ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպե՞ս են նշում Ամանորն աշխարհի տարբեր ծայրերում

Aagahi

Ամանորը հայ ժողովուրդը սովորաբար դիմավորում է ընտանեկան և ընկերական միջավայրում՝ լի սեղանների և մեծ տոնակատարությունների ուղեկցությամբ: Ուղիղ ժամը 00:00-ին բոլորը բարձրացնում են բաժակները՝ ուրախ տարի մաղթելով մեկը մյուսին և ցանկություն հայտնելով, որ բոլոր անհաջողությունները մնան անցնող տարում, իսկ Նոր տարին իր հետ կբերի միայն սեր, երջանկություն և խաղաղություն:

Չնայած Ամանորը միջազգային տոն է, և բոլորի համար միևնույն ժամանակ փոխվում է օրացուցային տարին, տարբեր երկրներ Ամանորը նշում են շատ տարբեր ավանդույթներով և հետաքրքիր արարողություններով. յուրաքանչյուրն ունի Նոր տարին դիմավորելու իր ավանդական եղանակը: Իսկ տարբեր աշխարհամասերում միմյանցից կարող են տարբերվել նաև տոնի խորհուրդը և նախապաշարմունքները:

Իտալիա

Image result for colosseum

Իտալիայում ամանորյա և սուրբծննդյան տոնակատարությունները սկսվում են դեկտեմբերի 24-ից և ավարտվում միայն հունվարի 6-ին: Տոնական օրերի քանակով Իտալիան զբաղեցնում է առաջին տեղը եվրոպական պետությունների շարքում:

Բուն Նոր տարին իտալացիները սիրում են դիմավորել վառ լուսավորված և զարդարված փողոցներում և հրապարակներում, որտեղ կազմակերպում են տոնական ուրախ միջոցառումներ՝ երաժշտական համարներով, հրավառություններով, թատերական ներկայացումներով և այլն: Ամանորի գիշերն իտալացիները սովորաբար խմում են գինի:

Մայրաքաղաքում հայտնի ավանդույթի համաձայն՝ նոր տարում երջանիկ և հաջողակ կլինի նա, ով Ամանորի գիշերը կամրջից իրեն կգցի Տիբրոս գետը: Սակայն իտալական ամենահայտնի ավանդույթն այն է, որ մարդիկ պատուհանից դուրս են շպրտում հին իրերը՝ լինի դա հագուստ, սպասք թե նույնիսկ կահույք: Ըստ ավանդույթի՝ երջանիկ կլինի նա, ով կազատվի մեծ քանակությամբ անպետք իրերից:

Իտալական Ձմեռ պապը՝ Babbo Natale-ն շրջում է տներով և նվերներ է բաժանում երեխաներին, ովքեր իրենց լավ են պահել ողջ տարվա ընթացքում և նամակ են գրել նրան: Իտալացի երեխաները անհամբերությամբ սպասում են նաև Մկրտությանը՝ հունվարի 6-ին, երբ բարի փերին ևս նրանց նվերներ է բաժանում:

Նոր տարվա օրերին իտալացիների սեղանների դրվում է առնվազն 13 կերակրատեսակ:

 

Ճապոնիա 

Image result for kadomatsu house

Չնայած չինական լուսնային օրացույցի համաձայն՝ ավանդական ճապոնական Նոր տարին նշվում է գարնան սկզբին, ինչպես և Չինաստանում, այնուամենայնիվ Գրիգորյան օրացույցով հունվարի 1-ին Ճապոնիայում Ամանորը նշվում է որպես պետական տոն: Այստեղ տոնական օրերը տևում են դեկտեմբերի 29-ից հունվարի 3-ը, և այդ օրերին թե՛ պետական, և թե մասնավոր հիմնարկները չեն աշխատում:

Տոների նախօրեին ճապոնացիները կարգի են բերում իրենց տները, միմյանց համար նվերներ են գնում, պատրաստում շնորհավորական բացիկներ: Այստեղ տոնի խորհրդանիշ է համարվում «կադոմացու»-ն՝ սոճուց պատրաստված զարդարանքները, որոնք դրվում են տան մուտքի մոտ: Ըստ ավանդույթի՝ դրանք պաշտպանում են տունը չար ուժերից:

Ճապոնացինացիները ամանորյա տոներին հաճախ են գնում տաճար: Կանայք և աղջիկները այդ առիթով հագնում են գունագեղ կիմոնո:

Նոր տարվա գալուստը փաստում են զանգերի 108 ղողանջները. ըստ բուդդիստական հավատամքների՝ մարդիկ ունեն 108 վնասակար հոգս, իսկ ղողանջներից յուրաքանչյուրը հետ է մղում մեկ հոգս:

Ամանորյա հիմնական կերակրատեսակներից են խաշած ջրիմուռները, ձկնային կարկանդակները, կռատուկի եփած արմատները, կլոր հացիկները:

Բրազիլիա

Image result for new year 2017 brazil

Բրազիլիայում Ամանորն ամառային տոն է, քանի որ հունվարի 1-ին այստեղ շատ շոգ է:

Շատ ու շատ երկրներում է Նոր տարին ընտանեկան տոն, բայց ոչ Բրազիլիայում: Այստեղ մարդիկ դուրս են գալիս, գնում աղմկոտ ակումբներ, սրճարաններ, գիշերային ակումբներ կամ պարզապես լողափեր: Բրազիլացիներն իսկական աղմուկ են բարձրացնում Ամանորի գիշերը՝ բարձր երաժշտություն, երգ, պար, թմբուկների հարվածներ: 23:59 րոպեից սկսվում է խմբակային հետհաշվարկը, իսկ ուղիղ 00:00-ին Բրազիլիայի երկինքը զարդարում է հրավառությունը:

Իսպանացիների նման՝ բրազիլացիները ևս Նոր տարվա գիշերն ուտում են խաղողի 12 հատիկ և պահում 12 ցանկություն:

Նրանք չունեն Ձմեռ պապիկ և Ձյունանուշ: Բանն այն է, որ բրազիլացիների մոտ շարունակվում են աֆրիկյան ավանդույթները. յուրաքանչյուրն Ամանորի գիշերը պետք է զոհաբերություն անի աֆրիկյան աստվածուհի Իմանժային, ով նույնականացվում է Կույս Մարիամի հետ: Դրա համար բոլորն իրենց հետ ունենում են սպիտակ մոմեր և ծաղիկներ, տեղավորում փայտե տախտակների վրա և պահելով երազանք՝ բաց են թողնում ծովը:

Բրազիլիայում Ամանորի տրամաբանական շարունակությունը փետրվարյան դիմակահանդեսներն են:

Եգիպտոս

Image result for luxor temple

Եգիպտոսում ավանդական Նոր տարին համարվում է սեպտեմբերի 11-ը, երբ վարարում է Նեղոս գետը, ինչն իսկապես կարևոր իրադարձություն է անապատում բնակվողների համար, սակայն հունվարի 1-ն, ինչպես ամբողջ աշխարհում, Եգիպտոսում փոխվում է օրացուցային տարին:

Բովանդակային առումով՝ տոների այս ժամանականհատվածը փող աշխատելու լավագույն շրջանն է, երբ այստեղ հանգստանալու և Ամանորը դիմավորելու են գալիս բազմաթիվ զբոսաշրջիկներ: Ամանորն այստեղ ավելի շատ նման է արևմտյան մոդայի, քան իսկական տոնի:

Եթե չհաշվենք շոգ եղանակը, Եգիպտոսում կա ամեն ինչ՝ Ամանոր նշելու համար՝ անգամ ավանդական եղևնիները:

Ձմեռ պապին այստեղ անվանում են Papa Noel, ինչպես ֆրանսերենում՝ հիշելու և հիշեցնելու համար, թե ովքեր են տոները «տեղափոխել» անապատային այս երկիր:

Չնայած Եգիպտոսում ամանորյա տոները նշողները հիմնականում զբոսաշրջիկներն են, եգիպտոսցիները ևս Նոր տարվա գիշերը շնորհավորում են միմյանց և շամպայն են խմում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: