ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը. բանակցելու հնարավորությունը դեռ կորած չէ

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առանձին և համատեղ հանդիպումներ անցկացրին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, ինչի արդյունքներն ամփոփվեցին եռանախագահների տարածած հայտարարության մեջ: Մինսկի խմբի համանախագահների՝ կողմերի հետ հանդիպումներ կազմակերպելու փաստն ինքնին դրական է Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային ձևաչափը պահպանելու տեսանկյունից, իսկ հայտարարության բովանդակությունը խիստ կարևոր՝ կարգավորման ներկա փուլը գնահատելու և հնարավոր կանխատեսումներ անելու համար:
Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հայտարարության մեջ նախ և առաջ նշված է, որ համանախագահները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը կողմերի հետ և «խնդրել պարզաբանում մտցնել մտահոգություն առաջացնող վերջին միջադեպերի և հայտարարությունների վերաբերյալ»: Այստեղ, իհարկե, առաջին հերթին սահմանային լարվածությունն է, և այս տեսանկյունից համանախագահները, ըստ էության, պարզաբանումներ են պահանջել ադրբեջանական կողմից՝ հրադադարի ռեժիմի խախտումների և զոհերի փաստի առնչությամբ: Ինչ վերաբերում է արված հայտարարությունների վերաբերյալ բացատրություններ պահանջելուն, ապա այստեղ, ամենայն հավանականությամբ, միջնորդները առաջին հերթին փորձել են հասկանալ հայկական կողմի նոր շեշտադրումները՝ Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման համատեքստում:
Վարչապետ Փաշինյանի հայտարարություններում հենց սկզբից հնչել են թեզեր ու մոտեցումներ, որոնք, թեև իրենց բնույթով ու տեսակով նոր չեն, սակայն նման շեշտադրմամբ ու կարևորությամբ նախկինում չեն առանձնացել. օրինակ, որ «Արցախը պետք է դառնա Հայաստանի մաս» (ասվել է սեպտեմբերի 8-ին Մոսկվայում, հայ գործարարների հետ հանդիպմանը), «բանակցային գործընթացում Արցախի ժողովրդին պիտի ներկայացնեն Արցախի իշխանությունները» (հունիսի 7-ին ԱԺ հատուկ նիստում՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը) և այլն: Անխոս, այս հայտարարությունները չէին կարող համանախագահների կողմից պատշաճ ուշադրության չարժանանալ ու հատուկ մեկնաբանությունների կարիք չունենալ:
Հայտարարության մեջ եռանախագահներն ընդգծել են նաև, որ համապարփակ կարգավորումը զիջումներ է պահանջում բոլոր կողմերից՝ ևս մեկ անգամ վերահաստատելով, որ առանց փոխզիջումների խնդրի խաղաղ կարգավորումն անհնար է:
Շատ կարևոր է, որ հայտարարության վերջում հստակ նշվել է, որ ՀՀ և ԱՀ նախարարները համաձայնել են ևս մեկ անգամ հանդիպել մինչև տարեվերջ: Սա կարևոր ցուցիչ է առ այն, որ խնդրի խաղաղ, բանակցային լուծումը շարունակում է առաջնահերթ մնալ: Հատկանշական է, որ նշվել է նաև մոտ ապագայում համանախագահների՝ տարածաշրջան այց կազմակերպելու մասին: Սա ևս փաստում է, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորումը դեռ դուրս չի եկել բանակցային ձևաչափից և համանախագահությունը ներկայացնող պետությունները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան, շարունակում են ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը պահպանելու ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ, ամփոփելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, կարելի է եզրակացնել, որ բանակցային գործընթացը վերսկսում է, կամ, առնվազն, համանախագահությունը ջանքեր է գործադրում այն նորից ակտիվացնելու համար: Եվ չնայած օրակարգում դեռ չկա Փաշինյան-Ալիև հանդիպում, բայց գոնե ԱԳ նախարարների մակարդակով բանակցելու հնարավորությունը, կարծես թե, պահպանվում է:
այլ նյութեր այս թեմայով
- Արցախի ԱԻՊԾ-ն որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերել է ևս 2 աճյուն 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 24-ը, Արցախի փրկարարական ջոկատները հայտնաբերել են 1283 աճյուն:
- ՄԻՊ-ը հրապարակել է Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի վերաբերյալ նոր ապացույցներ Գլխավոր հարցն այստեղ այն է, որ նշված հրապարակումներում օգտագործվում են նույն բառերն, ինչ ադրբեջանական իշխանության...
- Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի աճյուն է վերադարձրել Մարմիններն անճանաչելի են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն նրանց ինքնությունը պարզելու նպատակով:
- Արցախի ԱԳՆ-ն կարևորել է Եվրախորհրդարանի բանաձևերը Միանում ենք Եվրախորհրդարանի կողմից Թուրքիայի ապակայունացնող դերի դատապարտմանը, որը փորձում է խափանել ԵԱՀԿ Մինսկի...
- Երկրագունդ. Արցախյան հակամարտությունը Եվրախորհրդարանի բանաձևերում «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո զրուցել ենք Եվրախորհրդարանի...
-
11:09
Իսրայելն արգելել է ուղևորատար ավիաչվերթները մինչև հունվարի վերջ
-
10:39
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 166094-ի
-
10:25
Արցախի ԱԻՊԾ-ն որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերել է ևս 2 աճյուն
-
09:41
ՄԻՊ-ը հրապարակել է Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի վերաբերյալ նոր ապացույցներ
-
09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
09:24
Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին
-
20:04
Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է
-
16:50
ՀՀ էկոնոմիկայի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարներությունների միջև հուշագիր է ստորագրվել
-
15:34
Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա
-
14:59
Ջրանջատումներ կլինեն հունվարի 25-ին ժամը 10.00-ից մինչև հունվարի 26-ը ժամը 10.00
-
13:10
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
12:19
Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի աճյուն է վերադարձրել
-
11:02
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 166036-ի
-
10:31
Ադրբեջանցին սպանվել է, թուրքական նավի անձնակազմի ևս 15 անդամ պատանդ են ծովահենների մոտ
-
09:03
Բարեկենդան Առաջավորաց Պահքի
-
18:19
Երկրաշարժ Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է նաև Հայաստանում
-
18:04
Հայաստանի և Արցախի պաշտոնյաները կունենան արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու միասնական օրակարգ
-
17:35
ՀՀ-ից Արցախ մեկնած բժիշկները տեղի գործընկերների հետ քննարկում են համակարգային խնդիրները
-
16:46
Իրանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ նոր վարչակազմին կոչ է արել չեղարկել Թրամփի օրոք սահմանված բոլոր պատժամիջոցները
-
16:22
Բայդենը ծագումով քուրդ է և նրա ընտանիքը Երևանից է ԱՄՆ գաղթել. թուրք նախկին պատգամավոր
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
16:43
Գործող իշխանությունն այսօր նույնիսկ մարդասիրական օրակարգ չի կարողանում առաջ մղել
-
20:14
Գազի սակագինն առաջին եռամսյակի համար մնաց անփոփոխ. գազային բանակցությունները՝ կրկին ձախողված
-
16:25
Ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ-ն որոշեց պատասխանել Փաշինյանին
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
Խոնավություն՝ 49%
Քամի՝ 3 կմ/ժ