ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանի հետքերով. Բաքուն գրաքննությունն «արտահանում է» Եվրոպա

analitikaua.net

Փարիզի արվարձանային Նանտեր շրջան դատարանը սկսում է Ադրբեջանի կառավարության կողմից «France 2» հանրային հեռուստատեսության երկու լրագրողի՝ Էլիզ Լյուսեի և Լորեն Ռիչարդի դեմ հարուցված քրեական գործով դատական լսումները: Լրագրողները մեղադրվում են Ադրբեջանին հեղինակազրկելու մեջ: Հիշեցնենք, որ «Cash Invastigation» հաղորդման շրջանակներում ցուցադրված ռեպորտաժը նվիրված էր 2014 թվականի գարնանը Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Բաքու կատարած այցին, որում լրագրողներն Ադրբեջանին անվանել էին բռնապետություն, իսկ նախագահ Իլհամ Ալիևին՝ բռնապետ:

Չնայած նկարահանումներից հետո ֆրանսիացի լրագրողներից առգրավվել էր նկարահանված նյութը՝ մասնավորապես հարցազրույցներն ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայիլովայի և իրավապաշտպան Լեյլա Յունուսի հետ, սակայն տեսանյութում անդրադարձ է արվել Ադրբեջանում մարդու իրավունքների վատ վիճակին՝ մասնավորապես քաղբանտարկյալների առկայությանը և իշխանություններին քննադատողների նկատմամբ հետապնդումներին: Բաքվի շահերը ներկայացնող փաստաբան Օլիվյե Պարդոն պնդում է, որ ռեպորտաժը չի արտացոլում իրական իրավիճակն Ադրբեջանում:

Դատական գործի արդյունքում Ադրբեջանը պահանջում է խորհրդանշական փոխհատուցում 1 եվրոյի չափով: Երկու լրագրողներին սպառնում է 12.000 եվրոյի չափով տուգանք: Նրանց պաշտպան Ժան Կաստելյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հայցն անօրինական է, քանի որ Ադրբեջանը պետություն է, ոչ թե քաղաքացիական անձ: Հետևաբար՝ զրպարտության մեղադրանքով հայցը պետք է կարճվի:  

Ամեն դեպքում, սա ևս մեկ ապացույց է, որ Բաքուն, հետևելով Էրդողանի օրինակին փորձում է երկրում տիրող գրաքննությունը արտահանել դուրս՝ հատկապես, որ երկրի ներսում արդեն վաղուց չկա որևէ այլակարծություն (հիշեցնենք Բուլղարիայում ոչ առանց Բաքվի ջանքերի աշխատանքից հեռացվել էր լրագրող Դիլիանա Գայտանջիևան, ով հրապարակել էր Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին դիվանագիտական չվերթներով զենք մատակարարելու վերաբերյալ անհերքելի փաստեր): Սակայն, ինչպես ցույց է տվել էրդողանի փորձը, դա քննադատությանը վերջ դնելու լավագույն տարբերակը չէ: Հիշեցնենք, գերմանական հեռուստատեսության եթերում Էրդողանի մասին երգիծական բանաստեղծություն ընթերցած գերմանացի երգիծաբանին պատժելու էրդողանի պահանջին Բեռլինի կողմից ընթացք տալը բողոքի ալիք բարձրացրեց ողջ Եվրոպայում, որոշ երկրներում նույնիսկ Էրդողանի մասին վիրավորական բանաստեղծությունների մրցույթ հայտարարվեց, որին մասնակցել է անգամ Մեծ Բրիտանիայի ներկայիս արտգործնախարար Բորիս Ջոնսոնը: Արդյուքնում՝ Էրդողանի քննադատությունը ուժեղացավ, իսկ եվրոպական երկրների և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվեցին:

Բաքվում կարծես թե Էրդողանի փորձի արդյունքները հաշվի չեն առել և պատրասվում են նույն ուղով գնալ: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    16.10.2024
       
    17.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: