ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը վստահ է, որ Կիմ Չեն Ընը չի դավաճանի ԱՄՆ-ի հետ կնքած երկկողմ համաձայնագրին

AP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հավատարիմ է Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը և չի դավաճանի ԱՄՆ-ի հետ կնքած երկկողմ համաձայնագրին: Այս մասին, ինչպես հայտնում է «ՏԱՍՍ», նշված է ԱՄՆ նախագահի ուղերձում, որը երկուշաբթի Վիեննայում կայացած ԱԷՄԳ Գլխավոր համաժողովի 62-րդ նստաշրջանի պատվիրակների համար ընթերցել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիք Փերրին: 

«Ես ուրախ եմ, որ նախագահ Կիմը հաստատեց իր հավատարմությունը Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործին: Սա ստուգումներ է պահանջում, բայց ես վստահ եմ, որ նա մեր համաձայնագրին և մեր ձեռքսեղմմանը չի դավաճանի»,- նշված է Թրամփի ուղերձում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: