմ/ժ