Ի՞նչով են տարբերվում Թրամփի և Օբամայի ազգային անվտանգության ռազմավարությունները
«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնը պատրաստել է նյութերի շարք, որոնցում ներկայացված են ԱՄՆ ազգային անվտանգության և ռազմական ռազմավարությունների ընդունման կարգը և նպատակները, ինչպես նաև վերջին ռազմավարությունների հիմնական տարբերությունների համեմատական վերլուծությունը:
Նյութերի շարքը կարող է առանձնակի հետաքրքություն ներկայացնել մասնագիտական խմբերի և ԱՄՆ-ով հետաքրքրված անձանց համար:
ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ազգային անվտանգության ռազմավարության հրապարակումից հետո, ամերիկյան մամուլում զուգահեռներ էին անցկացվում նախորդ ռազմավարության հետ՝ ընդգծելով դրանց տարբերությունները:
Ստորև փորձել ենք համեմատել ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի և նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից 2015թ ներկայացված ազգային անվտանգության ռազմավարությունները՝ հասկանալու համար որքանով են դրանք իրարից տարբեր և որոնք են հիմնական, մեզ համար կարևոր տարբերությունները:
Օբամայի կողմից ներկայացված ռազմավարությունը, հիմքում ունենալով 2010 թվականին իր կողմից ներկայացրած առաջին ռազմավարությունը, սահմանում է հետևյալ հիմնական գերակայությունները.
- ԱՄՆ քաղաքացիների, դաշնակիցների և գործընկերների անվտանգության ապահովում,
- ԱՄՆ-ը՝ որպես ուժեղ, նորարարական, աճող տնտեսություն՝ բաց միջազգային տնտեսական համակարգում, որը խթանում է հնարավորությունը և բարգավաճումը,
- Հարգանք համաշխարհային արժեքների հանդեպ՝ երկրի ներսում և ամբողջ աշխարհում,
- ԱՄՆ կողմից առաջնորդվող, օրենքի վրա հիմնված միջազգային կարգուկանոն, որը խթանում է խաղաղության, անվտանգության հաստատմանը, հնարավորությունների ի հայտ գալուն՝ գլոբալ մարտահրավերները հաղթահարելուն ուղղված ավելի ուժեղ համագործակցության միջոցով:
Թրամփի կողմից ներկայացված ռազմավարությունը սահմանում է հետևյալ հիմնական գերակայությունները.
- Պաշտպանել Ամերիկայի ժողովրդին, հայրենիքը և ամերիկյան ապրելակերպը,
- Խթանել Ամերիկայի բարգավաճման գործընթացը,
- Ուժի միջոցով պահպանել խաղաղություն,
- Առաջ մղել Ամերիկայի ազդեցությունը:
Եվրոպայի հետ համագործակցության վերաբերյալ Օբամայի ռազմավարությունը շեշտում է Եվրոպայի դերը որպես ԱՄՆ գործընկեր, որի հետ միասին պետք է պայքարել համաշխարհային անվտանգային մարտահրավերների դեմ, խթանել բարգավաճման գործընթացին, պահպանել միջազգային նորմերը: Թրամփի ռազմավարության մեջ ԱՄՆ համար Եվրոպայի նշանակությունն ընգծվում է նախևառաջ որպես առևտրային գործընկեր:
Հետաքրքրական է, որ Օբամայի ռազմավարության մեջ առկա է առանձին անդրադարձ Արևելյան Եվրոպային և Բալկաններին, որտեղ նշվում է, որ ԱՄՆ աջակցում է այդ երկրների եվրոպական և եվրո-ատլանտյան ինտեգրմանը, մինչդեռ Թրամփի ռազմավարության մեջ նման անդրադարձ չկա: Թրամփի ռազմավարության մեջ բացակայում է նաև առանձին անդրադարձը Թուրքիային, մինչդեռ Օբամայի ռազմավարությունը հստակ շեշտում է Թուրքիայի հետ հարաբերությունները փոխակերպելու շարունակական անհրաժեշտությունը: Օբամայի ռազմավարության մեջ նաև ընդգծվում է Կովկասի հետ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը՝ խրախուսելով տարածաշրջանում հակամարտությունների լուծմանը:
Թրամփի ռազմավարության մեջ ասվում է, որ Ռուսաստանը և Չինաստանը մարտահրավեր են նետում Ամերիկյան ուժին, ազդեցությանը և շահերին՝ փորձելով քայքայել Ամերիկայի անվտանգությունն ու բարգավաճման գործընթացը: Օբամայի ռազմավարության մեջ նշվում է, որ Հնդկաստանի ներուժը, Չինաստանի վերելքը և Ռուսաստանի ագրեսիան ապագայում զգալի ազդեցություն են ունենալու հիմնական ուժերի հարաբերությունների վրա: Օբամայի ռազմավարության մեջ բացի այդ շեշտվում է, որ վերջին տարիներին իրենց անվտանգային մարտահրավերների մեծ մասի պատճառ են դարձել ավտորիտար իշխանությունների՝ ժողովրդավարական ուժերին հակադրվելու փորձերը՝ սկսած Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ իրականացրած ագրեսիայից մինչև Սիրիայի քաղաքացիական պատերազմի շրջանակներում ԻՊ վերելքը:
Թե՛ Օբամայի և թե՛ Թրամփի ռազմավարություններում խոսում է ՌԴ «ագրեսիայի» մասին: Հետաքրքրական է նկատել, որ Թրամփի ռազմավարությունը հատուկ շեշտում է Ռուսաստանի տարածքային ոտնձգություններն Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ, այն պարագայում, երբ Օբամայի ռազմավարության մեջ այս համատեքստում Վրաստանին անդրադարձ չկա:
Թե՛ Օբամայի և թե՛ Թրամփի ռազմավարության մեջ ընդգծվում է ԱՄՆ պատրաստակամությունը հավատարիմ մնալ ՆԱՏՕ պայմանագրի 5-րդ հոդվածին, միևնույն ժամանակ Թրամփի ռազմավարության մեջ ընդգծվում է նաև ԱՄՆ ակնկալիքն իր եվրոպացի գործընկերներից՝ մինչ 2024 թվականը հասցնելու իրենց ռազմական ծախսերը երկրի ՀՆԱ-ի 2 տոկոսին:
Հետաքրքրական է նկատել նաև, որ Օբամայի և Թրամփի ռազմավարությունները տարբեր պատճառներ են տեսնում այսօր Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հիմքում: Եթե Օբամայի ռազմավարության մեջ որպես հիմնական պատճառ խոսվում է տարածաշրջանում ժողովրդավարության պակասի մասին, Թրամփի ռազմավարությունը որպես պատճառ անդրադառնում է Իրանի էքսպանսիային, պետության փլուզմանը, ջիհադիստական գաղափարախոսությանը, սոցիալ-տնտեսական լճացմանը և տարածաշրջանային մրցակցությանը: Ավելին՝ Թրամփի ռազմավարության մեջ բառացի ասվում է, որ տարիների ընթացում իրենք սովորել են, որ ո՛չ ժողովրդավարության հաստատելու իրենց ձգտումները, ո՛չ էլ տարածաշրջանում ԱՄՆ ներգրավվածության դադարեցումը չեն կարող մեկուսացնել իրենց տարածաշրջանի խնդիրներից և, որ տարածաշրջանից իրենց ակնկալիքների հարցում նրանք պետք է լինեն ավելի իրատեսական:
Իրանի հետ միջուկային համաձայնագիրը Թրամփը ներկայացնում է որպես Իրանի համար ևս մեկ հարմար առիթ էլ ավելի զարգացնելու իր բալիստիկ ծրագրերը, հետախուզական հնարավորությունները և վնասակար կիբեր գործունեությունը, մինչդեռ Օբամայի ռազմավարության մեջ միջուկային համաձայնագիրը ներկայացվում է որպես Իրանի գործունեության շուրջ աշխարհի առկա մտահոգությունը փարատելու գործիք:
Թե՛ Օբամայի, թե՛ Թրամփի ռազմավարությունը ընդգծում է Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական ներկայության առկայության անհրաժեշտությունը: Թրամփի ռազմավարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ դա անհրաժեշտ է ԱՄՆ-ին և դաշնակիցներին ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու և բարենպաստ տարածաշրջանային հավասարակշռություն պահպանելու նպատակով: Հետաքրքրական է նկատել նաև, որ Օբամայի ռազմավարության մեջ իսրայելա-պաղեստինյան հակամարտության դեպքում շեշտվում է երկու պետություն սկզբունքով հակամարտության լուծման տարբերակը, իսկ Թրամփի ռազմավարության մեջ նման շեշտադրումը բացակայում է:
Ամփոփելով կարող ենք փաստել, որ թեպետ համեմատվող երկու ռազմավարություններում առկա են տարբեր շեշտադրումներ (մի դեպքում արժեքներ, մյուս դեպքում շահեր) և Թրամփի ռազմավարությունը հիմնականում աչքի է ընկնում իր կտրուկ արտահայտություններով, դիտարկվող հիմնական մարտահրավերները նույն են: Ինչ վերաբերում է տրվող լուծումներին, ապա այս դեպքում էլ դժվար է ասել, որ առկա տարբերությունները կտրուկ են, որոշ դեպքերում, օրինակ, Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարի պարագայում, կարող ենք փաստել, որ Թրամփի շեշտադրումները տարբերվում են իրենց իրատեսականությամբ:
Ստորև շարքի մյուս նյութերը.
ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության ընդունման կարգը և նպատակները (տեղեկանք)
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան Ուկրաինային է մատակարարում Սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային ռումբեր. Foreign Policy Տանկեր ոչնչացնելու համար նախատեսված այս զինամթերքի փոքր ռումբերն անմիջապես չպայթելու դեպքում կարող են տարիներ...
- Լոս Անջելեսի քաղաքապետը և քաղաքային խորհրդի նախագահը դիմել են ԱՄՆ նախագահին՝ Լաչինի միջանցքի հարցով Շնորհակալություն քաղաքապետ Բասին այն բանի համար, որ միացել է ինձ, որպեսզի նախագահ Բայդենին հասցնենք շրջափակումը...
- ԱՄՆ-ն հանձնառու է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հարցերը լուծել խաղաղ կերպով․ Բլինկենը խոսել է Փաշինյանի հետ Նա ասել է, որ առաջ գնալու միակ ուղին դիվանագիտությունն է, ինչպես նաև նշել, որ շարունակելու է անձնապես ներգրավված...
- Թեհրանը մինչև կեսգիշեր կպատասխանի ԵՄ միջուկային համաձայնագրի առաջարկներին Այսօր երեկոյան 12-ի կողմերը մենք գրավոր ձևով կտրամադրենք վերջնական պատասխանը ԵՄ-ի կողմից համակարգողին:
- Թուրքական լրատվամիջոցը նշել է Էրդողանի և Բայդենի հանդիպման հնարավոր ամսաթիվը Մինչդեռ ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ հայտարարություն են ստորագրել, որով դեմ են Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ