ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ-ում Հայաստանը բազմավեկտոր քաղաքականության օրինակ է ծառայում

Օրերս Մոլդովայի Հանրապետությունում տեղի ունեցած ռուս–մոլդովական համաժողովի ընթացքում երկկողմ հարաբերությունների զատ, քննարկվել են նաև ԵԱՏՄ–ին առնչվող հարցեր:

Հիշեցնենք, որ Մոլդովան ԵԱՏՄ դիտորդ երկրի կարգավիճակ ունի և համաժողովի ընթացքում քննարկումների առանցքում ԵԱՏՄ հետ մոլդովական համագործակցությունն էր: Մի շարք հարցերին զուգահեռ, երկու կարևոր դիտարկում առանձնացնենք համաժողովից:

Առաջինն առնչվում է ԵԱՏՄ-երրորդ երկիր համագործակցության բովանդակությանն իրական հատվածում, ինչին կարելի է ուշադրություն դարձնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն հարցերի վարչության ղեկավար Սերգեյ Շուխնոյի հայտարարությունից: Վերջինս, մասնավորապես, համաժողովի ընթացքում ընդգծել է Մոլդովայի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառության 4,4%-անոց աճը՝ վերագրելով այն միության ինտեգրացիոն գործընթացներին: Պետք է նշել, որ նշված ցուցանիշը 90 % և ավելին ապահովվել է Մոլդովա-ՌԴ առևտրաշրջանառության, մասնավորապես՝ Մոլդովայից ՌԴ արտահանման աճի շնորհիվ: Սա իսկապես ենթակառուցվածքային խնդիր է, երբ համախառն ցուցիչներով ԵԱՏՄ երկրների հետ կա առևտրաշրջանառության աճ, իսկ իրականում դա այդքան էլ այդպես չէ: Փաստացի, ԵԱՏՄ–երրորդ երկիր համագործակցության հավասարաչափ բաշխման խնդիր կա, այլ կերպ ասած՝ ԵԱՏՄ անդամ մի երկրի հետ ակտիվ տնտեսական կապը որևէ կերպ չի անդրադառնում միության անդամ այլ երկրներին: Սա ԵԱՏՄ կարևորագույն բացթողում է և, անշուշտ, կխոչընդոտի միության ինտեգրացիոն հետագա գործընթացների բնականոն ընթացքին:

Համաժողովի ընթացքում երկրորդ ուշագրավ հիշատակումն ավելի դրական էր. խոսքը Շուխնոյի հիշատակումն էր առ այն, որ մի միությանն անդամակցությունը չի բացառում այլ ինտեգրացիոն միությունների հետ համագործակցության տարբեր ձևաչափերը՝ նշելով. «Օրինակ, ԵԱՏՄ երկրները, որոնք ընտրելով Եվրասիական միությունը, կարողացել են բալանսավորված հարաբերություններ ձևավորել ԵՄ հետ»: Պետք է նշել, որ այդպիսի բալանսավորված քաղաքականության վառ օրինակ ունի Հայաստանն՝ ի դեմս «և՛, և՛»-ի քաղաքականության:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: