ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 046,63 դրամ ԱՐԾԱԹ - 346,67 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 965,09 դրամ

ԵՄ-ին չի հաջողվել 500 մլրդ եվրոյի չափով ԵՄ տնտեսության վերականգնման ծրագրի շուրջ համաձայնության հասնել

Leon Neal / Getty Images

Եվրախմբին չի հաջողվել 500 մլրդ եվրոյի չափով ԵՄ տնտեսության վերականգնման ծրագրի շուրջ համաձայնության հասնել 16 ժամ տևած բանակցություններից հետո: Այս մասին հայտարարել է Եվրախմբի ղեկավար Մարիու Սենտենուն, փոխանցում է ՌԲԿ-ն:

«16 ժամ տևած բանակցությունների հետ մենք չկարողացանք համաձայնության հասնել: Մինչև հինգշաբթի դադարեցվել է Եվրախմբի նիստի անցկացումը»,- ասել է նա:

Իր հերթին, Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը չեղարկել է Սենտենուի վիդեոճեպազրույցը, որը պետք է տեղի ունենար բանակցությունների արդյունքներն ամփոփելուց հետո:

Վիդեոհամաժողովից առաջ Սենտենուն վիդեոուղերձ է տարածել, որում խոստացել է, որ Եվրախումբը կընդունի 540 մլրդ եվրոյի չափով տնտեսության վերականգնման ծրագիրը:

«Ես ակնկալում եմ, որ եվրագոտու ֆինանսների նախարարները հզոր պատասխան կտան կորոնավիրուսի համավարակին: Դա Եվրախմբի պատմության մեջ ամենախոշոր և ամենաամբիցիոզ ծրագիրն է: Այդ ծրագիրը պետք է պաշտպանի մեր տնտեսությունն ու սոցիալական ոլորտը, երբ մենք կհայտնվենք ռեցեսիայի մեջ կարանտինի չեղարկումից հետո»,- ասել էր Սենտենուն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 28%
Քամի՝ 8 կմ/ժ
26 C°
 
13°  24° 
29.09.2020
12°  23° 
30.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: