«Հյուսիսային հոսք 2» նախագիծը վտանգվա՞ծ է

«Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը վերջին օրերին ակտիվորեն քննարկվում թե՛ քաղաքական, թե՛ փորձագիտական շրջանակներում:
Եվրոպական հանձնաժողովը նոյեմբերի սկզբին Եվրոպական խորհրդարանին և ԵՄ Խորհրդին առաջարկեց փոփոխություններ մտցնել «Երրորդ էներգետիկ փաթեթում»՝ նրա գործողությունները երրորդ երկրներից ԵՄ եկող գազատար խողովակաշարերի վրա տարածելու համար: Փոփոխությունների բացատրության մեջ նշվում է, որ նոր նորմերը վերաբերում են «Հյուսիսային հոսք 2»-ի՝ «Գազպրոմ»-ի խողովակաշարի նախագծին:
Եվրոպական խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունն աջակցել է ԵՄ օրենսդրական փոփոխություններին, որոնք խոչընդոտում են «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությանը։
Երեքշաբթի եվրախորհրդարանի էներգետիկ հանձնաժողովի նիստի ժամանակ կայացել է «գազային հրահանգի փոփոխման» առաջին քննարկումը: Քրիստոնեա-դեմոկրատները, պահպանողականները, լիբերալներն ու կանաչները խոստացել են սատարել այդ փոփոխությունները:
Նշենք, որ «Հյուսիսային հոսքի» երկրորդ ճյուղի կառուցման դեմ իսկզբանե հանդես են գալիս Արևելյան Եվրոպայի երկրները, մասնավորապես՝ Ուկրաինան, Սլովակիան և Լեհաստանը, որոնք մտավախություն ունեն Ռուսաստանից էլ ավելի մեծ կախվածության և ԵՄ էներգետիկ անվտանգության սպառալիքների վերաբերյալ։ Նախագծին դեմ է հանդես եկել նաև Դանիան, որի խորհրդարանն այս շաբաթ հավանություն է տվել օրենքի, որը երկրի արտգործնախարարությանը հնարավորություն կտա ազգային անվտանգությունից ելնելով քննարկել երկրի ջրային տարածքով խողովակաշարի անցկացման նպատակահարմարությունը:
Բանն այն է, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարը Բորնոհոլմ կղզու մոտ պետք է անցնի դանիական ջրերով, ինչին պետք է իրենց համաձայնությունը տան Դանիայի իշխանությունները:
Եվրոպական վերոնշյալ երկրների նման դիրքորոշման պատճառն այն է, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցումը հակասում է Եվրամիության ռազմավարական խնդիրներին, որոնք ուղղված են էներգետիկ կախվածության կրճատմանն ու էնրգակիրների մատակարումների դիվերսիֆիկացմանը: Իսկ ահա «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցման դեպքում, Եվրոպա մատակարարվող գազի 80 տոկոսը կանցնի միևնույն ճանապարհով, իսկ ռուսական պետական «Գազպրոմ» ընկերությունն, ըստ ամենայնի, վերահսկողություն կստանա գազի գերմանական շուկայի միանգամից 60 տոկոսի նկատմամբ:
Ինչպես նշում են մի շարք փորձագետներ, «Հյուսիսային հոսք 2» նախագծի կյանքի կոչումը կնշանակի շրջանցել Ուկրաինան ռուսական ռազը Եվրոպա արտահանելիս, ինչը հսկայական տնտեսական հարված կարող է լինել երկրի համար: ԵՄ անդամների մեծամասնության դիրքորոշմամբ՝ Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը հարկավոր է ոչ միայն մատակարարման ուղիները դիվերսիֆիկացնելու, այլ նաև արևելաեվրոպական երկրներում տնտեսական կայունություն հաստատելու համար:
Մասնագետները նշում են նաև, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցումը կարող է խնդիրներ առաջ քաշել Եվրոպայի հարավային երկրներում, քանի որ Ռուսաստանի հանդեպ ԵՄ դիրքորոշման պատճառով խափանվել էր «Հարավային հոսք» գազատարը, որը պետք է անցներ Սև ծովով և դուրս գար դեպի Բուլղարիա:
Ինչևէ, ի տարբերություն ԵՄ մյուս անդամ պետությունների, Գերմանիան ամեն կերպ փորձում է կյանքի կոչել «Հյուսիսային հոսք 2» ծրագիրը, որը նոր հնարավորություններ կստեղծի երկրի համար:
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը օրերս Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած 10-րդ գերմանա-ռուսական ապրանքային համաժողովի ժամանակ քննադատել է Եվրահանձնաժողովի որոշումը՝ Եվրամիության երրորդ էներգափաթեթի գործողությունը հետին թվով նախագծի վրա տարածելու համար:
«Ես դա խիստ սկզբունքային հարց եմ համարում», - նշել է Գերմանիայի արտգործնախարարը: «Գազպրոմին» և նրա գործընկերներին, ինչպես նաև այս հսկա էներգետիկ նախագծի այլ ներդրողներին իրավական երաշխիքներ են հարկավոր, ասել է Գաբրիելը:
«Հյուսիսային հոսք 2» գազատարի օպերատորը, որի միջոցով ռուսական գազը Բալթիկ ծովի հատակով կուղարկվի ԵՄ, իր հերթին հայտարարել է, որ եվրոպական գազի շուկայում սահմանափակումների դեպքում նոր կանոններ կսկսեն գործել:
«Ինչպիսին էլ լինեն իրավական շրջանակները, դրանք հիմք են հանդիսանում, որով մենք պետք է աշխատենք հետագայում», -նշել է նախագծի ֆինանսական տնօրեն Պոլ Կորկորանը: Եթե եվրոպական գազի շուկայում կաննոները փոխվեն, ընկերությունը նոր կանոններով պետք է աշխատի:
Ուշագրավ է, որ նախագիծն առաջացրել է շատ աշխույժ դեբատներ Ատլանտիկայի մյուս ափին ևս: ԱՄՆ-ն իր հերթին խիստ անհանգստացած է «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման նախագծով և կարծում է, որ այդ գազատարը բացասաբար կազդի Արևելյան Եվրոպայի վրա: Վաշինգտոնում համոզմունք են հայտնել, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագիծը չի իրականացվի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն ՄքՔարիքը:
«Կան մի շարք գործոններ, որոնց պատճառով այդ նախագիծը չի կարող իրականացվել: Պատճառներից մեկն այն է, որ մենք կտրականապես դեմ ենք դրան: Մենք չենք տեսնում այդ գազատարի կառուցման հնարավորությունը, և ինչո՞ւ պետք է որևէ այլ տարբերակ դիտարկենք»,- նշել է պետքարտուղարի տեղակալը:
Հիշեցնենք, որ «Հյուսիսային հոսք 2» գազամուղը նախատեսվում է Բալթիկ ծովի հատակով անցկացնել` արդեն գոյություն ունեցող «Հյուսիսային հոսք» գազամուղին զուգահեռ: Ծրագրի ֆինանսավորմանը, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 9,5 միլիարդ եվրո, մասնակցում են նաև արևմտյան ընկերություններ`գերմանական Wintershall և Uniper-ը, հոլանդա-բրիտանական Royal Dutch Shell-ը, ավստրիական OMV-ը, ֆրանսիական Engie-ն:
այլ նյութեր այս թեմայով
- Ստորագրվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) համատեղ արձանագրություն Հայաստան ժամանած ՌԴ հարավային ռազմական շրջանի աշխատանքային խմբի հետ անցկացված խորհրդակցությունների ընթացքում...
- Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ Սուրեն Պապիկյանը Մոսկվայում հոկտեմբերի 2-ին մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի...
- Թրամփը պարծեցել է իր սանրվածքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ պարծեցել է իր սանրվածքով՝ հայտարարելով, որ իր մազերն ավելի լավն են, քան...
- ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների ղեկավարը հանդես Է եկել Մոսկվայում բողոքողների աջակցությամբ Հոյերը Ռուսաստանի իշխանություններին հորդորել է ազատել քաղբանտարկյալներին:
- Մեդվեդևը հուսով է, որ ԵՏՄ միջկառավարական խորհրդի անդամները մաքսատուրքերի շուրջ համաձայնության կհասնեն Մենք իսկապես որոշակի հաջողությունների ենք հասել:
այլ նյութեր այս թեմայով
- Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը 61-ամյա Ուրսուլա ֆոն դեր Լյաենը առաջին կինն է Եվրամիության գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարի պաշտոնում։
- Հաստատվել է Եվրամիության 2020թ բյուջեն ԵՄ Խորհուրդը հաստատել է 168,7 մլրդ եվրոյի չափով Եվրամիության բյուջեի նախագիծը, ինչը 1,5%-ով բարձր է 2019-ի բյուջեից:
- Եվրագոտու տնտեսությունը վերականգնման նշաններ ցույց չի տալիս Բազային արժեզրկումը Եվրամիությունում թույլ է մնում, ասել է Դրագին՝ հավելելով, որ ԵԿԲ-ն դեռևս պատրաստ է հարմարեցնել...
- Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ներգաղթյալների հարցը և Սիրիայում ու Լիբիայում դրությունը Քննարկվել են ներգաղթյալներին, Սիրիայում և Լիբիայում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին...
- ԵՄ արտաքին քաղաքականության նոր պատասխանատուի հետ աշխատելը Հայաստանի համար կարող է դժվար լինել Կարևոր է լինելու Եվրամիության հետ համակարգային և բազմավեկտոր աշխատանքը, որը թույլ կտա տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների...
-
17:07
Առաջիկայում սպասվում է առանց տեղումների եղանակ
-
16:52
2019 թ. ամփոփելիս կունենանք 49 %-ից ավելի և 50 %-ից ցածր պարտք-ՀՆԱ հարաբերակցություն. ֆինանսների նախարար
-
16:04
Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 1000 կրակոց. Արցախի ՊՆ
-
15:31
Նախագահը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին
-
14:52
Նիկոլ Փաշինյանը Սպիտակում մասնակցեց ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը
-
14:02
Պուտինը Գերմանիայից ժամանած գործարարների հետ հանդիպման ժամանակ գերմաներեն է խոսել (տեսանյութ)
-
13:24
Թրամփը ՀԲ-ին կոչ է արել դադարել Չինաստանին վարկ տալ
-
13:18
Լավրովը հաջորդ շաբաթ Վաշինգտոնում հանդիպելու է Պոմպեոյին
-
12:36
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
12:02
Վարչապետը Սպիտակում հարգանքի տուրք է մատուցել 1988 թվականի ավերիչ երկրաշարժից զոհվածների հիշատակին (Տեսանյութ)
-
11:57
Արոնյանը պարտվեց Կարլսենին
-
11:10
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ
-
10:25
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Գվատեմալայի պատվիրակությանը
-
10:09
Գաբրիել Սարգսյանը դարձավ Եվրոպայի արագ շախմատի չեմպիոն
-
09:30
Այսօր լրանում է Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցը
-
08:42
Լավրովն ԱՄՆ-ին մեղադրում է Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումների համար
-
22:40
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգին
-
22:09
Վարչապետ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հովհաննես Չեքիջյանի հոբելյանին նվիրված համերգին
-
20:33
Կաթողիկոսը Գվատեմալայի Կոնգրեսի փոխնախագահին լուսաբանություններ է տվել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ
-
20:02
Անգելա Մերկելն առաջին անգամ այցելել է Օսվենցիմ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:58
Բոլիվիայում ցույցերի արդյունքում տուժել է ավելի քան 383 մարդ
-
19:20
Մի շարք հարթակներում Հայաստանի տնտեսությանն առնչվող դրական կանխատեսումներն այս պահի դրությամբ շատ փխրուն են
-
15:28
Ռուսաստանը Արցախյան հակամարտության կարգավորման սեփական տարբերակն է առաջ մղում
-
17:15
Գանան դարձել է 16-րդ երկիրը, որը հետ է կանչել Կոսովոյի անկախության ճանաչումը
-
16:21
ՀԱՅԱՑՔ Երևանից. Արցախյան հակամարտությունն ու տարածաշրջանը
-
09:21
Բոլիվիացի զինվորականներն առաջարկել են Մորալեսին հրաժարական տալ
-
10:25
Չինաստանը գտնում է, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Իրանի hանդեպ ճնշումից
-
18:04
Еngler ընկերութունը ճշգրիտ գիտությունների ուսումնասիրման համար սարքավորումներ կտրամադրի Հայաստանի ավելի քան 200 դասասենյակներին
-
12:33
Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է միաժամանակ չեղարկեն որոշ գործող տուրքեր. Պեկին
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
Խոնավություն՝ 69%
Քամի՝ 3 կմ/ժ