ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ջոն Բոլթոնը չի կարող խոսել իմ անունից. Փաշինյան

"Ամեն մեկը կարող է խոսել իր անունից. Ջոն Բոլթոնը խոսում է իր անունից": Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, թե ԱԺ ընտրություններում հաղթելուց եւ վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը կարող է վճռական որոշումներ կայացնել Արցախի հարցում, քանի որ դա հնարավորություն կտա իրեն առաջնորդություն ստանձնել: «Ամեն մեկը կարող է խոսել իր անունից։ Ջոն Բոլթոնը խոսում է իր անունից, եւ Ջոն Բոլթոնը, եւ ընդհանրապես որեւէ մեկը չի կարող խոսել իմ անունից: Այո, ընտրվելը հնարավորություններ կտա, բայց ես ասել եմ, որ չի կարող լինել որեւէ լուծում, որը ընդունելի չի լինի Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների եւ Արցախի իշխանությունների համար: Հարցի գլոբալ կարգավորման առումով հասկանում ենք, որ որեւէ լուծում պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար: Որեւէ լուծման պարագայում մենք պետք է լինենք հրապարակային», - ընդգծեց Փաշինյանը, գրում է News.am-ը:

Նա հավելեց, որ այս թեմայով ոմանք մինի փոթորիկներ են կազմակերպում համացանցում՝ հավելելով, որ սա համահայկական հարց է եւ պետք է լուծի հայ ժողովուրդը. «Ես Ղարաբաղի հարցի լուծող չեմ, լուծողը հայ ժողովուրդն է: Որեւէ վարչապետ այսօր կա, վաղը չկա»:

Դիտարկմանը, թե պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, թե արտաքին քաղաքականության մեջ իշխանությունը քանդում է այն, ինչ տասնամյակներով իրենք կառուցել են, Փաշինյանն արձագանքեց. «Զարմանում եմ, որ մարդիկ առնում են, ծախում են մեր անունից, ձախողվում են մեր անունից: Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է, որ ՀՀ իշխանությունները պետք է կիսծնկած վիճակում արտաքին քաղաքականություն վարեն, եւ դա է իր պատկերացրած արտաքին քաղաքականությունը, ես ուզում եմ հիասթափեցնեմ նրան եւ իր բոլոր գործընկերներին: ՀՀ իշխանությունները վարում են շատ հստակ, ինքնավստահ եւ արժանապատիվ երկրին վայել արտաքին քաղաքականություն»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: