ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 748,32 դրամ ԱՐԾԱԹ - 221,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 556,59 դրամ

ԱՄՆ-ը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կարևորում է կողմերի շրջանում անկեղծ ջանքերի առկայությունը

Armenian News By MassisPost

Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերը նշել է, որ ԱՄՆ-ն  աջակցում է խնդրի բանակցային կարգավորման գործընթացին և այս հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում շարունակում է ակտիվ փոխգործակցությունը կողմերի հետ, հայտնում է Armenpress-ը:

«ԱՄՆ երկարաժամկետ քաղաքականությունը, որը կիսում են նաև Մինսկի խմբի համանախագահները, կայանում է նրանում, որ արդար կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի սկզբունքների վրա՝ ներառյալ Հելսինկիի եզրափակիչ ակտը և ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառման դրա հիմնարար սկզբունքները, տարածքային ամբողջականությունը և ինքնորոշման իրավունքը: Մենք համոզված ենք, որ գոյություն ունեցող ստատուս-քվոն չի կարող երկարաժամկետ հեռանկարում պահպանվել, սակայն հիմնախնդրի կարգավորումը չունի ռազմական ճանապարհ»,- նշել է նա:

«Մենք շարունակելու ենք նպաստել նրան, որ նախագահներն ու արտգործնախարարները հանդիպեն հնարավորինս շուտ՝ հանուն առանցքային հարցերի շուրջ քննարկումների վերսկսման՝ հաշվի առնելով հրադադարի ռեժիմի պահպանման և 2017 թվականին Ժնևում, իսկ 2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ընդունված քայլերի իրականացման կարևորությունը»,- ասել է համանախագահը:

Անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցին՝ նա ընդգծել է, որ դա կարևոր քայլ կլինի, որը կապացուցի կողմերի հանձնառությունը սահմաններին լարվածության թուլացման հարցում:

Շոֆերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կարևորել է կողմերի շրջանում անկեղծ ջանքերի առկայությունը: Առաջիկայում տարածաշրջան այցի վերաբերյալ նա որևէ տեղեկություն չի հաղորդել՝ նշելով, որ այդ հարցում գրաֆիկը դեռ հստակ չէ և պայմանավորված է տարածաշրջանում առկա ընտրական գործընթացներով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 68%
Քամի՝ 17.70 կմ/ժ
13 C°
 
14°  26° 
20.09.2018
14°  26° 
21.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: