Վազգեն Օգանեսով. խիզախ հայորդի, ով Հիտլերին թույլ չտվեց փախչել Բեռլինից

Հայերը մեծ ներդրում ունեցան ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ Խորհրդային Միության հաղթանակի մեջ: Չկա մի այդպիսի հայ ընտանիք, որին պատերազմը դիպած չլինի: Մեծ Հայրենական պատերազմում ֆաշիստական զավթիչների դեմ կռվել են հայ ժողովրդի ավելի քան վեց հարյուր հազար որդիներ և դուստրեր՝ 300 հազարը Հայաստանից, 200 հազարը` մյուս ԽՍՀՄ հանրապետություններից, 100 հազարը` սփյուռքից: Խորհրդային Միության հայ հերոսների թիվը՝ 106-ն է եղել: Խորհրդային Միության կրկնակի հերոս են դարձել լեգենդար օդաչու, բալթյան երկնքի հերոս Նելսոն Ստեփանյանը և Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը:
Ֆաշիզմի դեմ պայքարած հերոս հայորդիներից է Վազգեն Օգանեսովը, ով ծնվել է 1920 թ-ի փետրվարի 20-ին՝ Հայաստանի Հանրապետության Արթիկի մարզի Օրոմ գյուղում: Վազգեն Օգանեսովն իր հայտնի ճանապարհը սկսել է Բաքվի ավիաակումբում՝ աստիճանաբար տիրապետելով ավիացիոն տեխնիկային: 1940 թվականից ծառայել է Կարմիր բանակում, 1941 թ.-ին ավարտել է Թբիլիսիի ռազմական ավիացիոն օդաչուների դպրոցը: 1941 թ.-ի դեկտեմբերից կրտսեր լեյտենանտ Օգանեսովը Հայրենական Մեծ պատերազմի ճակատներում ծառայել է 347-րդ օդային գնդում: Ռազմական թռիչքների մեծ մասը կատարել է Յակ-9-ով, բայց նաև կռվել է Ի-153, Յա կ-1 և Յա կ-3-ով: Հրամանատարությունը նրան համարում էր 16-րդ Օդային բանակի լավագույն հետախույզ:
Ողջ պատերազմի ընթացքում Օգանեսովը կատարել է 324 հաջողված մարտական թռիչք, 75 օդային մարտերում անձամբ խոցել է 23 ինքնաթիռ: Նա մտնում էր «Ստալինյան բազեներ» սիմվոլիկ խմբի կազմում, ինչպես ավանդաբար կոչում էին Խորհրդային օդուժի հերոսներին: Նրա ինքնաթիռը խոցվեց միայն մեկ անգամ՝ պատերազմի վերջում՝ 1945 թ. ապրիլի 28-ին: Սակայն, օդաչուն, անգամ լրջորեն վիրավորված զենիթային հրթիռի բեկորներից, իր մեջ ուժ գտավ իջեցնել խոցված ինքնաթիռն օդանավակայանում:
Վազգեն Օգանեսովն իր վերջին մարտական թռիչքը կատարել է Բեռլինի մարտերի ժամանակ: Հաղթանակի նախօրեին պետք էր կանխել պաշարված Բեռլինից հիտլերյան ռեյխի գերմանական ղեկավարության թռիչքն՝ անձամբ Հիտլերի գլխավորությամբ, գրում է Defacto.am-ը:
Ապրիլի 27-ի երեկոյան հայտնի դարձավ, որ, կորցնելով բոլոր օդանավակայանները Բեռլինում և նրա շրջակայքում, գերմանական բարձրագույն հրամանատարությունը թռիչքի և վայրէջքի համար պատրաստվում է օգտագործել Տիերգարդեն այգու գլխավոր պողոտան: Այս լուրը հաստատեց 3-րդ ԻԱԿ-ի գլխավոր հրամանատար գեներալ Սավիցկին:
Օդուժի Մարշալ Ռուդենկոյի պատմություններից. «Սավիցկիի զեկույցից անմիջապես հետո ես կանչեցի իմ տեղակալ գեներալ Սենատորովին և բանակի գլխավոր շտաբի պետ՝ գեներալ Բրայկոյին: Միասին որոշեցինք, որ անհրաժեշտ է ձեռնարկել արտակարգ միջոցառումներ: Առաջին հերթին ուշադիր հետախուզենք տարածքն՝ օդակայանի ճշգրիտ դիրքը, եղած օդանավերի քանակը, զենիթային միջոցները ճշտելու համար: Կատարել նման հանձնարարություն կարող էին միայն փորձառու հետախույզները: Չեմ հիշում, թե ով, կարծես Բրայկոն էր, որ տվեց ավագ լեյտենանտ Օգանեսովի անունը: Ես լավ գիտեի այդ անվախ օդաչուին: Իր հաշվին մինչև պատերազմի ավարտը կար գրեթե երեք հարյուր մարտական թռիչք, նա անցկացրել էր ավելի քան 70 օդային մենամարտ, այդ թվում՝ խոցել էր թշնամու երկու տասնյակ ինքնաթիռ»:
Գեներալ Սենատորովն Օգանեսովին առաջադրանք տվեց.«Ռայխստագի տարածքում և Բրանդերբուրգյան դարպասների մոտ գտնվում է թշնամու գաղտնի օդանավակայանը: Անհրաժեշտ է գտնել այն: Քաղաքը ծխի մեջ է: Տիերգարդեն այգու կենտրոնում շատ զենիթներ կան: Պետք է գնալ ցածր բարձրության վրա...»:
Երկու ժամ չանցած ղեկավարությունը ստացավ ճշգրիտ տեղեկություն օդային հետախուզությունից: Նրանք բացահայտել էին երկու ծածկված թեթև տրանսպորտային ինքնաթիռ, որոնք գտնվում էին այգու մուտքի մոտ և պահպանվում էին տանկերի կողմից:
Որոշվել էր անմիջապես ռմբակոծել և հարձակվել օդանավակայանի վրա, որը պայմանականորեն անվանեցին «կայսերական»: Իսկ ավագ լեյտենանտ Օգանեսովը կամավոր էր դարձել թիրախը ցույց տալու հարցում: Նա թռչում էր ցածր բարձրության վրա, գրեթե շենքերի տանիքների վրայով:
Եվ ահա, ցույց տալով ինքնաթիռներն ու տանկերը, հերթը հասավ ռմբակոծիչներին, որոնք րոպեների ընթացքում վերացրին դրանք, սակայն անհանգիստ Օգանեսովը որոշեց շրջադարձ կատարել և համոզվել, որ օդակայանը վերածվել էր մետաղի կույտի: Նա շտապեց հաղորդել ռադիոյով. «Ծրագրի նպատակը ոչնչացված է: Առաջադրանքը կատարված է..." Հանկարծ նրա ձայնը կտրվեց. Թշնամու արկերից մեկը խոցեց ինքնաթիռը, օդաչուն վիրավորվեց: Սակայն, փորձը և տոկունությունը օգնեցին նրան ապահով կերպով իջեցնել ինքնաթիռը: Ավելի ուշ, այդ հերոսության համար նրան շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում:
Օգանեսովն իր գործունեության ողջ ընթացքում պարգևատրվել է նաև Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի (երեք անգամ) շքանշաններով, ինչպես նաև կարմիր աստղով և ուրիշ շատ մեդալներով:
Պատերազմից հետո օդաչուն շարունակում էր ծառայել ԽՍՀՄ օդային ուժերում: 1956 թ.-ին գեներալ-լեյտենանտ Օգանեսովը թոշակի անցավ: Նա ապրում էր Ադրբեջանի մայրաքաղաքում` Բաքվի կենտրոնում: Աշխատում էր որպես հացաբուլկեղենի գործարանի գլխավոր ինժեներ: 1990 թվականին Վազգեն Միխայլովիչը ընտանիքով տեղափոխվեց Երևան՝ փախչելով Բաքվի հայկական ջարդերից: Հայաստանում, գնդապետ Օգանեսովի տաղանդն ու փորձը օգնեցին նորաստեղծ հայկական բանակին և նա սկսեց խորհուրդ տալ ու վերապատրաստել հայ օդաչուներին:
Լեգենդար օդաչուն մահացել է 1993 թ.-ի մայիսի 23-ին՝ 73 տարեկան հասակում, թաղված է Երևանի Թոխմախ գերեզմանոցի պատվավոր գերեզմանատանը:
այլ նյութեր այս թեմայով
- Ագնես Ջոակիմ. Սինգապուրի խորհրդանիշն աճեցրած հայուհի Ագնեսը ծնվել է 1854թ. ապրիլի 7-ին Բարսեգա և Ուրելիի Ջոակիմների հարուստ ընտանիքում: Բարսեգայի և Ուրելիի ընտանիքում...
- «Ես չեմ խոսում հայերեն, բայց ես հայ եմ». Ալեն Պրոստ` «Ֆորմուլա-1»-ի կենդանի լեգենդը Ալեն Պրոստը հայ սփյուռքի ամենապայծառ և ամենաակտիվ ներկայացուցիչներից է:
- Երբ ես սեղանի շուրջ եմ նստում այլ հայերի հետ, հացն ու գինին ուրիշ համ են ստանում. Արամ Բախշյան՝ ԱՄՆ 3 նախագահների ճառագիրը Արամ Բախշյանը ծնվել է 1944 թվականին Վաշինգտոնում (ԱՄՆ): Նրա կյանքը կարիերայի թռիչքի և անհատի կայացման ու կատարելագործման...
- Ջեյմս Բաղյան. միակ հայը, ով եղել է տիեզերքում և գիտի տոլմա պատրաստել Ջեյմս Բաղյանը ծնվել է 1952 թ. Ֆիլադելֆիայում: Նրա ծնողները ԱՄՆ էին տեղափոխեցին Տրապիզոնից: Ջեյմսի պապը՝ Նազարեթ...
- Գևորգ Նալբանդյան. Եթովպիայի օրհներգի հայ հեղինակը Այս էկզոտիկ հնագույն երկրում հայկական փոքր սփյուռքը միշտ էլ կարևոր տեղ է զբաղեցրել պետական և մշակութային կյանքի...
-
22:27
Ալենուշ Տերյան` Իրանի առաջին կին աստղագետ, առաջին արևային աստղադիտարանի հիմնադիր
-
22:14
11-ամյա հայուհին ցնցել է ռուսական «Ձայնը» նախագծի ժյուրիին (տեսանյութ)
-
21:53
Վենեսուելայի Զինված ուժերին հրամայել են Կոլումբիայի հետ սահմանին զորքեր տեղակայել
-
21:18
Պետք է դուրս գանք խաբելու տրամաբանությունից․ Փաշինյանն ամփոփել է Վանաձորի տնտեսական համաժողովի աշխատանքները
-
20:56
Փաշինյանը շրջայց է կատարել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում
-
20:14
Արմեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրենի տեղակալ
-
18:58
Արտակարգ դրություն ԱՄՆ-ում. Թրամփը խստացնում է խաղի կանոնները
-
17:27
ՀՀ-ՌԴ հարաբերությունները մեր երկրների և տարածաշրջանի անվտանգության երաշխիքն են. ՌԴ դեսպան
-
16:45
Արցախում մարտավարաշարային պարապմունքներ են իրականացվել. Արցախի ՊՆ
-
16:16
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման շինաշխատանքների ընթացքին
-
15:44
Աթեշյանի բողոքից հետո Թուրքիայում Հիսուսի նկարը ծաղրողները ներողություն են խնդրել ամբողջ քրիստոնյա համայնքից
-
15:09
Արաբական աշխարհում ակտիվանում են Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ քննարկումները
-
14:55
Հայերի ներդրումը Հայրենիքի պաշտպանության գործում
-
14:20
Մեկ շաբաթում Ադրբեջանի զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց. Արցախի ՊՆ
-
13:18
ԱՄՆ նորանշանակ դեսպանը Երևան կժամանի հաջորդ շաբաթ
-
12:48
Արցախյան կարգավորում. ոտքի վրա հանդիպումներ, կամ մեկ քայլ առաջ, երկու քայլ՝ հետ
-
11:07
Գուայդոն հատել է Կոլումբիայի սահմանը
-
10:10
Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են
-
21:59
Արգենտինայում մահացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին
-
20:48
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:43
Առողջ ապրելակերպ, նիհարելու խորհուրդներ «ծույլերին». հարցազրույց ֆիթնես մարզչի հետ
-
18:59
Եթե Ցեղասպանությունը սուտ է, ինչո՞ւ է Էրդողանը 5 տարի շարունակ ցավակցում հայերին. Փայլան
-
20:02
Արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների իրավունքները կլինեն առավել երաշխավորված. ՄԻՊ
-
16:16
Հայկական արտադրության ապրանքները վաճառվել են ադրբեջանական դրոշի ներքո
-
20:47
«Հայ հանճար, բրավո, Աստված իմ»․ Հայ աճպարարը հիացրել է Կիրկորովին (տեսանյութ)
-
21:03
Հաճելիորեն զարմացած եմ, որ հայերը պահպանել են հրեական և ադրբեջանական գերեզմանատները. Լապշինը` Եղեգիսում
-
21:05
«Ես հայ եմ, բայց երբեք չեմ եղել հայրենիքում». Աննա Տեր-Վարդանյան` ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագը
-
14:29
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի նախագահի հետ
-
15:47
Թուրք ազգայնականներն առաջարկում են ՀՀ քաղաքացիներին արտաքսել երկրից
-
15:29
Կոնգրեսը կասեցրել է ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային
Խոնավություն՝ 66%
Քամի՝ 8 կմ/ժ