ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանը հետևել է ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունների ընթացքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի և այլ պաշտոնյաների հետ միասին դիտել է ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունները:
Նախագահն ընդգծել է, որ բանակաշինությունը, զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացումը եղել են ու կմնան պետության կարևորագույն խնդիրներից, ևհետևողական աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվելու են:
Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղ, հանդիպել համայնքի բնակիչների հետ և քննարկել գյուղում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարիմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    22°  13° 
    05.05.2024
    21°  11° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: