ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփի նոր հրամանով զիջողություններ են արվել մի քանի երկրների համար

cnn.com

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել Է հրամանագիր, որի համաձայն  Հարավային Կորեային և Բրազիլիային զիջողություններ են ընձեռվում պողպատի արտահանման, իսկ Արգենտինային` պողպատի և ալյումինի արտահանման համար:

Այս մասին ասված Է ԱՄՆ-ի առևտրի նախարարության մամուլի տեղեկագրում, որը հրապարակվել Է երեկ` օգոստոսի 29-ին, հայտնում է «Արմենպրես»-ը: Հայտարարության մեջ ասված Է, որ ընկերությունները լրացուցիչ բաժնեմասերի համար կարող են դիմել, եթե շուկայում քանակի և որակի պատճառով ամերիկյան պողպատի պակաս զգացվի:

«Նախագահ Թրամփը վերստին ցույց տվեց իր աջակցությունն ամերիկացի աշխատավորներին և գործարարությանը՝ ազգային շահերը պաշտպանելով այն սպառնալիքից, որը ներկայացնում Է պողպատի և ալյումինի ներմուծումը»,- մամուլի տեղեկագրում մեջբերում Է արված առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսի խոսքից:

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Թրամփը մի շարք երկրներից պողպատի և ալյումինի համար իր կողմից մտցված մաքսատուրքերը փրկություն է համարում ամերիկյան պողպատաձուլական արդյունաբերության համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: