ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսական թեման ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում

РИА Новости / Пресс-служба президента Украины/ Николай Лазаренко

Մոսկվան անցած տարիներին ազնվորեն անցել է «սառը պատերազմի» ժառանգությունից ազատվելու ուղին, սակայն չի հանդիպել արևմտյան գործընկերների կողմից աջակցության։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ ՆԱՏՕ-ն ձգտում է վերստեղծել սառը պատերազմի կլիման։ «Արևմուտքն իր քաղաքականությունը կառուցում է «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով՝ անցնելով դեպի արևելք ՆԱՏՕ-ի անխափան ընդլայնման ուղի՝ հրահրելով հետխորհրդային տարածքում անկայունություն և խրախուսելով հակառուսական տրամադրությունները»,- նշել է Լավրովը` հավելելով, որ հենց այդ քաղաքականության արդյունք է հակամարտությունն Ուկրաինայի արևելքում։

Լավրովը քննադատության ենթարկեց նաև միակողմանի պատժամիջոցներ սահմանելու Արևմուտքի պրակտիկան՝ մասնավորապես անդրադառնալով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած նորանոր պատժամիջոցներին և դրանց անարդյունավետությանը: Քննադատելով նաև Հյուսիսային Կորեայի միջուկային գործունեությունը՝ Լավրովը ընդգծեց, որ միայն պատժամիջոցներ սահմանելով այդ խնդիրը հնարավոր չէ կարգավորել և որ անհրաժեշտ է վերադառնալ քաղաքական երկխոսության: Ռուսաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ միջազգային ահաբեկչությունը և միլիոնավոր անօրինական միգրանտները Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում քաոս առաջացրած ռեժիմները փոխելու Արևմուտքի քաղաքականության արդյունք է:

Չնայած ԱՄՆ-ը և եվրոպական երկրները իրենց ելույթներում առանձնապես չանդրադարձան Ռուսաստանին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Մոսկվայի քաղաքականության քննդատության պակաս չզգացվեց: Այսպես, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի գրեթե ողջ ելույթը նվիրված էր Ռուսաստանին: Մասնավորապես Պորոշենկոն նշեց, որ Ռուսաստանը Ղրիմում բռնաճնշումներ է իրականացնում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր չեն համաձայնվում Կրեմլի քաղաքականության հետ: Պորոշենկոն նաև միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ուկրաինայի քաղաքացիների իրավունքները Ղրիմում խախտվում են և վերջիններս հնարավորություն չունեն ուկրաիներեն սովորելու: Պորոշենկոն նաև մեղադրեց Ռուսաստանին Դոնբասում հակամարտությունը սառեցնելու և  իր կողմնակիցների կարգավիճակն օրինականացնելու քաղաքականության մեջ: 

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն իր հերթին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի համատեղ «Արևմուտք-2017» զորավարժությունները հանդիսանում են տեղեկատվական պատերազմի մաս և հարևան երկրների վրա Ռուսաստանի հարձակման փորձ։

«Այսօր աշխարհի ուշադրությունն ուղղված է դեպի Հյուսիսային Կորեա և այլ տարածաշրջաններ, սակայն շանտաժի և ագրեսիայի նույն մեթոդները կիրառվում են Ուկրաինայում և ՆԱՏՕ-ի արևելյան սահմանի երկայնքով։ Մոտ 100 հազար ռուս զինծառայողներ մասնակցում են «Արևմուտք-2017» հարձակողական բնույթի զորավարժություններին բալթյան պետությունների և Լեհաստանի սահմանների մոտ, նույնիսկ Արկտիկայում», - նշել է Գրիբաուսկայտեն։

Այսպիսով, կարելի է ասել, որ ԱՄՆ-ի և եվրոպական առաջատար երկրների մոտ հակառուսական քաղաքականությունն որոշակի մեղմացում է արձանագրել, սակայն հաշվի առնելով Արևմուտքի կողմից աջակցություն ստացող երկրների մոտ ռուսաֆոբիայի բարձր մակարդակը՝ դեռևս վաղ է խոսել Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում ձնհալի մասին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: