ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քաղաքական ճգնաժամ Գերմանիայում. Մերկելին չի հաջողվել կոալիցիա ձևավորել

Michael Sohn / AP

Գերմանիայի կանաչների կուսակցության նախագահը հայտարարել է, որ իրենք ամենայն հավանականությամբ չեն համաձայնի փոքրամասնության կառավարությունում մասնակցությանը, փոխանցում է Интерфакс-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին չի հաջողվել մեծամասնության կառավարություն կազմել, քանի որ Ազատ դեմոկրատական կուսակցությունը (ԱԴԿ) նոյեմբերի 19-ին դուրս է եկել բանակցային գործընթացից. կուսակցության առաջնորդ Կրիստիան Լինդները հայտարարել է, որ բանակցություններին մասնակցող կողմերը չէին վստահում միմյանց ու տարակարծիք էին մի շարք հարցերում:

Այսպիսով, Ազատ դեմոկրատական կուսակցության՝ կոալիցիա կազմելու բանակցություններից դուրս գալով Գերմանիան կարող է ներքաշվել քաղաքական ճգնաժամի մեջ՝ հանգեցնելով ոչ միայն 2018 թվականին նոր ընտրությունների անցկացման, այլև կանցլեր Մերկելի քաղաքական կարիերայի ավարտին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: