ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

էլ-Բաբի ազատագրումից հետո Թուրքիան լուրջ երկընտրանքի առջև է կանգնել

Umit Bektas / Reuters

Երկարատև մարտերից հետո այս շաբաթ թուրքական զորքին վերջապես հաջողվեց մտնել սիրիական Էլ-Բաբ քաղաք: Այժմ Սիրիայում թուրքական գործողության նպատակն է գրավել «Իսլամական պետության» փաստացի մայրաքաղաք Ռաքքան և քրդերից ազատել Մանբիջ քաղաքը: «Տարածաշրջանը ԻՊ-ից, քրդական «Ինքնապաշտպանության ժողովրդական ջոկատներից» և Ժողովրդավարական միություն կուսակցությունից ազատագրելուց հետո, ինչպես նաև Ռաքքայից ԻՊ վտարումից հետո, այնտեղ մնալը մեզ համար մեծ շռայլություն կլինի, սակայն դրա մասին դեռ վաղ է խոսել», - հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը: Նրա խոսքերով՝ Թուրքիան պատրաստվում է Սիրիայի հյուսիսում ազատագրել 5 հազար քառ. կմ տարածք, ինչպես նաև ստեղծել անվտանգության գոտիներ:

Սակայն վերլուծաբանները չեն բացառում, որ թուրքական ցամաքային գործողությունը Սիրիայում կարող է Էլ-Բաբում ավարտվել, քանի որ հետագա առաջխաղացումն ինչպես Ռաքքայի, այնպես էլ Մանբիջի ուղղությամբ, կարող է առճակատում առաջացնել Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի հետ:

Նշենք, որ մինչ այժմ Մոսկվան Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողությունների վերաբերյալ «խուսափում» էր կարծիք հայտնել: Սա, ինչպես նաև Էլ-Բաբի շրջանում թուրքական օդուժի հետ միասին հարվածներ հասցնելն ԻՊ դիրքերին, խոսում են, որ այս ընթացքում «Եփրատի վահան» գործողությունը վայելել է Ռուսաստանի լուռ աջակացությունը: Ինչպես ընդգծում են փորձագետները, դրա դիմաց Ռուսաստանն իր հերթին աջակցություն է ստացել զինված ընդդիմության վրա ազդեցության լուրջ լծակներ ունեցող Թուրքիայից՝ Հալեպի ազատագրման հարցում: Սակայն այժմ թուրքական զորքերի առաջխաղացումը դեպի Ռաքքա ենթադրում է բախումներ Ասադի զորքերի, այսինքն՝ ռուսական շահերի հետ:

Դեպի Մանբիջ թուրքական առաջխաղացումը ևս որոշակի բարդություններ է պարունակում: Չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը աջակցում է Թուրքիայի ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև հանդես է եկել Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու նախաձեռնությամբ, սակայն Սիրիայում ամերիկյան նոր վարչակազմը, ի տարբերություն նախորդի այժմ համագործակցում է միայն քրդական ուժերի հետ: Ուստի դեպի Մանբիջ՝ քրդերի դեմ, թուրքական ուժերի առաջխաղացումն ԱՄՆ-ին բնավ դուր չի գա: Այս մասին վկայում է նաև Էրդողանի հետ հեռախոսազրույցում Թրամփի կողմից ընդգծումը, որ ԱՄՆ-ը աջակցում է թուրքական գործողությունները Ռաքքայում:

Այսպիսով, այժմ Թուրքիան կանգնած է լուրջ ընտրության առջև: Փորձագետները կարծում են, որ ամեն դեպքում եթե Թուրքիան, այնուամենայնիվ, շարունակի իր առաջխաղացումը, ապա կընտրի դեպի Մանբիջ առաջ շարժվելու տարբերակը, քանի որ Անկարայի կարծիքով քրդերն իր համար ավելի մեծ վտանգ են ներկայացնում, քան ահաբեկիչները…

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: