ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի որոշումը վեր հանեց տարածաշրջանում տեղի ունեցած մի շարք փոփոխություններ

РИА Новости / Виталий Белоусов

Պաղեստինի և Իսրայելի միջև բանակցությունները կարող են վերսկսվել միայն  այն դեպքում, երբ Պաղեստինի ապագա պետության կազմ մտնեն Արևմտյան ափը և Գազայի հատվածը՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Այս մասին հայտարարել է Պաղեստինի առաջնորդ Մահմմուդ Աբասն՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը չի կարող պաղեստինցիներին պարտադրել Իսրայելի հետ խաղաղության համաձայնագիր:

Նշենք, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին Թրամփի որոշումից հետո Պաղեստինի իշխանություններն ակտիվացրել են իրենց աշխատանքը եվրոպական երկրների կողմից Պաղեստին պետության ճանաչման ուղղությամբ՝ փորձելով այսկերպ հակադրվել Թրամփի որոշմանը: Դեռևս այս գործընթացի շրջանակում եվրոպական ոչ մի երկիր չի ճանաչել Պաղեստինը, փոխարենը հնչել են հավաստիացումներ (օրինակ՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի կողմից ), որ իրենք չեն պատրաստվում հետևել ԱՄՆ օրինակին:

Միևնույն ժամանակ Իսրայելն ակտիվ աշխատանքներ է տանում Երուսաղեմն իր մայրաքաղաք ճանաչած պետությունների թիվն ընդլայնելու ուղղությամբ: Ընդ որում, Իսրայելն իր առջև դրված խնդրի իրականացման հարցում համեմատաբար ավելի մեծ հաջողությունների է հասել. Գվատեմալան արդեն հայտարարել է ԱՄՆ օրինակով իր դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին, և իսրայելական իշխանություններն այժմ այս ուղղությամբ բանակցություններ են վարում 10-ից ավելի պետությունների հետ:

Այս գործընթացների արդյունքում պաղեստինա-իսրայելական բանակցային գործընթացում կարող է ձևավորվել նոր իրավիճակ, որը կարող է կամ էլ ավելի հեռացնել կողմերին միմյանցից, կամ նպաստել բանակցային գործընթացը փակուղուց դուրս բերելուն: Այս կապակցությամբ հետաքրքրիր է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբդելհաֆիզ Նոֆալի օրերս արած հայտարարությունն այն մասին, որ Պաղեստինը նոր մեխանիզմներ է փնտրում պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման համար՝ այդ թվում նաև ԱՄՆ մասնակցությամբ:

Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին Թրամփի որոշումը հստակ ցույց տվեց, որ Պաղեստինն այլևս չունի անհրաժեշտ ռեսուրսներ ինտիֆադայի միջոցով Իսրայելին ինչ-որ բան պարտադրելու համար, և որ հակամարտության կարգավորման գործընթացում որևէ փոփոխություն քաղաքական որոշման շնորհիվ է հնարավոր միայն:

Միևնյուն ժամանակ Թրամփի որոշումը ևս մեկ անգամ արձանագրեց արաբական աշխարհում միասնության բացակայության փաստը: Թրամփի որոշման արձագանքների բնույթից ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ հակամարտությունն վերաբերում է միայն Պաղեստինին, այլ ոչ թե՝ ամբողջ արաբական աշխարհին. վերջինս այլևս մտադիր չէ ի վնաս իր ազգային շահերի կտրուկ քայլերի դիմել պաղեստինցիների իրավունքները պաշտպանելու համար: Փոխարենը՝ պաղեստինցիների իրավունքների պաշտպանի դերն ակտիվորեն ստանձնեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն՝ այդ կերպ ևս մեկ անգամ հայտարարելով իսլամական աշխահի առաջնորդի կոչման իր հավակնությունների մասին:

Այսպիսով, Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի որոշումից երկու ամիս անց մի բան արդեն միանգամայն հստակ է, որ, չնայած կանխատեսումներին, մերձավորարևելյան տարածաշրջանում այդ որոշման պատճառով լարվածության աննախադեպ աճ չգրանցվեց: Միևնույն ժամանակ պաղեստինա-իսրայելական հակամարտությունում Թրամփի այդ որոշումով առաջացավ նոր իրավիճակ՝ կողմերին ստիպելով ակտիվ քայլերի դիմել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: