ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2020թ-ից Շենգենյան սահմանը հատելիս փաստաթղթերը չեն կնքվի

Armenpress.am

ԵՄ խորհուրդը երկուշաբթի օրը հավանություն է տվել երրորդ երկրի քաղաքացիներին Շենգենյան տարածքում ավտոմատ մուտքի-ելքի գրանցման համակարգի ներդրման մասին նախագիծին:

2020-ից  Շենգենյան տարածքում սահմանում կդադարեցնեն կնքել սահմանը հատելու փաստը՝ մուտքի կամ ելքի կնիքները չեն դրվի, փոխարենը փաստաթղթերը կսկանավորվեն:

Նոր համակարգում կպահպանվեն և՛ ուղևորների կենսաչափական տվյալները, և՛ նրանց կողմից օգտագործվող ճանապարհորդական փաստաթղթերի մասին տեղեկությունները: Տվյալների պահպանման ժամկետը սահմանափակվում է երեք տարի ժամկետով, իսկ օտարերկրացիների համար, ովքեր մնացել են Շենգեն երկրում՝ հինգ տարի, գրում է ՌԻԱ Նովոստին:

Այս նոր ընթացակարգի նախաձեռնողների կարծիքով, դա ոչ միայն հեշտացնելու է երրորդ երկրի քաղաքացիների մուտքը Շենգենյան երկրներ, այլև ավտոմատ կերպով վերահսկելու է իրենց գտնվելու ժամկետը Եվրամիության երկրներում և ֆիքսելու է նրանց տեղաշարժը:

Նոր համակարգը իրականացնելու համար Շենգենյան երկրները ստիպված կլինեն վերազինել բոլոր անցակետերը, որոնք պահանջում են զգալի ներդրումներ: Հարցի ֆինանսական կողմը առայժմ հստակեցված չի, հայտնում է Рамблер-ը:

ԵՄ-ն ակնկալում է, որ նոր հանձնարարականի ուժի մեջ մտնելը, ոչ միայն կխթանի ներքին անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարը, այլ նաև կկրճատի սահմանային անցակետում անցկացվող ժամանակահատվածը, ինչպես նաև կբացահայտի Շենգեն գոտում սահմնաված ժամկետից ավել գտնվող օտարերկրացիներին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: