ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մալազիայում կանխվել է Սաուդյան Արաբիայի թագավորի դեմ մահափորձը

Global Look Press

Մալազիայում կանխվել է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի դեմ մահափորձը: Ոստիկանությունը ձերբակալել է յոթ չարագործի, ովքեր Սաուդյան Արաբիայի թագավորի Մալազիա կատարելիք այցից առաջ պատրաստվում էին Կուալա-Լումպուրում հարձակվել թագավորական ընտանիքի վրա: 

«Մենք կարողացել ենք նրանց ձերբակալել մինչև այն պահը, երբ նրանք կկարողանային ինչ-որ բան անել»,- ասել է ազգային ոստիկանության ղեկավար Հալիդ Աբու Բաքարը` հավելելով, որ կասկածյալների տարիքը 26-33 է, նրանցից մեկը հանդիսանում է մասնավոր մալազիական համալսարաններից մեկի ուսանող, իսկ ևս մեկը` խոհարար է տեղի ռեստորանում: 

Ձերբակալվածներից երկուսը կապ են ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Նրանք պլանավորել էին նաև Մալազիայում ահաբեկչություններ կատարել:

Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի թագավորը Կուալա-Լումպուր առաջին անգամ պաշտոնական այցելություն ունեցել է փետրվարի 26-ին բազմամարդ պատվիրակության հետ: 



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: