ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամերիկացի կոնգրեսականները ստորագրահավաք են սկսել` կոչ անելով Թրամփին հանդիպել Փաշինյանի հետ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահները ստորագրահավաք են սկսել, որպեսզի նամակով դիմեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով հանդիպել Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է news.am-ը` հղում անելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) պաշտոնական կայքին:

Հաղորդագրության մեջ նշված է, որ կազմակերպության անդամները ԱՄՆ և Հայաստանի ղեկավարների հանդիպման հույս ունեն ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի գագաթաժողովի ժամանակ, որը տեղի է ունենալու սեպտեմբերին Նյու Յորքում: Այս հանդիպումը կարող է հանգեցնել ամերիկա-հայկական երկխոսությանը և Հայաստանի հետագա միջազգային տնտեսական ինտեգրացիայի ընդլայնմանը, ինչպես նաև երկկողմ առևտրի ու ներդրումների աճին:

Կոնգրեսականները Թրամփին են դիմում նաև 2 երկրների կառավարությունների միջև բարձր մակարդակով հանդիպման անցկացման առաջարկով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: