Համանախագահները պետք է օրակարգ բերեն ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման համաձայնագրի կնքման հարցը
Նախօրեին ԱՄՆ պետդեպարտամենտը հանդես եկավ հայտարարությամբ, որում անդրադառնում և մտահոգություն է հայտնում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին սրացումներին, որոնց ընթացքում հայկական կողմն ունեցավ մարդկային կորուստներ:
ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից տարածած հայտարարությունը, հղում կատարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հունիսի 19 տարածած համտեղ հայտարարությանը, բառացի կրկնում է այն, կողմերին կոչ անելով «անհապաղ դիտարկել միջոցներ թուլացնելու լարվածությունը սահմաններին» (հետաքրքրական է, որ համանախագահների կողմից տարածած հայտարարության մեջ «անհապաղ» բառը բացակայում է) և «վերադառնալ խնդրի շուրջ սուբստատիվ բանակցություններին»:
Թեպետ նշված երկու հայտարարությունների մեջ էլ առաջին պահանջն՝ «անհապաղ դիտարկել միջոցներ թուլացնելու լարվածությունը սահմաններին» (պահանջ, որ, ըստ էության, վերաբերում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներին ձեռք բերած պայմանավորվածություներին - հետաքննության մեխանիզմների ներդնում, դիտորդների թվի մեծացում և այլն) նախորդում է երկրորդին՝ «վերադառնալ խնդրի շուրջ սուբստատիվ բանակցություններին», այն մի շարք մտահոգությունների տեղիք է տալիս:
Առաջին այս հայտարարություններից Ադրբեջանը կարող է ենթադրել, որ միջազգային հանրությունը ևս մեկ անգամ աչք է փակում սահմանին իր կողմից ձեռնարկված սադրանքների և բանակցային սեղանին դրսևորած ոչ կառուցողական պահվածքի վրա: Չնայած նրան, որ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է խուսափել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումից, միջազգային հանրությունը, տուրք տալով Ադրբեջանի նման քմահաճ պահանջին, շարունակում է պնդել բանակցություններն այլ ասպետկների շուրջ շարունակելու մասին: Հարց է առաջանում, երբ անգամ առկա պայմանավորվածությունները չեն կատարվում և սահմաններին շարունակում են կրակոցնել հնչել՝ խլելով մարդկային կյանքեր, ինչպե՞ս կարելի է խոսել բանակցային սեղանին առաջընթացի մասին:
Բացի այդ, ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ խոսվում է հակամարտության երեք սկզբունքների հիման վրա հակամարտության լուծման անհրաժեշտության մասին, երբ Ադրբեջանն իր գործողություններով և հայտարարություններով հետևողականորեն անտեսում է երեք սկզբունքներից երկուսը՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Ադրբեջանի նման ոչ կառուցողական պահվածքի դեպքում, ԱՄՆ-ը, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահները ոչ թե պետք է խոսեն բանակցությունների առաջընթացի մասին, որն այս փուլում ուղղակի հնարավոր չէ, այլ կողմերից պահանջեն իրականացնել կոնկրետ քայլեր, որոնք կնվազեցնեն սահմաններին լարվածությունը: Այդ քայլերից կարող է լինել, օրինակ, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման համաձայնագրի ստորագրումը:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ