Մերկելի այցը Հայաստան. ակնկալիքներն ու արդյունքները

Նախօրեին տեղի ունեցավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին պաշտոնական այցը Հայաստան՝ Հարավկովկասյան այցի շրջանակներում։ Այն արդեն իսկ որակվեց որպես պատմական՝ ելնելով առաջինը լինելու փաստից։ Սակայն փորձենք հասկանալ, թե ինչ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանն այդ այցից և ինչ արդյունքներ արձանագրվեցին։
Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո սա եվրոպական առաջատար որևէ երկրի ղեկավարի առաջին այցն էր Հայաստան, ուստի նաև որոշակի փորձաքար էր Հայաստանի իշխանությունների համար։ Իշխանություններն այդ առումով նպատակ էին հետապնդում ցույց տալ, որ Հայաստանում իսկապես իրավիճակ է փոխվել, և Եվրոպան այսուհետ գործ ունի նոր Հայաստանի հետ։ Դրանով էր պայմանավորված նաև կանցլերի հետ զբոսանքը Երևանի կենտրոնով և շփումը հանրության հետ։ Այս առումով, չնայած տեղի ունեցողն ակնհայտորեն անսովոր էր Անգելա Մերկելի համար, բայց, միևնույն ժամանակ, տպավորիչ։ Եվ իշխանությունները պետք է դրանից հետո քայլեր ձեռնարկեին Եվրոպայի հետ հարաբերություններում կապիտալիզացնելու այդ տպավորությունը։ Այդ համատեքստում է պետք դիտարկել Նիկոլ Փաշինյանի այն դիտարկումը, որ «Հայաստանը կարևորում է ԵՄ թիրախավորված աջակցության ծավալների ընդլայնումը՝ հիմնված «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի վրա»։ Սա դեռևս բրյուսելյան այցից հետո ՀՀ վարչապետի բարձրաձայնած քաղաքականության շարունակությունն է, որով Հայաստանի նոր իշխանությունները լրացուցիչ ֆինանսական աջակցություն են ակնկալում ԵՄ-ից՝ երկրում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացների դիմաց։
Բացի այդ, Մերկելի այցը հնարավորություն էր որոշակիորեն մեղմելու Փաշինյանի բրյուսելյան այցից հետո ՀՀ-ԵՄ հարաբերություններում պահպանվող դառը նստվածքը։ Գերմանիան ԵՄ առաջատար երկիր է և կարևոր ձայն ունի ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման, և այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացում։ Ուստի, ՀՀ իշխանությունները խնդիր ունեին ցույց տալու, որ Հայաստանը կարևորում է ԵՄ հետ հարաբերությունների զարգացումը և պատրաստ է շարունակել այդ ուղղությամբ ընթացող գործընթացը։ Պատահական չէ, որ այս անգամ Փաշինյանը խոսեց համաձայնագրի վավերացման և կիրարկման կարևորության, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման մասին։
Ուշագրավ է սակայն, որ ՀՀ նոր կառավարությունն ի դեմս վարչապետի հիմնական շեշտը դնում էր հենց տնտեսական հարաբերությունների զարգացման վրա։ Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է հարթակ լինել գերմանական ընկերությունների համար, որոնք ցանկանում են մուտք գործել ԵԱՏՄ, ինչպես նաև իրանական շուկաներ։ Բացի այդ, նա նշել է, որ «մենք խնդիր ունենք մեր առևտրատնտեսական հարաբերություններում փոփոխություն մտցնել ոչ միայն ծավալի, այլև որակի իմաստով, և մեր համատեղ օրակարգի կարևոր մաս է հենց այս ուղղությամբ որոշակի առաջընթաց ապահովելը»: Մինչդեռ Անգելա Մերկելը շեշտադրում էր առավել լայն ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունը․ «Մենք կարող ենք հաջողությամբ շարունակել խորացնել համագործակցությունը կրթության, գիտահետազոտական, տնտեսական և բազմաթիվ այլ ոլորտներում: Գերմանիան կարող է Հայաստանին աջակցություն ցուցաբերել նաև Եվրամիության հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն արդյունավետ կիրարկելու ճանապարհին»։
Հայ-գերմանական հարաբերությունների կարևոր հարցերից մեկն այսօրվա դրությամբ միգրացիոն հոսքերի կառավարումն է, քանի որ Գերմանիան Հայաստանից ամենամեծ հոսքերն ընդունող եվրոպական երկրներից մեկն է։ Ելնելով հայտարարություններից, այդ հարցը նույնպես քննարկվել է, սակայն դժվար է ասել, թե որքանով են կողմերին բավարարել արդյունքները։ Կանցլերն իր խոսքում նշել է, որ վիզաների ազատականացման գործընթացը սերտորեն կապված է միգրացիոն հարցերում համագործակցության հետ՝ միաժամանակ նշելով, որ «կարելի է ավելին անել, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան բժշկական օգնություն ստանալ Գերմանիայում»։ Մինչդեռ վարչապետ Փաշինյանն այդ համատեքստում շեշտը դրել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների վրա, որոնք պետք է նվազեցնեն արտագաղթը։ «Վերջին ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավելի մեծ թվով մարդիկ են գալիս Հայաստան, քան հեռանում, ինչը նշանակում է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները՝ որպես գործընթաց, ըստ էության, ոչ թե պետք է խրախուսեն Հայաստանից արտագաղթը, այլ հայրենադարձությունը: Իհարկե, քաղաքական գործընթացների հաջողությունը կերաշխավորի նաև այս գործընթացը»,- ասել է նա։
Արցախյան հակամարտության համատեքստում Գերմանիայի ղեկավարն ուշագրավ հայտարարություն է արել՝ պատրաստակամություն հայտնելով պատասխանատվություն ստանձնել կարգավորման և համապատասխան մթնոլորտի ապահովման հարցում։ Առավել ուշագրավ է այս համատեքստում Բաքվում արած հայտարարությունն առ այն, որ Գերմանիան Մինսկի խմբի շրջանակներում իր ներդրումն է պատրաստվում ունենալ հակամարտության կարգավորման հարցում և ունի պատկերացում, թե ինչպես այն պետք է կարգավորվի։ «Հայաստանում նոր կառավարության ձևավորումը կարող է այդ ոլորտում իրավիճակի բարելավման պատճառ դառնալ, խթանել բանակցությունները, և Գերմանիան կարող է մասնակցել դրան»,- ասել է Մերկելը։ Գերմանիայի նման քաղաքականությունը կարող է մարտահրավերներ ստեղծել հայկական կողմերի համար՝ նպաստ բերելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից միջնորդական ձևաչափը դեպի Մինսկի խմբի ձևաչափ ընդլայնելու Ադրբեջանի ջանքերին։ Եվ այս ուղղությամբ Հայաստանից հղվող ուղերձները պետք է բավական հստակ լինեն։
Որպես Հայաստան կատարած այցի հիմնական արդյունք կողմերը մատնանշել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համատեղ հստակ գործողությունների ծրագրի մշակումն ու հաստատումը, որով կողմերը պետք է առաջնորդվեն մոտ ապագայում։ Սա կարող է համարվել ոչ վատ արդյունք, եթե Հայաստանի իշխանությունները կարողանան հետագայում արդյունավետ և գրավիչ ծրագրեր ներկայացնել Գերմանիային և հասնել դրանց իրականացմանը։ Բայց այս պահի դրությամբ, առավել ևս համեմատելով Վրաստան Մերկելի այցի արդյունքների հետ, Հայաստան այցի արդյունքներն ավելի շատ էմոցիոնալ և դեռևս ոչ նյութական են թվում։ Ընդհանուր առմամբ, Մերկելի այցի արդյունքները կարելի է որակել որպես Հայաստանի կողմից ջանք բրյուսելյան այցի հետքերը ՀՀ-ԵՄ հարաբերություններից մաքրելու և Գերմանիայի հետ համագործակցության տնտեսական օրակարգ մշակելու ուղղությամբ։ Իսկ դրա արդյունավետությունը կախված է լինելու ՀՀ իշխանությունների հետագա գործողություններից և հայտարարություններից։
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում Մեկ բան ակնհայտ է, Հայաստանն այսօր կորցրել է այն բոլոր քաղաքական դիվիդենտները, որ ձեռք էր բերել 2017-ին համաձայնագրի...
- Երկրագունդ. Արցախյան հակամարտությունը Եվրախորհրդարանի բանաձևերում «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո զրուցել ենք Եվրախորհրդարանի...
- 2019-ին Հայաստանից դեպի ԵՄ երկրներ արտահանվել է 196,6 միլիոն եվրոյի արտադրանք Հայաստանը 2019 թվականին ԵՄ GSP+ շահառու երկրների շրջանում ամենաբարձր գործակիցն է արձնագարել, հայտնում է Հայաստանում...
- Ավստրիան ավարտին է հասցրել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Ավստրիան Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը հայտնել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված...
- ԵՄ-ն Հայաստանում կատարվող գործընթացները սկսել է գնահատել ոչ թե արժեքներով, այլ ելնելով իշխանության հետ պայմանավորվածություններից Այսօր Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված գործընթացներին Եվրամիությունից արձագանք չկա, և դա հուշում է, որ մեր...
-
21:25
Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի «Boeing» օդանավն այսօր վերադառնա Երևան. Տիգրան Ավինյան
-
21:05
Լևոն Արոնյանը վերադառնալու է, երբ իր հանդեպ վերաբերմունքը փոխվի. Սերժ Սարգսյան
-
19:22
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ
-
19:08
Քննչական կոմիտեն ծանուցագիր է ուղարկել Վազգեն Մանուկյանին. նա մեղադրվում է 301 հոդվածով
-
18:50
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Շրի Լանկայի արտգործնախարարի հետ
-
18:44
Դա իրականությանը համապատասխանում է այնքանով, որքանով Իսկանդերը 80-ականների զենք է. Սերժ Սարգսյան
-
18:11
ԱԺ շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունն անվտանգության անհամարժեք միջոց է. ՄԻՊ
-
17:58
Ադրբեջանական իշխանությունները, նկատելի է, որ ջանում են ամեն գնով ջնջել հայկական հետքն ու հայկական ներկայությունը Արցախ աշխարհում. Գարեգին Բ
-
17:41
Արմավիրի մարզպետի տեղակալ հրաժարվել է պաշտոնից և աջակցություն է հայտնել ԳՇ Պետին
-
17:15
Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին
-
17:03
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:31
Արցախի Մարտունու վարելահողերի 15 հազար հա-ից ավելին մնացել է Ադրբեջանի վերահսկողության ներքո
-
16:22
Իտալիայի խորհրդարանի հանձնաժողովը ԼՂ-ի մասին փաստաթղթով կոչ է արել վերադարձնել բոլոր ռազմագերիներին
-
16:12
Նիկոլ Փաշինյանի այցից առաջ Ազգային ժողովի դարպասները զոդում են
-
16:10
Էրդողանի հրահանգով թուրք-ադրբեջանական ֆիլմ է ստեղծվելու արցախյան պատերազմի մասին
-
15:56
Արմեն Սարգսյանը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ
-
15:42
Փաշինյանի աշխատակազմից հերքում են Փաշինյանի և ոստիկանության պաշտոնյաների հանդիպման մասին տեղեկությունը
-
15:38
Դատախազությունը հերքում է Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու լուրերը
-
14:06
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին
-
13:49
Նախագահն առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի. Վանեցյան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:25
Հայաստանը պետք է զերծ մնա ՌԴ-ԱՄՆ շահերի հակադրումից դիվիդենտներ քաղելու գայթակղությունից
-
16:51
Երկրագունդ. ԱՄՆ արտաքին քաղաքական գերակայություններն ու մեր տարածաշրջանը
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
21:10
Որքանո՞վ է ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն այս իրավիճակում արդյունավետ
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
15:05
Սերժ Սարգսյանի թողած իրական «ժառանգությունը»
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
Խոնավություն՝ 66%
Քամի՝ 6 կմ/ժ