Նախագահների հանդիպումը դրական էր, բայց ոչ արդյունավետ

Ավելի քան մեկ տարի տևած դադարից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են Ժնևում: Շվեյցարիայում հանդիպումը կազմակերպվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ: Այն կայացավ երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Հանդիպումից հետո նախագահներն ունեցան նաև առանձնազրույց:
Երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքները համատեղ հայտարարությամբ ամփոփել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հայտարարության մեջ ասվում է, որ հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում, և նախագահները համաձայնվել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ, ինչպես նաև հավելյալ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում:
Տվյալ հայտարարությունից կարելի է կատարել երկու եզրակացություն: Առաջին՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները շարունակում են մնալ օրակարգում (չնայած Բաքուն փորձում է ամեն կերպ համոզել հակառակում), և երկրորդ՝ հակամարտության կարգավորման քաղաքական ասպեկտը և լարվածության թուլացմանն ուղղված քայլերը (այսինքն՝ պայմանավորվածությունների իրականացումը) հանդիսանում են զուգահեռ գործընթացներ:
Նախագահների հանդիպումն ընդհանուր առմամբ կարելի է համարել դրական՝ մասնավորապես հետապրիլյան լարվածության ֆոնին, որը մինչև այժմ պահպանվում է, քանզի Բաքուն ամեն կերպ փորձում է խուսանավել իր ստանձնած պարտավորությունների կատարումից: Խոսքը մասնավորապես վերաբերում է միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացմանը և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն առնչվող այլ հարցերի:
Այնուամենայնիվ, ինչպես և սպասելի էր, տվյալ հանդիպումն անարդյունավետ էր հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացն առաջ մղելու համար անհրաժեշտ նոր պայմանավորվածությունների ձեռքբերման տեսանկյունից (դրա համար որևէ նախադրյալ չկար): Ինչպես արդեն հայտարարել է նախագահ Սարգսյանը Շվեյցարիայի հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ, որևէ կոնկրետ պայմանավորվածություն խնդրի լուծման տարբերակների մասին չկա: Ըստ էության, բանակցային գործընթացի երկու կողմերն էլ ունեն հակամարտության կարգավորման իրենց տեսլականը, ավելին՝ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ՝ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Սա թերևս, բանակցություններում մեր դիրքորոշման այն կարմիր գիծն է, որը չի կարող հատել որևէ հայ ղեկավար:
Նշենք նաև, որ սոցիալական ցանցերում բավական ակտիվ քննարկումների առիթ դարձավ նախագահների առանձնազրույցը: Նման ձևաչափը բնավ նոր չէ և նախկինում ևս կիրառվել է: Իսկ հանրային շրջանակների նման ակտիվ արձագանքը թերևս կարելի է պայմանավորել հակամարտության լարվածությամբ և կիրառվող հռետորաբանությամբ:
-
10:14
Ինչ է «կապիկի ծաղիկը» և ինչպես է փոխանցվում մարդուն
-
08:42
Բլինքենը հայտարարել է Ղազախստանի համար հակառուսական պատժամիջոցների հետևանքները նվազագույնի հասցնելու մասին
-
00:45
Ստեփանակերտում տեղադրվել է Անդրեյ Սախարովի հուշարձանը
-
00:22
Թուրքիան կաջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ պայմանով
-
00:07
Բայդենը ստորագրել է Ուկրաինային 40 միլիարդ դոլար հատկացնելու մասին օրինագիծը
-
23:16
Վարչապետի աթոռը զավթածի կողմից որևէ համաձայնություն, որը ձեռք կբերվի այս օրերին, լեգիտիմ չէ․ Արթուր Վանեցյան
-
22:55
«Գազպրոմը» հաստատել է, որ դադարեցրել է Ռուսաստանից Ֆինլանդիա բնական գազի մատակարարումը
-
22:34
Վաղը անհնազանդության ակցիաներ և հանրահավաք չենք անցկացնի, կքննարկենք բովանդակային հարցեր. Իշխան Սաղաթելյան
-
19:37
Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել․ կա վիրավոր
-
18:34
Միրզոյանը ողջունել է եԽ-ում Իռլանդիայի մեկնարկող նախագահության առաջնահերթությունները
-
17:17
ԱՄՆ-ը Ուկրաինային 40 մլրդ ԱՄՆ դոլարի հավելյալ օգնություն է տրամադրելու
-
16:35
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
15:28
Բաքուն փորձում է լեգիտիմացնել իր հաջորդ ագրեսիան Արցախի կամ Հայաստանի դեմ. Le Figaro-ի փոխտնօրեն
-
14:11
FlyOne Armenia-ն ոչ կանոնավոր ուղիղ չվերթներ կիրականացնի Երևան-Անթալիա-Երևան երթուղով
-
14:02
ՊՆ-ն հերքում է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ գնդակոծության մասին լուրերը
-
14:00
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը. Փրայսը՝ Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման մասին
-
13:33
Արարատ Միրզոյանը սերբ գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի մանրամասները
-
12:29
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիա
-
12:17
Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ․ Արմեն Գրիգորյան
-
10:22
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
08:54
Կրկնազատիկ (Նոր կիրակի)
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
16:57
Բայդենը խոստացել է, բարեփոխումներ է նախապատրաստել Մեքսիկայից այցելուներին քաղաքացիության տրամադրման մասով
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
18:20
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
-
00:39
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից
Խոնավություն՝ 24%
Քամի՝ 1,03 կմ/ժ