ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելն ու Ուկրաինան՝ ընդդեմ Լեհաստանի «ազգային հիշողության»

Politico Europe

Փետրվարի 1-ին Լեհաստանի Սենատն ընդունեց հակասական և աղմկահարույց մի օրինագիծ՝ Լեհաստանի ազգային հիշողության մասին:

Օրինագիծը քրեականացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լեհերի կողմից նացիստներին աջակցություն ցուցաբերելու մասին հանրային պնդումները և Վոլինյան կոտորածների ժխտումը: Այսինքն՝ քրեական պատասխանատվություն կսահմանվի նրանց համար ովքեր կպնդեն, որ լեհերը Հոլոքոտսի ժամանակ որևիցե աջակցություն են ցուցաբերել նացիստներին կամ օգնել են հրեաների կոտորածների հարցում: Օրինակ, մինչև 3 տարվա ազատազրկում է սպասվում նրանց, ովքեր կօգտագործեն «լեհական համակենտրոնացման ճամբարներ» բառակապակցությունը կամ այլ արտահայտություն, որով փորձ կարվի՝ լեհերին ներկայացնել որպես գերմանացիների հանցակից: Նման պատիժ է նախատեսված նաև «բանդերայի գաղափարախոսությունը» քարոզողների և Վոլինյան կոտորածները ժխտողների համար:

Օրինագծին արձագանքում էին դեռ մինչև ընդունումը: Առաջին արձագանքները, բնականաբար, ստացվեցին Իսրայելից, ԱՄՆ-ից և Ուկրաինայից: Դրանց բովանդակությունը մեծամասամբ հետևյալն էր. օրինագծի ընդունումը բացասական ազդեցություն կարող է ունենալ երկկողմ հարաբերությունների վրա, այն խաթարում է երկրում խոսքի ազատությունը և խոչընդոտում Լեհաստան-Իսրայել հարաբերությունների բնականոն զարգացումը:

Մինչև օրինագիծը կդրվեր Սենատի քվեարկությանը խորհրդարանի համապատասխան հանձնաժողովն օրինագծին դրական եզրակացություն էր տվել:

Անկախ ամեն ինչից՝ փետրվարի 1-ին Լեհաստանի Սենատը ընդունեց օրինագիծը. 57 կողմ, 23 դեմ և 2 ձեռնպահ ձայներով: Օրինագծին կողմ քվեարկեցին «Իրավունք և արդարություն» իշխող կուսակցություն պատգամավորները:

Արձագանքներն անհամեմատ ավելի սուր էին օրինագծի ընդունումից հետո: Առաջին արձագանքները եղան Ուկրաինայից և Իսրայելից: Օրինագիծը քննադատվեց ամենաբարձր մակարդակով: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օրինագծի ընդունումը համարեց անընդունելի: Ուկրաինայում հայտարարեցին, որ Լեհաստանը փորձ է անում՝ քաղաքականացնել պատմությունը՝ անցնելով «բարիդրացիական հարաբերությունների կարմիր գիծը»: Գերագույն Ռադան Լեհաստանի նախագահին կոչ արեց՝ չստորագրել օրենքը:
Վերջին շրջանում Վարշավայի և Կիևի միջև հարաբերությունների լարվածությունը պայմանավորված էր պատմական հիշողության հարցերի շուրջ անհամաձայնությամբ: Վարշավան քննադատում էր «Ուկրաինական ազգայնականների կազմակերպություն - Ուկրաինական ապստամբական բանակ»-ի հերոսացումն Ուկրաինայում, ինչպես նաև երկրում լեհական հուշարձանների նկատմամբ պարբերաբար արձանագրվող վանդալիզմի դեպքերը:
Իսրայելի խորհրդարանում իշխանական ու ընդդիմադիր ուժերը միասնաբար պատասխանեցին օրինագծի ընդունմանը. առաջ քաշվեց օրինագիծ, որով նախատեսվում է մինչև հինգ տարվա ազատազրկում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում պատերազմական հանցանքի ժխտման, ինչպես նաև նացիստների հանցակիցների մեղքը մեղմելու փորձի համար:
Ե՛վ Ուկրաինայում, և՛ Իսրայելում կոչեր հնչեցին՝ Լեհաստանում իրենց դեսպանին կանչել խորհրդատվության:

Այս իրադարձություններից անմասն չէր կարող մնալ նաև Եվրամիությունը: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը քննադատեց լեհական իշխանություններին՝ ազգային հիշողության մասին օրենքի ընդունման համար՝ մասնավորապես մատնանշելով խոսքի ազատության սահմանափակումները, որ առաջացնում է նմանօրինակ օրենքի ընդունումը:

Շատ զուսպ էր Ռուսաստանի արձագանքը. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ «Կրեմլը դեռ չի ուսումնասիրել օրենքի մանրամասները», իսկ ուսումնասիրելուց հետո կմանրամասնի իր դիրքորոշումը:

Լեհաստանի և Իսրայելի արտգործնախարարների տեղակալների գլխավորությամբ ստեղծվել է հատուկ խումբ՝ օրինագծի քննարկման վերաբերյալ աշխատանքներ իրականցնելու համար:

Քանի դեռ Լեհաստանի նախագահը չի ստորագրել օրենքը, այն չի կարող ուժի մեջ մտնել, և քննարկումները կարող են արդյունք տալ, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ կողմերը մեղմել են իրենց նախնական դիրքորոշումները:

Մեղադրանքների ու քննադատությունների ֆոնին Լեհաստանը փորձեց մեղմել իր դիրքերը: Մասնավորապես, մեկնաբանելով Իսրայելի արձագանքը, լեհական կողմը նշեց, որ ամբողջ խնդիրն առաջացել է «ժողովուրդ» եզրի թյուրընկալումից: Լեհաստանն արտգործնախարարի մակարդակով պատասխանեց, որ «ժողովուրդ» տերմինը օրինագծումը նշանակում է «երկրի ամբողջ բնակչությունը», «ժողովուրդը՝ որպես ազգ-պետություն»: Իրենց օրենքը վերաբերում է ամբողջ ժողովրդին պատերազմական հանցագործության մեջ մեղադրելու քրեականացմանը, այլ ոչ առանձին մարդկանց, և որ օրինագծի նպատակը պատմությունը չխեղաթյուրելն է:

Իսրայելում էլ հայտարարել են, որ իրենք էլ են դեմ «լեհական համակենտրոնացման ճամբարներ» բառակապակցությանը, սակայն մանրամասները դեռ պետք է քննարկվեն:

Ինչ վերաբերում է Ուկրաինային, վերջինիս հետ լեհական կողմի երկխոսության հարցն ավելի բարդ է: Փետրվարի 6-ին Ռադան ևս մեկ անգամ կդիմի Լեհաստանի խորհրդարանին և նախագահին՝ օրենքից հետ կանգնելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: