Թրամփի հերթական նշանակումը. հնարավոր ազդեցությունը Ղարաբաղյան հակամարտության վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է փոփոխություններ իրականացնել բարձրաստիճան պաշտոնյաների շրջանակում: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին հաջորդեց Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մակմաստերը, ում կփոխարինի Ջորջ Բուշի նախագահության ժամանակ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջոն Բոլտոնը: Օբյեկտիվության համար պետք է փաստել, որ, ի տարբերություն պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի, ով միայն Թրամփի Twitter-յան գրառումից էր տեղեկացել իր հեռացման մասին, Մակմաստերն իր փոփոխության մասին Թրամփի հետ, կարծես թե, ուներ նախնական պայմանավորվածություն, ինչի մասին են փաստում միմյանց փոխանցած շնորհակալական նամակները:
Ստորև փորձենք հասկանալ, որոնք կարող են լինել Թրամփի այս որոշման հիմնական պատճառները: Այս համատեքստում հետաքրքրական է փաստել, որ ինչպես ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար, ԿՀՎ նախկին տնօրեն Մայք Պոմպեոն, Ջոն Բոլտոնը նույնպես հայտնի է տարբեր հարցերում ունեցած իր կոշտ, պահպանողական դիրքորոշմամբ:
Օրինակ, The Wall Street Journal-ում հրապարակված իր հոդվածում Ջոն Բոլտոնը փորձել է հիմնավորել Հյուսիսային Կորեայի վրա ԱՄՆ կողմից առաջին հարվածի անհրաժեշտությունը՝ Հյուսիսային Կորեայի վարկաչակարգին որակելով ԱՄՆ համար «անմիջական սպառնալիք»: Նա նմանատիպ դիրքորոշում է հայտնել նաև Իրանի հանդեպ վարած ԱՄՆ քաղաքականության հարցում: The New York Times-ում հրապարակված «Կանխե′ք Իրանի ռումբը, ռմբակոծե′ք Իրանը» (To Stop Iran’s Bomb, Bomb Iran) վերնագրով հոդվածում նա փորձել է հիմնավորել, որ Իրանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները և Իրանի հետ միջուկային համաձայնագիրը չեն կարող որևէ ազդեցություն ունենալ և այս հարցում պետք է ուղղակի դիմել ռազմական ուժի:
Ելնելով վերոնշյալից՝ կարող ենք փաստել, որ ԱՄՆ նախագահի կողմից այս փուլում նման հայացքներ ունեցող Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի նշանակումը պայմանավորված է մայիսին Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի նախատեսված հանդիպումով: Նշանակման մյուս հավանական պատճառ պետք է դիտարկել մայիսի 12-ին նախատեսվող Թրամփի որոշումը՝ կապված Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման որոշման վերանայման հետ:
Թրամփի կողմից պետքարտուղարի, հետագայում նաև Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոններում պահպանողական և կոշտ հայացքեր ունեցնող անձանց նշանակումն, ամենայն հավանականությամբ, նպատակ է հետապնդում ամրապնդելու ԱՄՆ դիրքերը Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ հարաբերություններում՝ ցույց տալով այս հարցերում ԱՄՆ անզիջում լինելու փաստը: Ուստի, չենք կարող բացառել, որ մոտ ապագայում ականատես կլինենք նաև նշված ուղղություններում ԱՄՆ դիրքորոշման առավել կոշտացման:
Ինչ վերաբերում է մեր անմիջական շահերին ուղղակիորեն առնչվող հարցերին, ապա հետաքրքրական է նկատել, որ իր նախկին ելույթներից մեկում, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը, Ջոն Բոլտոնը հանդես է եկել այս հարցում և ընդհանրապես մեր տարածաշրջանում ԱՄՆ ակտիվ դերակատարության օգտին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ պաշտոնավարման շրջանում ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականը հատուկ ուշադրություն կդարձնի այդ ուղղություններին: Սա բավական դրական ազդեցություն կարող է ունենալ ինչպես Ղարաբաղյան հակամարտության հարցում, այնպես էլ տարածաշրջանում ընդհանրապես, գերտերությունների ազդեցության հավասարակշռության պահպանման տեսանկյունից:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ