ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թոփ հինգ հայերեն թարգմանված ամենապիկանտ գրքերը

Հայոց լեզուն ճկուն է ու ժամանակակից, եթե այն կիրառում են իսկական վարպետները: Եվ դրա լավագույն վկայություններից մեկը բավական բաց ու անկեղծ գրքերն են՝ «պիկանտ» թեմաներով ու տեսարաններով: «Արմեդիա» ՏՎԳ խնդրանքով բուքմեն Վահե Ղուկասյանն Ամանորի տոների համար առաջարկել է հայերեն թարգմանված համաշխարհային գրականության «ամենաթեժ» ստեղծագործությունների իր թոփ հնգյակը: Արհեստականությունից և բարդույթներից զերծ գեղեցիկ հայերեն լեզվով հրատարակված այս գրքերը կօգնեն ապահովել Ձեր հետաքրքիր ժամանցն արձակուրդի ընթացքում:

Ջեյմս Է. Լ. «Մոխրագույնի 50 երանգները»

Ամբողջ աշխարհում բեսթսելլեր դարձած այս գիրքն արդեն թարգմանվել է նաև հայերեն: Գրքի հայերեն տարբերակը տպագրվել է «Անտարես» հրատարակչության կողմից և հասանելի է գրախանութներում: Գիրքը պատմում է մի յուրահատուկ սիրո պատմություն, որից այս դեպքում անպակաս են նաև ֆիզիկական ցավն ու դրանից բխող ինտրիգները: Պատմությունը մեծ սիրո մասին է, որը կարելի է համարել մոխրոտիկի և արքայազնի հարաբերությունների ժամանակակից, ֆետիշային մատուցում:

Նաբոկով Վ. «Լոլիտա» 

Դասական գրականության ամենապիկանտ գոհարներից մեկն արդեն հասանելի է նաև հայերեն թարգամնությամբՙ լույս տեսած «Արգելված գրքեր» շարքում: Պատանի աղջկա հանդեպ հասուն տղամարդու սիրո ու խաբեության այս պատմությունը հակասական և իրարամերժ կարծիքների է արժանացել, սակայն բոլորն են ընդունում, որ սա սիրո մասին երբևէ գրված ամենալավ գրքերից մեկն է:

Լորենս Դ.Գ. «Լեդի Չաթըրլիի սիրեկանը»

Անգլիացի գրողի այս ստեղծագործությունն առաջին անգամ տպագրվել է 1928թ.-ին և մեծ սկանդալ է առաջացրել՝ դրանում առկա բազմաթիվ բաց տեսարանների պատճառով: Այն արգելված է եղել բազմաթիվ  երկրներում: Այս գրքի հիման վրա նկարահատվել են մի քանի ֆիլմեր: Այժմ սիրային եռանկյունու՝ կնոջ, անդամալույծ ամուսնու և կնոջ այգեպան սիրեկանի մասին այս գիրքն արդեն հասանելի է նաև հայերեն թարգմանությամբ:

Միլեր Հ. «Խեցգետնի արևադարձը»

Ամերիկացի գրող Հենրի Միլլերի այս ինքնակենսագրական վեպը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել ինտիմ կյանքի բաց ու վառ նկարագրությունների շնորհիվ: Իրադարձությունները զարգանում են Ֆրանսիայում 20-րդ դարի սկզբին և պատմում են աղքատ գրողի մասին: Դրանում նկարագրված են ինչպես հեղինակի իրական ընկերներն ու տեսարաններ իրական կյանքից, այնպես էլ մտացածին զարգացումներ: Առաջին դեմքից պատվող այս պատմությունը նույնպես պատկանում է «Արգելված գրքեր» մատենաշարքին՝ հայերեն թարգմանությամբ:


Մուսսա Ա. «Ձախ
կողմի վարպետը»

Կրքերը զարգանում են Ռիոյի սրտում գտնվող ինտիմ ծառայությունների մատուցման թագավորությունում, որտեղ իրականացնում են ամենաանհավանական ցանկություններն ու ամենահամարձակ երևակայությունները: Սակայն մի օր հաճախորդներից մեկը մահանում է, և սպանության բացահայտումը բերում է ամենաանհավանական ելքերի: Սեռական կյանքի մանրամասներով լի այս դետեկտիվ պատմությունն արժեքների ու շահերի, գաղտնիքների ու կորսված ճշմարտության մասին է: Բրազիլացի հեղինակի այս ստեղծագործությունը կարող եք ընթերցել արդեն հայերեն, ի դեպ այս գիրքը դեռ թարգամնված չէ ռուսերեն: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: