ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը բացատրել է, թե ինչու իրեն «չեն սիրում»

Getty Images

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն մյուս երկրներում չեն սիրում, քանի որ ինքը «նրանց ստիպում է վճարել»: «Կեղծ լրատվամիջոցները պատմում են, թե աշխարհի երկրներում, ներառյալ Եվրամիությունում, աջակցության իմ վերջին վարկանիշները ցածր են եղել: Իհարկե դրանք ցածր են, որովհետև 50 տարվա ընթացքում առաջին անգամ ես նրանց հարկադրում եմ բարձր գին վճարել Ամերիկայի հետ բիզնես վարելու համար: Ինչու՞ ես պետք Է դուր գամ նրանց»,- իր Twitter-ում գրել է Թրամփը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, «նրանք իրեն դուր են գալիս»:

Pew Research Center հետազոտական կենտրոնի կողմից աշխարհի 25 երկրներում իրականացված հարցման համաձայն՝ Թրամփին վստահում են հարցվածների ընդամենը 27 տոկոսը՝ ավելի քիչ քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին (30 տոկոս), Չինաստանի ղեկավար Սի Ցինփինին (34 տոկոս) և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ով գլխավորել է վարկանիշը 52 տոկոսով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: