ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցեղասպանության հարցում մեր պահանջատիրությունը դառնում է ավելի առարկայական

Օրերս Վաշինգտոնում տեղակայված Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավաբանական կենտրոնը, որի անդամների շարքում են հայեր ոչ միայն  ԱՄՆ-ից, այլև Ավստրիայից, Ավստրալիայից, Լիբանանից, Կանադայից, ինչպես նաև Հայաստանից, հանդես եկավ մի կարևոր նախաձեռնությամբ, որի նպատակն է ստեղծել Օսմանյան Թուրքիայում հայերի անշարժ գույքի վերաբերյալ փաստաթղթերի տվյալների բազա: Ըստ կենտրոնի ներկայացուցիչների՝ սա կօգնի Ցեղասպանության վնասների փոխհատուցման հարցում ՀՀ պահանջատիրությունը դարձնել ավելի առարկայական՝ մեծացնելով Սփյուռքի հնարավորությունները քաղաքական և իրավաբանական հարթություններում իրականացվող արդարության պայքարում:

Սփյուռքի կազմակերպությունների կողմից նման նախաձեռնությունները դրական են նրանով, որ օգնում են  հայկական պահանջատիրական պայքարը տեղափոխել մի նոր հարթություն, այն է Ցեղասպանության ճանաչումից անցում դեպի փոխհատուցման պահանջի (նման անցմանն ուղղված քայլ էր նաև հայերից բռնագրավված Սիսի կաթողիկոսության նստավայրը վերադարձնելու դատական հայցը` նախ  Թուրքիայի Սահմանադրական դատարան, այնուհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարան): Նման անցումն իր մեջ պարունակում է հստակ ուղերձ թե՛ Թուրքիային և թե՛ միջազգային հանրությանը, որ Ցեղասպանության ճանաչումը չի կարող լինել ինքնանպատակ և դրա տրամաբանական հաջորդ քայլ պետք է հանդիսանա Ցեղասպանության հետևանքով հայերին  հասցված հոգեբանական և ֆիզիկական վնասի փոխհատուցումը:

Սակայն, ինչպես ցանկացած հարցում, այս հարցում նույնպես հնարավոր չի լինի հասնել հաջողության, եթե մենք չլինենք հետևողական և չապահովենք պայքարի շարունակականությունը: Այս նպատակով, նախևառաջ,  անհրաժեշտ է ընդլայնել փաստաթղթերի հավաքագրման սույն նախաձեռնությունը՝ գործընթացում ներառելով նաև իրավական հարցերով զբաղվող միջազգային կառույցների և միջազգային բարձր վարկանիշ ունեցող իրավաբանների:  Սրան զուգահեռ անհրաժեշտ է նաև միջազգային տարբեր հարթակներում բարձրաձայնել  ցեղասպանություններից տուժած անձանց ֆիզիկական, ինչպես նաև հոգեբանական վնասների հաշվարկման միջազգային մեխանիզմի մշակման անհրաժեշտության մասին: Առկայության դեպքում, նման մեխանիզմը կդառնա յուրօրինակ գործիք, որը կարող է օգնել ոչ  միայն վերականգնել արդարությունը, այլև կանխել հետագա ցեղասպանությունները:

Հոգեբանական և ֆիզիկական վնասների փոխհատուցման մեխանիզմի անհրաժեշտության մասին  տեղին է խոսել նաև փակ սահմանների և երկար տարիներ շարունակվող շրջափակման պարագայում, ինչը մեղմ ասած անընդունելի է ներկայիս գլոբալիզացիայի և քաղաքակրթության դարաշրջանում: Սրանք աշխատանքի ուղղություններ են, որոնք մեր պայքարը կդարձնեն ավելի առարկայական՝ միևնույն ժամանակ ապահովելով դրա շարունակականությունը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: