ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մամեդյարովի հայտարարությունը նորություն չէ. Նարեկ Մինասյան

Մամեդյարովի հայտարությունն այն մասին, որ  Բաքուն պատրաստ է մասնակցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը,  նորություն չէ:  Այս մասին այսօր «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ բանակցություններն ինքնանպատակ չեն կարող լինել, հանդիպումը՝ ևս: «Հանդիպել ինչի՞ համար… Եթե դա ուղղակի հանդիպում է նշան դնելու համար, հետևաբար նման հանդիպումների կարիք չկա», - նշեց փորձագետն ՝ ավելացնելով, որ ադրբեջանական կողմն, ըստ էության, ցույց չի տալիս որևէ կամք, որպեսզի հանդիպման ժամանակ  որոշակի առաջընթաց արձանագրվի:

«Եթե ցանկանում ենք, որ որևէ հանդիպում արդյունավետ լինի, առաջին հերթին պետք է կատարել նախկին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Ո՛չ Վիեննայի, ո՛չ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները դեռևս կյանքի չեն կոչվել: Իսկ քանի դեռ դրանք կյանքի չեն կոչվել, նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու իմաստ ևս չկա»,-հավելեց  փորձագետը:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: