ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 049,87 դրամ ԱՐԾԱԹ - 387,97 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 272,88 դրամ

Հնդկաստանի փոխնախագահի այցը փաստեց` տարածաշրջանում Հայաստանի դերակատարումը փոխվում է

Ապրիլի 24-26-ն աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարին: Այցի շրջանակներում նրան ընդունեցին ՀՀ նախագահը, Կառավարության և արտաքին գերատեսչության ղեկավարները: Թերևս միայն սա բավարար է պատկերացում կազմելու  այցի բավական համապարափակ բնույթի մասին:  Մինչդեռ դրա մասին է վկայում նաև հնդկական կողմի հետաքրքրվածությունը ոլորտային համագործակցությամբ, ինչի մասին հնդկական պատվիրակության ղեկավարը բարձրաձայնում էր: Դրանց մեջ առյուծի բաժին է զբաղեցնում տնտեսական համագործակցության շրջանակների հստակեցումն, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարապետության, դեղագործության, մեքենաշինության, գյուղատնտեսության և այլ ոլորտներ: Թերևս այս ամենում շատ մեծ նշանակություն ունի Հնդկաստանի փոխնախագահի կողմից՝ վարչապետի հետ հանդիման ժամանակ հնդկական կապիտալը դեպի Հայաստան ուղղորդելու պատրաստակամության մասին հայտարարությունը: Ընդ որում, Հայաստանի՝ դեպի Հյուսիս, Արևելք և Արևմուտք ձեռք բերած ասոցացված հարաբերությունների նկատմամբ մեծ հետաքրքրության հատուկ շեշտադրությամբ:

Այցն ինքնին բավական հետաքրքրիր էր ոչ միայն հագեցած բովանդակությամբ, այլև քաղաքական առումով: Մասնավորապես, այն վերջին 12 տարիների ընթացքում Հնդկաստանից ամենաբարձր մակարդակով կատարված առաջին այցն էր, ինչը վկայում է հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանը նոր զարկ տալու նպատակների մասին: Մյուս կողմից, այցը տարածաշրջանային չէր և սահմանափակվեց միայն Հայաստանով: Այսինքն՝ թիրախը, որպես տարածաշրջանում տնտեսական ակտիվության մեծացմանը նպաստող գործընկերոջ, դիտարկվում է հենց Հայաստանը:

Այն, որ այցի ընթացքում ձեռք բերված համաձայնություններն ընթացիկ տարվա մեջ «միս ու արդյուն» կտրվի,  հասկանալի է՝ պայմանավորված Հնդկաստանի նախագահի կողմից Սերժ Սարգսյանին փոխանցված պատասխան այցի հրավերով:

Ի դեպ, պետք է նշել, որ այս այցելությունն էլ անպտուղ չմնաց. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Հնդկաստանի երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության միջև ստորագրվեց երիտասարդության հարցերի բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, Հայաստանի և Հնդկաստանի մշակույթի նախարարությունների միջև ստորագրվեց 2017-2020 թվականների մշակութային համագործակցության վերաբերյալ գործնական ծրագիրը, ինչպես նաև, երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվեց բաց տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 3 կմ/ժ
0 C°
 
   
02.12.2020
   
03.12.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: