Վազգեն Օգանեսով. խիզախ հայորդի, ով Հիտլերին թույլ չտվեց փախչել Բեռլինից
Հայերը մեծ ներդրում ունեցան ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ Խորհրդային Միության հաղթանակի մեջ: Չկա մի այդպիսի հայ ընտանիք, որին պատերազմը դիպած չլինի: Մեծ Հայրենական պատերազմում ֆաշիստական զավթիչների դեմ կռվել են հայ ժողովրդի ավելի քան վեց հարյուր հազար որդիներ և դուստրեր՝ 300 հազարը Հայաստանից, 200 հազարը` մյուս ԽՍՀՄ հանրապետություններից, 100 հազարը` սփյուռքից: Խորհրդային Միության հայ հերոսների թիվը՝ 106-ն է եղել: Խորհրդային Միության կրկնակի հերոս են դարձել լեգենդար օդաչու, բալթյան երկնքի հերոս Նելսոն Ստեփանյանը և Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը:
Ֆաշիզմի դեմ պայքարած հերոս հայորդիներից է Վազգեն Օգանեսովը, ով ծնվել է 1920 թ-ի փետրվարի 10-ին՝ Հայաստանի Հանրապետության Արթիկի մարզի Օրոմ գյուղում: Վազգեն Օգանեսովն իր հայտնի ճանապարհը սկսել է Բաքվի ավիաակումբում՝ աստիճանաբար տիրապետելով ավիացիոն տեխնիկային: 1940 թվականից ծառայել է Կարմիր բանակում, 1941 թ.-ին ավարտել է Թբիլիսիի ռազմական ավիացիոն օդաչուների դպրոցը: 1941 թ.-ի դեկտեմբերից կրտսեր լեյտենանտ Օգանեսովը Հայրենական Մեծ պատերազմի ճակատներում ծառայել է 347-րդ օդային գնդում: Ռազմական թռիչքների մեծ մասը կատարել է Յակ-9-ով, բայց նաև կռվել է Ի-153, Յա կ-1 և Յա կ-3-ով: Հրամանատարությունը նրան համարում էր 16-րդ Օդային բանակի լավագույն հետախույզ:
Ողջ պատերազմի ընթացքում Օգանեսովը կատարել է 324 հաջողված մարտական թռիչք, 75 օդային մարտերում անձամբ խոցել է 23 ինքնաթիռ: Նա մտնում էր «Ստալինյան բազեներ» սիմվոլիկ խմբի կազմում, ինչպես ավանդաբար կոչում էին Խորհրդային օդուժի հերոսներին: Նրա ինքնաթիռը խոցվեց միայն մեկ անգամ՝ պատերազմի վերջում՝ 1945 թ. ապրիլի 28-ին: Սակայն, օդաչուն, անգամ լրջորեն վիրավորված զենիթային հրթիռի բեկորներից, իր մեջ ուժ գտավ իջեցնել խոցված ինքնաթիռն օդանավակայանում:
Վազգեն Օգանեսովն իր վերջին մարտական թռիչքը կատարել է Բեռլինի մարտերի ժամանակ: Հաղթանակի նախօրեին պետք էր կանխել պաշարված Բեռլինից հիտլերյան ռեյխի գերմանական ղեկավարության թռիչքն՝ անձամբ Հիտլերի գլխավորությամբ, գրում է Defacto.am-ը:
Ապրիլի 27-ի երեկոյան հայտնի դարձավ, որ, կորցնելով բոլոր օդանավակայանները Բեռլինում և նրա շրջակայքում, գերմանական բարձրագույն հրամանատարությունը թռիչքի և վայրէջքի համար պատրաստվում է օգտագործել Տիերգարդեն այգու գլխավոր պողոտան: Այս լուրը հաստատեց 3-րդ ԻԱԿ-ի գլխավոր հրամանատար գեներալ Սավիցկին:
Օդուժի Մարշալ Ռուդենկոյի պատմություններից. «Սավիցկիի զեկույցից անմիջապես հետո ես կանչեցի իմ տեղակալ գեներալ Սենատորովին և բանակի գլխավոր շտաբի պետ՝ գեներալ Բրայկոյին: Միասին որոշեցինք, որ անհրաժեշտ է ձեռնարկել արտակարգ միջոցառումներ: Առաջին հերթին ուշադիր հետախուզենք տարածքն՝ օդակայանի ճշգրիտ դիրքը, եղած օդանավերի քանակը, զենիթային միջոցները ճշտելու համար: Կատարել նման հանձնարարություն կարող էին միայն փորձառու հետախույզները: Չեմ հիշում, թե ով, կարծես Բրայկոն էր, որ տվեց ավագ լեյտենանտ Օգանեսովի անունը: Ես լավ գիտեի այդ անվախ օդաչուին: Իր հաշվին մինչև պատերազմի ավարտը կար գրեթե երեք հարյուր մարտական թռիչք, նա անցկացրել էր ավելի քան 70 օդային մենամարտ, այդ թվում՝ խոցել էր թշնամու երկու տասնյակ ինքնաթիռ»:
Գեներալ Սենատորովն Օգանեսովին առաջադրանք տվեց.«Ռայխստագի տարածքում և Բրանդերբուրգյան դարպասների մոտ գտնվում է թշնամու գաղտնի օդանավակայանը: Անհրաժեշտ է գտնել այն: Քաղաքը ծխի մեջ է: Տիերգարդեն այգու կենտրոնում շատ զենիթներ կան: Պետք է գնալ ցածր բարձրության վրա...»:
Երկու ժամ չանցած ղեկավարությունը ստացավ ճշգրիտ տեղեկություն օդային հետախուզությունից: Նրանք բացահայտել էին երկու ծածկված թեթև տրանսպորտային ինքնաթիռ, որոնք գտնվում էին այգու մուտքի մոտ և պահպանվում էին տանկերի կողմից:
Որոշվել էր անմիջապես ռմբակոծել և հարձակվել օդանավակայանի վրա, որը պայմանականորեն անվանեցին «կայսերական»: Իսկ ավագ լեյտենանտ Օգանեսովը կամավոր էր դարձել թիրախը ցույց տալու հարցում: Նա թռչում էր ցածր բարձրության վրա, գրեթե շենքերի տանիքների վրայով:
Եվ ահա, ցույց տալով ինքնաթիռներն ու տանկերը, հերթը հասավ ռմբակոծիչներին, որոնք րոպեների ընթացքում վերացրին դրանք, սակայն անհանգիստ Օգանեսովը որոշեց շրջադարձ կատարել և համոզվել, որ օդակայանը վերածվել էր մետաղի կույտի: Նա շտապեց հաղորդել ռադիոյով. «Ծրագրի նպատակը ոչնչացված է: Առաջադրանքը կատարված է..." Հանկարծ նրա ձայնը կտրվեց. Թշնամու արկերից մեկը խոցեց ինքնաթիռը, օդաչուն վիրավորվեց: Սակայն, փորձը և տոկունությունը օգնեցին նրան ապահով կերպով իջեցնել ինքնաթիռը: Ավելի ուշ, այդ հերոսության համար նրան շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում:
Օգանեսովն իր գործունեության ողջ ընթացքում պարգևատրվել է նաև Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի (երեք անգամ) շքանշաններով, ինչպես նաև կարմիր աստղով և ուրիշ շատ մեդալներով:
Պատերազմից հետո օդաչուն շարունակում էր ծառայել ԽՍՀՄ օդային ուժերում: 1956 թ.-ին գեներալ-լեյտենանտ Օգանեսովը թոշակի անցավ: Նա ապրում էր Ադրբեջանի մայրաքաղաքում` Բաքվի կենտրոնում: Աշխատում էր որպես հացաբուլկեղենի գործարանի գլխավոր ինժեներ: 1990 թվականին Վազգեն Միխայլովիչը ընտանիքով տեղափոխվեց Երևան՝ փախչելով Բաքվի հայկական ջարդերից:
Լեգենդար օդաչուն մահացել է 1993 թ.-ի մայիսի 23-ին՝ 73 տարեկան հասակում, թաղված է Երևանի Թոխմախ գերեզմանոցի պատվավոր գերեզմանատանը:
այլ նյութեր այս թեմայով
- Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի քիմիկոս, ով դարձավ արևային էներգիայի գաղափարի մարգարեն Չամիչյանը նաև համարվում է արևային էներգիայի գաղափարի մարգարեն։
- Ալենուշ Տերյան` Իրանի առաջին կին աստղագետ, առաջին արևային աստղադիտարանի հիմնադիր Տերյանն իր բնակարանը կտակելով Ջուղայի հայերին և հայ ուսանողներին` կյանքի վերջին տարիներն անցկացրել է Թեհրանի...
- Հակոբ Մարթայան. հայ, ում մասին թուրքերը չեն կարող չխոսել «Հայերը ճիշտ են անում, որ հիշում են իրենց հերոսներին»,-ասել է Աթաթուրքը՝ հավելելով, որ միևնույնն է թուրքերն են...
- Ասատուր Սարաֆյան` մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի գյուտարարը Սարաֆյանին են պատկանում նաև բենզինի տարրայի պոմպի, ինչպես նաև շարժիչի յուղի չափիչի գյուտերը:
- Ալեքսանդր Քեմուրջյան` առաջին մոլորակագնացների հեղինակը Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 4-ին Վլադիկավկազում: Նրա հայրը սերում էր Տրապիզոնի հայերի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ