Մեր վերջնական նպատակը միասնական Հայաստան ունենալն է. Արցախի «Ժողովրդավարութուն» խմբակցության ղեկավար

«Արմեդիա» ՏՎԳ-ն հարցազրույցների շարք է պատրաստել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ փորձելով ամփոփել 2017 թվականին իրականացված քայլերը և 2018-ի ծրագրերը: Ձեզ ենք ներկայացնում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ժողովրդավարութուն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանի հետ «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը:
- Պարո՛ն Բաղրյան, ինչո՞վ նշանավորվեց 2017 թ. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի համար:
- Առաջին հերթին պետք է նշել այն փաստը, որ Ազգային ժողովը բավականին ակտիվ մասնակցություն ունեցավ սահմանադրության մշակման և ընդունման ողջ գործընթացում: Ինչպես գիտեք, փետրվարի 20-ին մենք ընդունեցինք նոր սահմանադրություն: Առկա օրենքները, բնականաբար, պետք է համապատասխանեցնել նոր սահմանադրությանը: Այդ գործընթացի մի մասն այս տարի արվել է, բայց այն շարունակվելու է մինչև 2020 թվականը, և դեռ բավականին աշխատանք կա անելու:
Կառանձնացնեի նաև այն, որ արտասահմանից բավականին շատ հյուրեր ունեցանք, տարբեր հանդիպումներ եղան պատգամավորական խմբերի, մտավորականության հետ, այնպիսի խմբերի, որոնք առաջին անգամ էին լինում Արցախում, մասնավորապես, կառանձնացնեի Մեքսիկայից ժամանած պատգամավորական խումբը, Թուրքիայից եկած մտավորականների խումբը, որի այցը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց Ադրբեջանում: Պետք է ասեմ, որ թուրք մնավորականները շատ լավ տպավորություն թողեցին մեզ վրա Ղարաբաղյան հիմնահարցի ընկալման տեսանկյունից իրենց օբյեկտիվ մտածողությամբ:
Արժե առանձնացնել նաև այն փաստը, որ նոր կառավարության ձևավորումից հետո, երբ Նախագահը ոչ միայն արդեն երկրի գլուխն է, այլ նաև կառավարության ղեկավարը, ավելի գործնական բնույթ սկսեց կրել կառավարություն-ազգային ժողով հարցուպատասխանը: Ոչ միայն նախարարները, այլ նաև Նախագահը պատասխանեցին պատգամավորների հարցերին և գործընթաց շահեկանորեն տարբերվեց նախորդ տարիների նույն գործընթացից:
- Խնդրում եմ ամփոփեք 2017թ. Ձեր աշխատանքային գործունեությունը: Ի՞նչ հիմնական ձեռքբերումներ և թերացումներ կարող եք առանձնացնել:
- Դուք գիտեք, որ «Ժողովրդավարութուն» խմբակցությունը պետականամետ, իշխանամետ է: Ինչպես նախորդ տարիներին, 2017-ին նույնպես, բնականաբար, հավանություն ենք տվել կառավարության գործունեությանը, նաև մեր պատասխանատվությունն ենք վերցրել ու շարունակում ենք կրել այն: Թե´ մեր խմբակցությունը, թե´ մեր կուսակցությունը բավականին ակտիվ աշխատանք են կատարել և´ սահմանադրության նախագծի վրա, և´ նաև քարոզչական աշխատանքներում: Մենք նոր սահմանադրության հետ կապված հանդես ենք եկել երեսուներեք առաջարկով և պետք է փաստել, որ դրանց զգալի մասն ընդունվել է: Մենք այն կարծիքին ենք, որ Արցախում ճիշտ է ոչ թե խորհրդարանական կառավարումը, այլ ուժեղ, կենտրոնաձիգ իշխանությունը՝ ի դեմս Նախագահի ինստիտուտի: Պատերազմող երկրում, մեր համոզմամբ, ճիշտը նախագահական կառավարումն է:
Ոչ թե բացթողում, այլ գործ, որը պետք է արվի, բայց դեռ չի արվել, առաջին հերթին տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններն են: Տեղական կառամարման մարմինների ինստիտուտը այստեղ, կարծում եմ նաև Հայաստանի Հանրապետությունում, դեռ ամբողջությամբ չի կայացել: Հարցի շուրջ կան տարբեր տեսակետներ, այդ տեսակետներն ի մի բերելու և ոսկե միջինը գտնելու առումով 2018 թվականը բավականին ակտիվ է լինելու: Իհարկե, լավ է, որ կան տարբեր տեսակետներ և կարծում եմ, որ օպտիմալ տարբերակն այնուամենայնիվ գնտվելու է, քանի որ այստեղ մենք իսկապես թերացումներ ունենք:
- Որո՞նք են լինելու 2018թ. Ձեր աշխատանքի հիմնական ուղղությունները:
- 2018-ին, ինչպես նշեցի, շարունակելու ենք մեր օրենսդրությունը նոր սահմանադրությանը համապատասխանացնելու գործընթացը: Գործընթացը բականին աշխատատար է: Տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ առկա օրենքի պարագայում, հնարավոր է նույնիսկ, որ ոչ թե փոփոխություններ մցվեն, այն նոր օրենք սահմանվի:
Եկող տարի նաև քայլեր ենք ձեռնարկելու Արցախի ինքնորոշման իրավունքը միջազգային տարբեր հարթակներում առաջ տանելու ուղղությամբ: Թերևս ամենակարևոր հարցը հենց սա է:
- Պարո՛ն Բաղրյան, անդրադառնալով Ամանորին, ինչպե՞ս եք սովորաբար նշում Ամանորը: Ո՞րն է Ամանորի խորհուրդը Ձեզ համար:
- Յուրաքանչյուր տարի նաև սպասումների տարի է: Դուք գիտեք, որ 2018 թվականին մենք հոբելյաններ ունենք նշելու թե´ մայր Հայաստանում և թե´ Արցախում: 2018թ. Ղարաբաղյան շարժման 30-ամյակի տարին է: Սա ինչ որ առումով նաև քարերը ժողովելու ժամանակն է, այն առումով, որ մենք ոչ միայն պետք է տոնակատարություններ անենք, այլ պետք է կարողանանք նաև սթափ հայացք գցել մեր անցած ճանապարհին և կարողանանք դասեր քաղել: Փաստ է, որ այս տարիներին մենք ունեցել ենք նաև բացթողումներ: Պետք է հասկանալ ինչի ենք հասել, ինչ հանգրվանի ենք մենք և դրանից հետո ինչ պետք է անենք, որ հասնենք մեր նվիրական նպատակին և երազանքին, որը, իմ խորին համոզմամբ, միասնական Հայաստան երկիր ունենալն է: Իմ, ինչպես նաև հայերի գերակշռող մեծամասնության տեսլականն այն է, որ ինչպես եղել է ի վերուստ, Արցախը եղել է Մեծ հայքի 10-րդ նահանգը, այդպես էլ պետք է լինի: Այսօրվա մեր կարգավիճակը անցումային փուլ է, որպեսզի մենք հասնենք մեր վերջնական նպատակին, որը, իհարկե, պետք է որոշի ժողովուրդը, ոչ միայն Արցախում, այլ նաև մայր Հայաստանում և Սփյուռքում, որովհետև մենք միասին ենք ազատագրել Արցախը՝ մեր հայրենիքի մի մասը:
- Ո՞րն է Ձեր սիրելի ամանորյա ուտեստը:
- Ուտելիքի հարցում ես կամակորություններ չունեմ: Ամանորը պետք է լինի լավ շրջապատում, ընկերների, ընտանիքի, երեխաների հետ: Տոնին ընդառաջ մենք արդեն եղել ենք պաշտպանական շրջանում: Ամեն անգամ գնում ենք, որ զինվորներին ոգևորենք, բայց մենք ենք ավելի ոգևորված վերադառնում: Ամենամեծ խորհուրդը այն է, որպեսզի լինի արժանապատիվ խաղաղություն, ոչ թե պարզապես խաղաղություն: Խաղաղությունը նույնպես կարելի է պարտադրել, մենք չենք թողնելու, որ մեզ պարտադրեն: Պետք է ուղղակի նայել մեր զինվորների փայլուն աչքերին, որպեսզի հասկանան, ինչպիսի ամուր ձեռքերում է գտնվում մեր հայրենիքի սահմանները:
- Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին 2018 թվականին:
- Առաջին հերթին մաղթում եմ խաղաղություն: Կուզենամ, որ որևէ զինվորի ծնողի աչք թաց չլինի, տղաներն իրենց պարտքը հայրենիքի հանդեպ կատարեն և վերադառնան տուն: Պետք է հասականանք նաև այն, որ քաղաքացիական կյանքում նույնպես մենք պետք է շարունակենք ծառայել մեր հայրենիքին:
այլ նյութեր այս թեմայով
- Երկրագունդ. Լավրովի հայտարարություններն Արցախի մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո անդրադարձել ենք Արցախյան...
- Արցախի ԱԳՆ ղեկավարը նամակներ է հղել միջազգային կառույցներին՝ Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների հարցով Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կոչ է անում հրատապ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի...
- Ղարաբաղի կարգավիճակի հարցով պետք է զբաղվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք վերսկսել են իրենց շփումները. Լավրով ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, այժմ մշակվում են մանրամասներ՝ կապված տրանսպորտային հաղորդակցության, հումանիտար աջակցության...
- Մոսկվան չի մտածում Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ներառելու մասին. Լավրով «Մենք պատրաստ կլինենք օգնել որոնել և գտնել այնպիսի լուծում, որը կապահովի այս շրջանում խաղաղություն, կայունություն...
- Ռուս խաղաղապահներն ականազերծման աշխատանքներ են իրականացնում Մարտակերտում Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային...
այլ նյութեր այս թեմայով
- Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման օրվան նվիրված միջոցառմանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին այցելել է Շուշի քաղաք և մասնակցել «Ազատ հայրենիք»...
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:...
- Վաղվանից Արցախի հիմնական տարածքում ունենալու ենք բարձրակարգ 3G համակարգ. Արցախի նախագահ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնավարման 100 օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսին...
- Արցախի նախագահը պարգևատրել է Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգի նախագծի հեղինակներին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 31-ին, Արցախի Հանրապետության օրվան ընդառաջ, ընդունել...
- Արցախում Մեծ Հայրենականի վետերաններին ծննդյան օրերի առթիվ 100 հազարական դրամ կհատկացնեն Արցախի Հանրապետության նախագահը Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված՝ մեր վետերաններին ծննդյան...
այլ նյութեր այս թեմայով
- Բասկերի Երկրի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի Բասկերի Երկրի Գիպուսկոա նահանգի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի։ Այս...
- Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհուրդը միաձայն ընդունել է Արցախին սատարող հռչակագիր Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտը նաև որոշում է կայացրել մասնակցելու Արցախին մարդասիրական կարիքները հոգալու համար աջակցություն...
- Երկրագունդ. ՀԱՊԿ-ում ԱՊՀ հնարավոր դիտորդության հետևանքները «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Երկրագունդ» խորագրի ներքո «Հայացք» վերլուծական կենտրոնի...
- Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը պատրաստ է աջակցել Արցախին առնչվող գործնական ծրագրերին Բարեկամության շրջանակը պատրաստ է խթանել Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաստատված համագործակցությունը՝...
- Բակո Սահակյանը հանդիպել է Բելգիայի ֆրանկոֆոն շրջանակների մի խումբ անդամների հետ Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Բելգիայի ֆրանկոֆոն համայնքի և կառույցների հետ Արցախի կապերը դինամիկորեն...
-
18:27
Երբ ազգը չի գնահատում իր հերոսներին, մնում է առանց հերոսների․Ռոբերտ Քոչարյան
-
18:07
Երկրագունդ. Լավրովի հայտարարություններն Արցախի մասին
-
17:44
Վարազդատ Դալիբալթայանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական
-
17:21
Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ
-
17:18
Արման Թաթոյանը Գերմանիայի դեսպանին ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հետ կապված հարցեր
-
17:05
Լավրովը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Մորատինոսի հետ
-
16:28
Սյունիքում ականի պայթյունից վիրավորում է ստացել 2 փրկարար
-
16:08
Ի հիշատակ Հրանտ Դինքի՝ Ստամբուլի քաղաքապետը Թուզլայի հայկական որբանոցը կվերածի երիտասարդական կենտրոնի
-
15:26
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
14:36
Մեկնարկել են «Աբու Դաբի կայունության շաբաթ 2021» ֆորումի առցանց միջոցառումները
-
14:27
Նոր, ավել համարձակ իշխանություններ են մեզ պետք․ Սեյրան Օհանյան
-
14:02
Վարչապետն ԱՆ աշխատակազմին է ներկայացրել Անահիտ Ավանեսյանին
-
13:06
Արցախի ԱԳՆ ղեկավարը նամակներ է հղել միջազգային կառույցներին՝ Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների հարցով
-
12:32
Արցախում նախատեսվում են զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ. Պայթյունների ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել
-
11:14
Անձնական մեքենայում ընթացքի ժամանակ ծխելու համար նախատեսվում է կիրառել 1 բալի փոխարեն 0,5 տուգանային միավոր
-
11:10
Հադրութի, Ջաբրայիլի և Դավիթ Բեկ գյուղի նախկին տարածքից հայտնաբերվել է 8 աճյուն
-
10:39
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 164912-ի
-
09:26
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
09:25
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
-
07:53
Իրանն ու Թուրքիան երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ 3 նոր համաձայնագիր են կնքել
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
-
18:10
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:12
Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Խոնավություն՝ 95%
Քամի՝ 8 կմ/ժ