ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 251,03 դրամ ԱՐԾԱԹ - 227,21 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 217,44 դրամ

Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից և Նազարբաևից

«Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը մեր գործընկերների հետ, ՌԴ-ի հետ: Կշարունակենք Բելառուսի հետ, Ղազախստանի հետ, Ղրղըզստանի հետ, Տաջիկստանի հետ, որպեսզի մենք, ի վերջո, հասնենք փոխադարձ ըմբռնման»: Այս մասին այսօր` նոյեմբերի 16-ին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում պատասխանելով լրագրողների հարցերին:

Նա շեշտել է, որ Վլադիմիր Պուտինի հետ այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում վեր է բարձրացրել այն փաստը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել է կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից, հայտնում է Սպուտնիկ Արմենիան։

«Ես զարմացած եմ, որ 30 տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն էդպիսի քայլ թույլ տալ: Եվ ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից: Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը»,-հավելել է Փաշինյանը:

Նա շեշտել է, որ որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, քանի որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, որն, առայժմ, չկա:

«Շատ կարևոր է, որ ՀԱՊԿ շրջանակներում շատ հստակ խոսակցություն ունենանք մեր դաշնակիցների հետ և կողմերից յուրաքանչյուրի համար պարզ լինի, թե ինչ պարտավորություն ունի մյուսների նկատմամբ, և մյուսներն ինչ պարտավորություն ունեն իր նկատմամբ: Եվ, ընդհանրապես, կազմակերպության անդամ երկրներն ինչ պարտավորություններ ունեն կազմակերպության և կազմակերպության անդամ մյուս երկրների հանդեպ»,- ասել է Փաշինյանը:




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 79%
Քամի՝ 6.44 կմ/ժ
1 C°
 
   
18.12.2018
   
19.12.2018
Հարցում

Կհաջողվի՞ արդյոք Փաշինյանին տնտեսական հեղափոխություն իրականացնել Հայաստանում։