ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 588,75 դրամ ԱՐԾԱԹ - 233,49 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 516,74 դրամ

Իսրայելական քաղաքական գործիչն Իսրայելի վարչապետին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Miriam Alster/FLASH90

Իսրայելի «Յեշ Աթիդ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը կրկին կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես հայտնում է News.am-ը՝ դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ Յաիր Լապիդը քննադատել է Նեթանյահուի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ՝ նշելով, որ 2016 թ. Իսրայելի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագիրը սխալ էր:

Լապիդը ընդգծել է, որ անհրաժեշտ է դադարել թուրքերի առաջ նվաստանալը և պետք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև աջակցել քրդերին:

Նշենք, որ ավելի վաղ Լապիդը հայտարարել էր, թե իր կուսակցությունն առաջիկայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքի նախագիծ է ներկայացնելու Քնեսեթ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 65%
Քամի՝ 17.70 կմ/ժ
18 C°
 
18°  32° 
22.08.2018
19°  31° 
23.08.2018
Հարցում

Կազդե՞ն Խաչատուրովի շուրջ վերջին զարգացումները ՀԱՊԿ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա: