ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն ու Բրիտանիան չեն կարողացել էական առաջընթացի հասնել բրեկզիթի հարցում

ԵՄ անդամ-երկրների ղեկավարների եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի  միջեւ խորհրդակցությունները բրեկզիտի հարցում առաջընթաց չեն ապահովել՝ տեղեկացնում է Reuters–ը։ Բանակցությունները տեղի են ունեցել երեկ՝ սեպտեմբերի 20-ին, ԵՄ գագաթաժողովի մասնակիցների ընթրիքի ժամանակ։

Իր ելույթում Թերեզա Մեյն ընդգծել է, որ բրեկզիտի հարցի ձգձգումը չի կարող «հնարավոր օպերացիա 2» համարվել։ Նա նաեւ մերժել է Հյուսիսային Իռլանդիայի եւ Բրիտանիայի մնացած մասի միջեւ մաքսակետ կառուցելու Եվրահանձնաժողովի առաջարկությունը։

Սեպտեմբերի 20-ին Եվրամիության 27 անդամ-երկրների ներկայացուցիչները Թերեզա Մեյի բացակայությամբ քննարկել են բրեկզիտին վերաբերող իրենց հետագա գործողությունները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: