ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճապոնիայի նորանշանակ դեսպանը ԱԳ նախարարին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 29-ին  ընդունել է Ճապոնիայի նորանշանակ դեսպան Ջուն Յամադային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նախարար Մնացականյանը հույս է հայտնել, որ դեսպան Յամադան իր գործունեությամբ կնպաստի հայ-ճապոնական հարաբերությունների առավել զարգացմանը: Նորանշանակդեսպաննիր հերթին վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ, որոնք լավ հնարավորություն են ընձեռում գնահատելու կատարած աշխատանքները և նախանշելու հետագա համագործակցության ուղղությունները:

Նախարարն ու դեսպանը անդրադարձել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը միտված ծրագրերի իրականացման ընթացքին, միջազգային տարբեր ձևաչափերում Հայաստան-Ճապոնիա փոխգործակցությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    22°  12° 
    05.05.2024
    20°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: