ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ դիտել տոնական օրերին. 2017թ-ի մի քանի ֆիլմ

Picture: Getty

Ամանորյա արձակուրդը լավագույն ժամանակն է տնային ջերմ միջավայրում մի բաժակ թեյով ու տոնական քաղցրավենիքներով ֆիլմեր նայելու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2017թ. մի քանի ֆիլմ, որոնք կզարդարեն Ձեր հանգստյան օրերը:

 

 

 

«Նա և նա» (Mr & Mme Adelman)

Տղամարդկանց հաջողության բանալին հաճախ նրանց կյանքում առկա խելացի և ուժեղ կանայք են: Այդպես է նաև հայտնի «հրեա» գրող Ադելմանի պարագայում: Սկսնակ ֆրանսիացի գրողը, ով փնտրում է իր մուսային, հանդիպում է դասական գրականության մասնագետ Սառային, և այդ ոչ այնքան բարետես ու աննկատ աղջիկը փոխում է ամեն ինչ նրա կյանքում: Ներկայացված է կյանքի պատմություն՝ լի վայրիվերումներով, վերելքներով ու վայրէջքներով, հիասթափություններով ու հարվածներով: Իսկ գուցե ամեն ինչ մի փոքր ա՞յլ կերպ է, քան պատկերացնում են բոլորը: Ինչպես ասում են, «Chercher la femme»:

«Չնայած ոչնչին» (Mein Blind Date mit dem Leben)

Իսկ ինչպե՞ս եք Դուք պատկերացնում ժամանակակից գերմանական կատակերգությունը: Այս ֆիլմը հաստատ կկոտրի բոլոր կարծրատիպերը: Հիվանդության պատճառով կուրացող երիտասարդն ունի ոչ այնքան հավակնոտ, բայց, ավաղ, անիրատեսական երազանք և կանգ չի առնի ոչ մի խոչընդոտի առաջ: Անհեթեթ արկածներով, զավեշտալի իրավիճակներով ու առաջին հայացքից անհաղթահարելի բարդություններով այդ ուղին հաղթահարել կօգնեն իսկական ընկերները: Վայելեք այս ջերմ և ուրախ ֆիլմը և հավատացեք, որ Ձեր երազանքների իրագործումը կախված է միայն Ձեզանից:

«Արիթմիա» (Аритмия)

Ռուսական այս ֆիլմը պատմում է իրական կյանքի մասին, որտեղ աշխատանքը կլանում է ողջ ժամանակը, անձնական կյանքը քայքայվում է, իսկ մարդկային արժեքները բախման մեջ են մտնում բյուրոկրատական ստանդարտների հետ: Ամեն օր մարդկային կյանքեր փրկող մարդիկ հաճախ այնքան են խճճվում իրենց սեփական կյանքում, որ դադարում են պայքարել երջանկության համար: Սովորական պատմություն սովորական մարդկանց մասին, որը, գուցե, ձեզ ևս ստիպի մի պահ այլ հայացքով նայել կյանքին:

 «Սիրո մասին» (Про любовь. Только для взрослых)

Ինչպիսի՞ն է սերը: Յուրաքանչյուր զույգի մոտ այն տարբեր է: Փոքրիկ պատմություններից կազմված այս ֆիլմը պատմում է սիրո տարբեր դրսևորումների մասին՝ բարձրացնելով հավերժական հարցեր. կա արդյո՞ք հավերժ սեր, ինչպե՞ս պահպանել սերը, ինչպե՞ս գտնել այն և այլն: Գեղեցիկ ֆիլմ անկրկնելի Մալկովիչի մասնակցությամբ, որը ոչ միայն ուրախ ժամանց կապահովի, այլև նոր առիթ կհանդիսանա ամենակարևորի մասին մտածելու համար:

«Կենդանին» (Живое)

Արդյո՞ք կա կյանք այլ մոլորակներում: Եվ ինչպիսի՞ն է այդ կյանքը: Չափազանց լարված և հետաքրքիր այս պատմությունը տիզերագնացների մասին է, որոնց տրամադրության տակ է հայտնվում Մարսից հայտնաբերված կենդանի օրգանիզմ, որի ուսումնասիրությունը վեր է ածվում իսկական մղձավանջի: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: