ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Brexit-ի հարցով Բրյուսելի հետ համաձայնությունը կարող է ձեռք բերվել առաջիկա 3 շաբաթների ընթացքում. Դոմինիկ Ռաաբ

Daily Express

Brexit-ի հարցով գործարքի կնքման հստակ ժամկետը դեռ որոշված չէ: Այս մասին հայտարարել է Լոնդոնը չորեքշաբթի Brexit-ի հարցով նախարար Դոմինիկ Ռաաբի` Լորդերի պալատի՝ Brexit-ի հարցով հանձնաժողովին ուղղված նամակի հրապարակումից հետո, փոխանցում է Euronews-ը: Նամակի համաձայն` Բրյուսելի հետ համաձայնություն կարող է ձեռք բերվել առաջիկա 3 շաբաթների ընթացքում: Ավելի ուշ նա հաստատել է, որ կոնկրետ ժամկետ նշել դեռևս չի կարող:

Մինչ այդ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը ևս իր վերջերս կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված: “Ինձ միանգամայն հնարավոր է թվում մինչ այդ ժամկետը նշանակալի առաջընթացի հասնելը: Այժմ որոշված չեն 2 լուրջ հարց: Դրանցիչց մեկը վերաբերում է այն բանին, թե որքան հարթ կընթանա մեր առևտուրը Brexit-ից հետո, իսկ  մյուսը` Հյուսիսային Իռլանդիայի սահմանի հետ կապված”, - նշել է Ջերեմի Հանթը:

Հիշեցնենք, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ բանակցությունները սկսվել են դեռևս անցյալ ամռանը և պետք է ավարտվեն մինչև հաջորդ տարվա մարտի վերջ: Սակայն Բրյուսելի ու Լոնդոնի միջև դեռևս առկա են լուրջ տարաձայնություններ մի շարք հարցերի շուրջ: Ամենաբարդ հարցերից մեկը ԵՄ անդամ Իռլանդիայի Հանրապետության և Միացյալ Թագավորության մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանի խնդիրն է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: