ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՊՀ երկրների ինտեգրացված արժութային շուկան կարող է նպաստել ԵԱՏՄ-ում միասնական արժույթի անցմանը

http://novostipmr.com

Օրերս Հայաստանի Խորհրդարանում քննարկվեց ԱՊՀ երկրների արժութային շուկային ինտեգրվելու համաձայնագիրը: Նշենք, որ համաձայնագիրը, որը ստորագրվել է 2012թ. Աշխաբադում, առայժմ միայն վավերացրել են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղըրղզստանը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում ԱՊՀ ինտեգրացված արժութային շուկան:

Նախ՝ հակիրճ այն մասին, թե ինչ ասել է ինտեգրացված արժութային շուկա: Այն իրենից ներկայացնում է ազգային արժույթների կարգավորված շուկաների միասնություն, որը շուկայի անդամ երկրների առևտրային գործակալներին հնարավորություն է տալիս մյուս կողմի հետ իրականացել ուղղակի, չմիջնորդավորված արժութային ցանկացած գործարք: Այլ կերպ ասած, երկու արժույթների ուղղակի փոխգործակցություն՝ առանց որևէ երրորդ արժույթի փոխարկելու անհրաժեշտության: Որպես երրորդ արժույթ, հանդես են գալիս համաշխարհային փոխարկելիության բարձր մակարդակ ունեցող արժույթները, այսինքն՝ դոլարն ու եվրոն:

ԱՊՀ ինտեգրացված արժութային շուկայի մասին համաձայնագիրը ենթադրում է անդամ երկրների կողմից արժութային փոխանակային գործարքների անխոչընդոտ իրականացում:  Ընդ որում, խոսքը վերաբերում է և՛ առևտրային, և՛ տնտեսական այլ գործընթացներին:

Եթե փորձենք առավել առարկայական պատկերացնել, կստացվի, որ համաձայնագրի կողմերը միմյանց հետ կարող են ազգային արժույթներով առևտուր իրականացնել: Առևտրի պարագայում, սա մի կողմից արագացնում է վճարահաշվարկային գործընթացները, քանի որ առևտրային գործարքի համար դոլար կամ եվրո գնելու համար ծախսվող ժամանակն է դուրս գալիս, մյուս կողմից երկու կողմերի համար նվազում է արժութային փոխանակումներից առաջացող կորուստների ռիսկը:

Համաձայնագիրը վավերացրած կողմերի համար այն հանդիսանում է նաև տնտեսական ինտեգրացիայի խորացմանը նպաստող գործիք: Ֆինանսական տեսանկյունից համաձայնագրի վավերացումը կնպաստի ազգային արժույթների կայունությանը, համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների ազգային արժույթների փոխարկելիության մակարդակի բարձրացմանն, ինչպես նաև դոլարի ու եվրոյի ազդեցության նվազեցմանը համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների տնտեսությունների նկատմամբ:

Հայաստանը, փաստորեն, ԵԱՏՄ անդամ միակ երկիրն էր, որ դեռ չէր վավերացրել ինտեգրացված արժույթների շուկայի համաձայնագիրը: Հասկանալի է, որ ԵԱՏՄ անդամ երկրների համար, որոնցից յուրաքաչնյուրի արտաքին առևտրաշրջանառության մեծ մասը ԵԱՏՄ գործընկեր որևէ երկրի հետ է իրականացվում, սա կբերի ինտեգրման որակական նոր հարթությանն անցման: Չի բացառվում նաև, որ Հայաստանի կողմից համաձայնագրի հնարավոր վավերացումից հետո, միասնական վճարահաշվարկային համակարգի ստեղծման ու լիարժեք գործարկման արդյունքում ակտուալ լինի ԵԱՏՄ միասնական արժույթի անցման հարցը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: