ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպայի խորհուրդը մեղմու՞մ է Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը

ukr-online.com

Եվրոպայի խորհուրդը պատրաստվում է վերանայել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը: Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են դեռ 2014 թվականին Ղրիմի՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու կապակցությամբ:  Մասնավորապես 2014 թվականի ապրիլի 10-ին ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակություն զրկվեց ձայնի իրավունքից, իսկ պատվիրակության անդամներից արգելվեց ԵԽԽՎ-ում ղեկավար պաշտոններ զբաղեցնել և մասնակցել ԵԽԽՎ դիտորդական առաքելություններին:

Եվրոպայի խորհրդում հայտարարում էին, որ պատժամիջոցները կչեղարկվեն միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու դեպքում: Եվ չնայած այդ պնդումներին, Եվրոպան այնուամենայնիվ որոշել է վերանայել իր քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ: Ինչո՞վ է պայմանավորված Եվրոպայի խորհրդի դիրքորոշման նման փոփոխությունը:

Այս տարվա հունիսի վերջին Մոսկվան հայտարարեց, որ այլևս չի պատրաստվում անդամավճարներ վճարել Եվրոպայի խորհրդին, քանի դեռ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում չեն վերականգնվել Ռուսաստանի պատվիրակության իրավունքները: Մոսկվայում նաև սկսեցին ակնարկել, որ հնարավոր է, որ Ռուսաստանը դուրս գա կառույցից: Ըստ ամենայնի, հենց այդ հանգամանքներով է պայմանավորված Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի նախաձեռնությունը՝ համոզելու անդամ երկրներին մեղմել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային քաղաքականությունը:

Նշվում է, որ ԵԽ կազմից դուրս գալու դեպքում Ռուսաստանի քաղաքացիները կզրկվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայց ներկայացնելու իրավունքից, ինչն, ըստ Յագլանդի, անընդունելի է, քանի որ կառույցը պարտավորվել է ողջ մայրցամաքում պաշտպանել մարդու իրավունքները: Նշենք, որ ներկայում ՄԻԵԴ-ի կողմից դիտարկվող հայցերի մեկ երրորդը բաժին է ընկնում Ռուսաստանին: Փաստորեն, Եվրոպան կկորցնի Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու հերթական լծակը: Միևնույն ժանանակ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալը կողմերի միջև հարաբերություններում լուրջ հետընթաց կդառնա. 1996 թվականին Եվրոպայի խորհրդին Ռուսաստանի անդամակցությունը ներկայացվում էր որպես սառը պատերազմի ավարտից ի վեր կողմերի ամենամեծ քաղաքական ձեռքբերումը: Առաջիկա ամիսներին այդ ձեռքբերումը պահելու ուղղությամբ կողմերը և հատկապես ԵԽ-ն լուրջ քայլ է իրականացնելու, քանի որ ԵԽ անդամ մի շարք երկրներ կարծում են, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը կդառնա վտանգավոր նախադեպ Լեհաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի նման այնպիսի երկրների համար, որոնք քննադատության են ենթարկվում հակաժողովրդավարական միտումների համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: