ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 464,42 դրամ ԱՐԾԱԹ - 257,92 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 624,56 դրամ

Ամանոր 2018. ինչպե՞ս զարդարել տունը

archidea.com.ua

Ամանորին մնացել են հաշվված օրեր և մեզանից շատերն արդեն անցել են տունը զարդարելու հաճելի խառնաշփոթին: Բարեբախտաբար, խանութներն ու ամանորյա շուկաները լի են ամենաբազմազան պարագաներով, ինչը թույլ կտա բավարարել սպասվող տարվա «սեփականատիրոջ» անգամ ամենաքմահաճ պահանջները, չնայած, որ այս դեպքում պահանջներն այնքան էլ քմահաճ չեն:

2018թ. տարվա խորհրդանիշը՝ Շունը, սիրում է ամեն ինչի բնականն ու հարմոնիկը: Քանի որ սպասվող տարին հողեղեն շան տարի է, ուստի նախընտրություն պետք է տալ քարին և դրան նմանվող դեկորացիաներին: Ընդ որում, այդ ամենում իր պատվավոր տեղը պետք է զբաղեցնի դեղնասպիտակավուն նեֆրիտից պատրաստված շան արձանիկը:

Շարունակելով բնականին մոտ դիզայնի կարևորությունն սպավող Ամանորին՝ նշենք, որ շատ հարմար կլինի տան պատերի վրա բնապատկերներ նկարելը կամ այդպիսին փակցնելը:

Ինչ վերաբերում է գունային լուծումներին, ապա նախընտրելի են ոսկեգույնը, ավազի երանգները, դեղինի և շականակագույնի երանգները:

Այս ամենի համատեքստում շատ ներդաշնակ կլինի ամանորյա ինտերյերի ամենագլխավոր տարրի՝ տոնածառի բնական լինելը: Բնական եղևնու բույրը կլրացնի Նոր տարվա պահանջները: Հաշվի առնելով, որ այսօր նախընտրությունն ավելի շատ տրվում են արհեստական եղևնիներին, ապա կարելի է օգտագործել եթերայուղեր:

Անցում կատարելով Ամանորի համեղ հատվածին՝ պետք է նշել, որ տարին պահանջում է համեղ և հագեցնող ուտեստներ: Ընդ որում, ամանորյա սեղանի պարագայում կարևորվում է ոչ այնքան ուտեստների արտաքին տեսքը, որքան դրանց համը:  Ամանորյա սեղանի սկուտեղը ևս նախըտրելի է ոսկեգույնի, շականակագույնի և դեղինի երանգներով լինի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 4 կմ/ժ
2 C°
 
  12° 
14.11.2019
  12° 
15.11.2019
Հարցում

Կո՞ղմ եք ՀՀ վարչապետի առաջարկած բանաձևին, ըստ որի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի համար։