Ի՞նչ է նշանակում խորհրդարանն ինքնալուծարվի` Փաշինյանը գնում է աթոռը պահելու ճանապարհով. Շարմազանով

Ազգային ժողովը թույլ չի տա, որ որևէ մեկը՝ լինի դատական իշխանություն, թե գործադիր իշխանություն, մատ թափ տա Ազգային ժողովի վրա: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, փոխանցում է News.am-ը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախօրեին կայացած հանդիպմանը նա ասել է. «Ամենակարևորը՝ ֆիքսվեց շատ կարևոր բան. Նախ, Հայաստանում բազմակարծությունը, այլակարծությունն ու խոսքի ազատությունն աներկբա փաստ է, երկրորդ, դատական համակարգը, օրենսդիր և գործադիր համակարգերը իշխանության առանձին ճյուղեր են և որևէ մեկը չի կարող մտնել մյուսի ֆունկցիայի մեջ: Սա Սահմանադրությամբ է սահմանված: Երրորդ, սահմանադրական փոփոխությունների հարցը կքննարկենք, կխոսենք, և եթե պետք է դա լինի, կարելի է քննարկել նաև հանրաքվեով գնալու տարբերակը: Սրանք տարբերակներ են, ես միշտ էլ մտածել եմ, որ իմ կարծիքը չպետք է բոլորի համար դոգմա լինի»,-ասել է Շարմազանովը:
Հարցին, թե ԱԺ-ն կհամաձայնի՞ վարչապետի առաջարկած սահմանադրական փոփոխություններին, որից հետո կգնա ինքնալուծարման, ՀՀԿ խոսնակը պատասխանել է. «Ես Փաշինյանի ելույթին արձագանքել եմ և շատ խիստ քննադատել եմ, որ այն ամենը, որի համար Փաշինյանը քննադատում էր նախկին իշխանություններին, որ մենք իշխանությունը պահելու, աթոռը պահելու համար սահմանադրական փոփոխությունների ենք գնում, հիմա ինքը գնում է նույն ճանապարհով: Ի՞նչ է նշանակում խորհրդարանն ինքնալուծարվի: Մենք կուսակցությունում չենք քննարկել: Ես իմ դիրքորոշումը հայտնել եմ, որ դեմ եմ դրան, բայց կքննարկենք: Այնպես չէ, որ իմ կարծիքը ՀՀԿ-ում միակն է»:
Նշենք, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենք կարող են սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, որը թույլ կտա, որ առանց վարչապետի հրաժարականի հնարավոր լինի ցրել Ազգային ժողովը և անցկացնել արտահերթ ընտրությունները:
-
16:51
ՀԱՊԿ-ում ղեկավարության ոչ մի վակուում չկա. Պեսկով
-
16:14
«Լավրովի նախագիծը» ոչ մի կողմի հավանությանը դեռ չի արժանացել. Ռիչարդ Հոգլանդ
-
15:59
Լին Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանում որպես ԱՄՆ դեսպան
-
15:22
«Մենք կողմ ենք, որ ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը». ԱՄՆ նախագահի թեկնածու
-
14:56
Զոհված 2 զինծառայողի ընտանիքներին հատուցում կտրվի
-
13:18
Վրաստանի խորհրդարանը հավանություն չի տվել Սահակաշվիլիի վարչակարգը հանցավոր ճանաչելու մասին բանաձևին
-
12:27
Հանգստի համար ամենամատչելի երկրների ցանկում է ընդգրկվել նաև Հայաստանը
-
12:17
ԵԱՀԿ-ն դրական է համարում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանձնառությունը
-
11:49
Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ-ում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ է նշանակել
-
11:19
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
-
10:55
Մոսկվան բարձր է գնահատում Հայաստանի կողմից Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելը․ ՌԴ դեսպան
-
10:36
Պաշտպանության բանակը որևէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել. ՊԲ-ն հայտարարություն է տարածել
-
10:08
Քննարկվել է Թուրքմենստանում Հայաստանի առևտրի տան բացման հնարավորությունը
-
21:27
Նազարբաևը ցրել է Ղազախստանի կառավարությունը
-
20:44
UNESCO-ն արևմտահայերենը համարում է Թուրքիայում վերացման վտանգի տակ գտնվող լեզու
-
20:08
ԱԳՆ նախարարը Հայաստան այցելելու պաշտոնական հրավեր է հղել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին
-
19:27
Թուրքիայում կվերականգնեն Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին
-
18:47
Վարչապետն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
-
18:06
Թուրքական և ադրբեջանական ԶՈՒ-երը զորավարժություններ կանցկացնեն Հայաստանի հետ սահմանին
-
17:35
Արթուր Վանեցյանը` Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հնարավորության մասին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:43
Առողջ ապրելակերպ, նիհարելու խորհուրդներ «ծույլերին». հարցազրույց ֆիթնես մարզչի հետ
-
18:59
Եթե Ցեղասպանությունը սուտ է, ինչո՞ւ է Էրդողանը 5 տարի շարունակ ցավակցում հայերին. Փայլան
-
20:02
Արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների իրավունքները կլինեն առավել երաշխավորված. ՄԻՊ
-
16:16
Հայկական արտադրության ապրանքները վաճառվել են ադրբեջանական դրոշի ներքո
-
20:47
«Հայ հանճար, բրավո, Աստված իմ»․ Հայ աճպարարը հիացրել է Կիրկորովին (տեսանյութ)
-
21:03
Հաճելիորեն զարմացած եմ, որ հայերը պահպանել են հրեական և ադրբեջանական գերեզմանատները. Լապշինը` Եղեգիսում
-
21:05
«Ես հայ եմ, բայց երբեք չեմ եղել հայրենիքում». Աննա Տեր-Վարդանյան` ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագը
-
14:29
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի նախագահի հետ
-
15:47
Թուրք ազգայնականներն առաջարկում են ՀՀ քաղաքացիներին արտաքսել երկրից
-
15:29
Կոնգրեսը կասեցրել է ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային
Խոնավություն՝ 38%
Քամի՝ 8 կմ/ժ