ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը մերժել է գումար տրամադրել Թրամփին

© РИА Новости / Алексей Дружинин

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին չի վճարի իր անվտանգության դիմաց: Այս մասին հայտնել է թագավորության գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը Bloomberg գործակալության հետ հարցազրույցում` մեկնաբանելով Էր Ռիադին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս ներկայացրած պահանջը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին

«Իրականում մենք ոչ մի բան չենք վճարի մեր անվտանգության դիմաց: Մենք կարծում ենք, որ այն ամբողջ զենքի համար, որն ԱՄՆ-ից ստացել ենք, վճարվել է, այն մեզ անվճար չի հասել: Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների հաստատման սկզբից ևեթ մենք ամեն ինչ փողով ենք գնում»,- նշել է արքայազնը:

Սալման Ալ Սաուդի խոսքով՝ 2 տարի առաջ Սաուդյան Արաբիան վարում էր այլ երկրներից զենք գնելու քաղաքականություն, սակայն Թրամփի իշխանության գալուց հետո թագավորությունը որոշել է ևս 10 տարի բանակը զինել ամերիկյան սպառազինությամբ՝ 60 տոկոսը գնելով ԱՄՆ-ից, իսկ 40 տոկոսը պատրաստելով թագավորությունում՝ ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործմամբ, ինչի վրա Էր Ռիադը պատրաստվում է ծախսել 400 մլրդ դոլար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: