Ի՞նչ են պայմանավորավել ԵԱՏՄ երկրների վարչապետերն ու ի՞նչ հարցեր կան չլուծված

Հոկտեմբերի 25-ին Երևանում կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ ԵԱՏՄ երկրների վարչապետերի մասնակցությամբ: «Այն տեղի է ունենում Միության տնտեսական վիճակի բարելավման ֆոնին։ Ձեռք բերված պայմանավորվածությունները կօգնեն հաղթահարել Միության անդամ երկրների տնտեսությունների զարգացման բազմաթիվ խոչընդոտներ», - այս մասին ասվել է հոկտեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցած հեռուսատակամուրջի ժամանակ, որին մասնակցել են փորձագետներ Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից և Բելառուսից։
Բոլոր երկրների ներկայացուցիչները բարձր գնահատականներ են տվել վարչապետերի հանդիպմանը։
ԵԱՏՄ երկրների տնտեսական աճը
Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, «Ինտեգրացիա և զրագացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանն ուշադրություն է հրավել նրա վրա, որ միջկառավարական խորհրդի նիստն անցկացվում է ԵԱՏՄ անդամ երկրների դրական զարգացման ֆոնին: «Ռուսաստանն անցել է կայուն զարգացման փուլ: Տնտեսական ճգնաժամն իր տեղը զիջում է զարգացման միտումներին, և այդ զարգացումն ամենադրական ձևով ազդում է նաև փոքր երկրների, մասնավորապես՝ Հայաստանի զարգացման վրա»,- ասել է Սաֆարյանը: Նա հավելել է, որ բացի գյուղատնտեսության և շինարարության ոլորտներից, մյուս տնտեսության ճյուղերում Հայաստանը երկնիշ աճ է արձանագրում: Փորձագետները չորս տոկոսանոց տնտեսական աճ են կանխատեսում Հայաստանի համար մինչև ընթացիկ տարվա վերջ:
«ԵԱՏՄ-ն դարձել է ընդհանուր աճի խթաններից մեկը՝ նպաստող ազգային տնտեսությունների կայունությանը»,- իր հերթին ասել է ղազախական կողմի ներկայացուցիչ, «Նուր Օտան» կուսակցության Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Տելնովը:
Արձագանքելով գործընկերների դիտարկումներին՝ ԵԱՏՄ արդյունավետության և տնտեսական աճի վերաբերյալ, Բելառուսի ներկայացուցիչ, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Վյաչիսլավ Յարոշեվիչն ուշադրություն է դարձրել նրա վրա, որ ԵԱՏՄ գոյության առաջին երկու տարիները ձախողված են եղել ներքին և արտաքին գործոնների պատճառով: «Նախաճգնաժամային շրջանի համեմատ իրական տնտեսական աճի հասնելու համար անհրաժեշտ է ավելի ակտիվ և երկարաժամկետ դինամիկա»,- ասել է նա:
Վարչապետերի նիստին ձեռք բերված պայմանավորվածությունները
Խոսելով նիստի արդյունքների մասին՝ տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը ձեռքբերում է անվանել ոսկերչական իրերի ոլորտում ընդհանուր բրենդ ստեղծելու վերաբերյալ որոշումը, ինչպես նաև էլեկտրական սարքավորումների արտադրության ընդհանուր բրենդի մշակման անհրաժեշտության գիտակցումը: Նա հատուկ ուշադրություն է դարձրել տրանսպորտային հարցերին: «Առաջին հերթին, ցանկանում եմ նշել նիստի ամենակարևոր ձեռքբերումները: Իհարկե, դա կոորդինացված տրանսպորտային քաղաքականության «Ճանապարհային քարտեզի» ընդունումն է: Տրանսպորտային քաղաքականության կոորդինացումը չափազանց կարևոր է Հայաստանի համար: Մեղրիում ազատ առևտրի գոտի է ստեղծվել, բայց առանց տրանսպորտային քաղաքականության կոորդինացման այն լիարժեք չի կարող աշխատել»,- ասել է փորձագետը՝ հավելելով. «մեզ շատ հաճելի էր, որ աշխատանք է տարվում աբխազական երկաթգծի բացման ուղղությամբ: Միայն այն կարող է լիարժեք դարձնել ԵԱՏՄ-ն»:
Ղազախստանի ներկայացուցիչ Վլադիմիր Տելնովը որպես կարևոր ձեռքբերում ընդգծել է թվային տնտեսության անցումը, որի վերաբերյալ հիմնական որոշումը կայացվել է Սոչիում ԵԱՏՄ երկրների ղեկավարների նիստի ժամանակ: «Մինչև 2025թ-ը թվային տնտեսության նախագծի իրականացումը, նախնական տվյալներով ընդհանուր 11 տոկոս ՀՆԱ-ի աճ կապահովի»,- ասել է նա: Երկրորդ կարևոր հարցը, որ նա առանձնացրել է, տրանսպորտի նախագծերի համաձայնեցումն է՝ նավագնացություն,նավահանգիստների հասանելիություն և այլն:
Ղրղզական կողմի ներկայացուցիչ տնտեսական գիտությունների դոկտեր Ժումակադիր Ակենեևը նույնպես բարձր է գնահատել ընդունված փաստաթղթերի կարևորությունը՝ ընդգծելով, որ «այդ պայմանավորվածությունները կարող է առաջ մղել մեր տնտեսությունները»:
Միասնական տնտեսական շուկա
Աշոտ Թավադյանը նաև առանձնացրել է էներգետիկ քաղաքականության կոորդինացման կարևորությունը՝ միասնական քաղաքականության մշակման և գների վրա դրա ազդեցության տեսանկյունից: Այդ համատեքստում ընդգծվել է նաև դրամային քաղաքականության համաձայնեցման անհրաժեշտությունը:
Միասնական էներգետիկ շուկայի ձևավորման մասին խոսել է նաև բելառուսական կողմի ներկայացուցիչ Վյաչոսլավ Յարոշևիչը: «Առանց միասնական էներգետիկ շուկայի դժվար թե հնարավոր լինի ԵԱՏՄ կայուն զարգացում ակնկալել»,- ասել է նա: Այդ հարցը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ բարձրացրել է հենց Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը:
Յարոշևիչը նաև ուշադրություն է հրավիրել վիճակագրական տվյալների միասնական բազա ունենալու անհրաժեշտության վրա:
Սահմանամերձ լարվածություն Ղազախստանի և Ղրղզստանի միջև
Տեսակամուրջի մասնակիցները անդրադարձել են նաև Ղազախստանի և Ղրղզստանի միջև առաջացած սահմանամերձ լարվածության վրա: Ժումակադիր Ակենեևրը Բիշկեկից մտահոգություն է հայտնել Ղազախստանի հետ սահմանին բեռնատար մեքենաների կուտակման հետ կապված, որը ղազախական կողմից սահմանային վերահսկողության խստացման հետևանք է: «Երևանում պետք է այս հարցի կարգավորման վերաբերյալ «Ճանապարհային քարտեզ» ընդունվեր, սակայն Ղազախստանի վարչապետը հրաժարվել է այն ստորագրել»,- նշել է Ակենեևը՝ հույս հայտնելով, որ հակասությունները կհաղթահարվեն, և խնդիրը կկարգավորվի ԵԱՏՄ նորմերի շրջանակներում: «Ցավոք, այդ իրավիճակից տուժում են գործարարները»,- ասել է նա՝ ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ սահմանին մնացած ապրանքների 80 տոկոսը Ռուսաստան է ուղղվում:
Ղազախստանի ներկայացուցիչը նույնպես հույս է հայտել, որ խնդիրը շուտափույթ լուծում կստանա: «Պետք է հաշվի առնել, որ քաղաքականությունը և տնտեսությունը սերտ փոխկապակցված են: Այդ մասին պետք է հիշել և միմյանց հանդեպ զգույշ և հավասարակշիռ լինել»,- ասել է Տելնովը:
Հայկական կողմի ներկայացուցիչները նույնպես հույս են հայտնել, որ երկու բարեկամ ժողովուրդների միջև հակասությունները շուտով կլուծվեն:
Ամփոփելով քննարկման արդյունքները՝ Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանն ընդգծել է դեռևս պահպանվող սահմանափակումների և խոչընդոտների վերացման կարևորությունը՝ ԵԱՏՄ երկրների համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից: «Կցանկանայի կրկնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ անհրաժեշտ է առավելագույն ջանքեր գործադրել՝ տեխնիկական խնդիրները հեռացնելու համար, որոնք խանգարում են ինտեգրացիոն գործընթացին և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառության զարգացմանը»,- ասել է Սաֆարյանը:
Ընդգծվել է նաև հումանիտար ոլորտում ԵԱՏՄ երկրների համագործակցության անհրաժեշտությունը: Այդ համատեքստում նշվել է, որ հոկտեմբերի 24-ին Երևանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ, «Ինտեգրում և զարգացում» ՀԿ-ի, «Նորավանք» ԳԿՀ-ի և Եվրասիական փորձագիտական ակումբի հետ համատեղ անցկացվել է կլոր սեղան-քննարկում «Հայաստանի փորձագիտական և կրթական հանրության դերը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման մեջ» թեմայով:
այլ նյութեր այս թեմայով
- Որո՞նք են Հնդկաստանի հետ համագործակցության հնարավորությունները ՀՀ-ի համար Նշենք, որ Հնդկաստանի և Իրանի կողմից այս ծրագրերի նկատմամբ շահագրգռվածությունն ուրույն ակտիվությամբ դրսևորվեց...
- Մեկնարկել է Իրան-ԵԱՏՄ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր փուլը Հանդիպումը կայացել է Իրանի և ԵԱՏՄ անդամ հինգ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ:
- Կօգտվի՞ հայ տնտեսվարողը ԵԱՏՄ-Իրան հնարավորություններից «Հյուսիս- հարավ»-ի նշանակությունը ԵԱՏՄ-ի համար այս փուլում առավելապես գտնվում է ՌԴ-Իրան առևտրատնտեսական հարաբերությունների...
- ՊԵԿ-ը պատրաստել է իրազեկման թերթիկներ և բուկլետներ՝ օտարերկրացիների կողմից ՀՀ-ում ձեռներեցությամբ զբաղվելու վերաբերյալ Իրազեկման թերթիկում առկա են նաև Հայաստանում գործող՝ հարկման ընդհանուր և հատուկ համակարգերի վերաբերյալ անհրաժեշտ...
- ԵԱՏՄ-ն՝ պարենային անվտանգության երաշխիք Այս հարցի համատեքստում, կարևորում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունված հերթական փաթեթը...
-
20:04
Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
-
20:02
Բելգորոդի շրջանի Սոլոխի գյուղում գնդակոծությունից վնասվել է գրեթե 60 տուն
-
19:41
Էրդողանը վերահաստատել է, որ Թուրքիան չի կարող հրաժարվել ռուսական գազից
-
19:27
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում. ՊՆ
-
19:12
Ղազախստանը դուրս է եկել ԱՊՀ-ի հարկային համաձայնագրից
-
18:57
Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ Հայրենիք» կուսակցության ակտիվի հետ
-
18:41
Փաշինյանն ընդունել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին
-
18:32
Ռուսաստանը դրական պատասխան կտա, հենց որ Ուկրաինան վերադառնա բանակցային սեղանի շուրջ. Ռուդենկո
-
18:13
Հայկական կողմը Ադրբեջանի հետ որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել. ՀՀ ԱԳՆ
-
18:00
Ճապոնիան Բայդենի այցի ընթացքում Տոկիոյում կկենտրոնացնի 18000 ոստիկան
-
17:35
Ալեն Սիմոնյանը Իտալիայի պատվիրակությանը երախտագիտություն է հայտնել ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող բազմաթիվ հայտարարությունների և կոչերի համար
-
17:28
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրին
-
16:44
Լավրովը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է միջուկային գործարքի վերականգնման հեռանկարները
-
16:22
ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը հունիսին Երևանում կանցկացվի
-
16:15
Ճապոնիան ևս 300 մլն դոլար կտրամադրի Ուկրաինային
-
15:15
Ադրբեջանը միտումնավոր թաքցնում է հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թիվը. Արցախի ՄԻՊ
-
14:45
Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելին ներկայացրել է տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը
-
14:40
Գեղամ Փաշիկյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնում
-
14:34
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:20
Հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ՝ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասով. Արմեն Գրիգորյան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
11:41
Պուտին-Փաշինյան հանդիպում. ի՞նչ ուշագրավ արձանագրումներ ունենք (տեսանյութ)
-
08:54
Կրկնազատիկ (Նոր կիրակի)
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
18:20
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
-
00:39
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից
Խոնավություն՝ 27%
Քամի՝ 3,09 կմ/ժ