ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 748,32 դրամ ԱՐԾԱԹ - 221,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 556,59 դրամ

Գերմանիան շարունակելու է աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին

mfa.am

Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է ԳԴՀ կառավարության Արևելյան գործընկերության երկրների Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հարցերով համակարգող Դիրկ Վիզեի հետ: Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը, հայ-գերմանական երկկողմ հարաբերություններին` քաղաքական, մշակութային, գիտակրթական ոլորտներին, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանում ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների շարունակականության ապահովումը, ինչին հետամուտ կերպով իր աջակցությունը կշարունակի ցուցաբերել Գերմանիայի կառավարությունը:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին, Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 22.53 կմ/ժ
17 C°
 
14°  26° 
19.09.2018
14°  26° 
20.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: