ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրան-Հայաստան առևտրաշրջանառությունն աճել է

Ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներին Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 132.768 տոննա, ինչը նշանակում է, որ ընդհանուր առմամբ 54.31 մլն դոլարի առևտրաշրջանառություն է ապահովվել, հաղորդում է Financial Tribune-ը:

Գրանցվել է 24.48% աճ՝ տոննայով և 24.79% արժեքի աճ՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին են վկայում Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության հրապարակած տվյալները:

Իրանից Հայաստան ներմուծումը կազմել է 49 մլն դոլար արժողությամբ 131.504 ապրանք. նախորդ տարվա համեմատ գրանցվել է 28.04%-ի աճ:

Նշվում է, որ այդ ժամանակահատվածում Հայաստանն Իրանի արտահանման վերջնակետ հանդիսացող երկրների ցուցակում 25-րդն է եղել: Իրանից Հայաստան հիմնականում ներմուծվել են սարքավորումներ, մոլեկուլյար տեսախցիկներ և պիստակ:

Հայաստանից Իրան է արտահանվել 5.31 մլն դոլար արժողությամբ 1.263 տոննա ապրանք. նախորդ տարվա համեմատ՝ այստեղ գրանցվել է անկում. 68.02%՝ տոննայով և 8.33%՝ արժեքային: Հայաստանն Իրան ապրանք ներմուծող երկրների շարքում 62-րդն է եղել այս 4 ամիսների ընթացքում: Հայաստանից արտահանվող ապրանքների թվում եղել են հիմնականում ոչխար, փոխադրամիջոցներ և դիզելային շարժիչներ:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    18 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: