Ի՞նչ արտաքին քաղաքականություն է առաջարկում Հայ Հեղափոխական Դաշնակցությունը

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) հայ ազգային սոցիալիստական կուսակցություն է՝ հիմնադրված 1890 թ.-ին Թիֆլիսում: Կուսակցությունը գործում է Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և սփյուռքի ավելի քան 40 երկրներում։ ՀՅԴ-ն ևս մասնակցում է սույն թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին՝ «Հավատարիմ հողին ու հային» կարգախոսի ներքո:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՅԴ նախընտրական ծրագրի այն հատվածները, որոնք վերաբերում են Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ զուգահեռաբար անդրադառնալով նաև կուսակցության ծրագրի արտաքին քաղաքական դրույթներին։
Կուսակցության նախընտրական ծրագրի «Անկախ և հզոր պետություն. Արցախ, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» բաժնում ասված է.
«Հայաստանը պետք է վարի անկախ արտաքին քաղաքականություն՝ հիմնված բացառապես ազգային շահի և պետության հեռանկարային ռազմավարական զարգացման տեսլականի վրա: Մենք հայամետ և հայաստանակենտրոն ենք: Արտաքին քաղաքականության վեկտորն ընտրելիս պետք է առաջնորդվենք բացառապես մեր ազգային շահով: Մեր կազմած դաշինքները պետք է լինեն ոչ թե ընդդեմ որևէ կողմի, այլ բացառապես հանուն մեր նպատակների իրականացման»:
Ղարաբաղյան հիմնախնդիր
Արցախյան հարցի շուրջ կուսակցության դիրքորոշումը հետևյալն է. «Արցախը հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մաս է: Այս հարցում դիրքորոշումն անփոփոխ է՝ Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ: Արցախի անկախությունը մեզ համար մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է»: Կուսակցության նախընտրական ծրագրում Արցախյան հարցի շուրջ կան հետևյալ առաջարկները.
- Ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական համագործակցությունը, տնտեսական, ֆինանսական, սոցիալական, մշակութային, կրթական համարկումը:
- Հայաստանն Արցախի անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության երաշխավորն է:
- Անհրաժեշտ է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև կնքել ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր:
- Շարունակել աշխատանքները Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ:
- Ջանքեր գործադրել Արցախն իր ապագային վերաբերող բանակցություններում որպես լիիրավ կողմ ներգրավվելու համար:
Անվտանգություն
ՀՅԴ նախընտրական ծրագրում բավական մեծ տեղ է հատկացված անվտանգության խնդրին, ինչի առնչությամբ մասնավորապես նշվում է. «Մենք ինքներս պետք է ապահովենք մեր երկրի անվտանգությունը՝ քաջ գիտակցելով, որ միայն պատերազմին պատրաստ լինելն է կանխում պատերազմի վտանգը: Այս հարցում միակողմանի զիջումների մասին հայտարարությունները միայն մոտեցնում և ավելի իրական են դարձնում պատերազմի սպառնալիքը»: Անվտանգության բարձրացման համատեքստում կուսակցությունը առաջարկում է.
- Ազգ-բանակ հայեցակարգի տրամաբանությամբ զարկ տալ հայրենական գիտական և տեխնոլոգիական մտքի վրա հիմնված ռազմա-արդյունաբերական համալիրի ստեղծմանը:
- Խրախուսել պրոֆեսիոնալ-կամավոր զինվորական ծառայության շրջանակի ընդլայնումը: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված երիտասարդ զինվորի կողքին միշտ պետք է կանգնած լինի պրոֆեսիոնալ զինվորականը:
- Սպաների ու պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը համապատասխանեցնել արժանավայել ապրուստի պահանջներին:
Հայոց ցեղասպանություն
ՀՅԴ կուսակցության ծրագրում՝ որպես նպատակադրում նշվում է «Թուրքիայի կողմից հայության դեմ գործադրված եւ մինչեւ այժմ անպատիժ մնացած Ցեղասպանության ոճրի միջազգային դատապարտում, բռնագրավված հողերի վերադարձ և վնասի արդար հատուցում հայ ազգին»: Այս խնդրին անդրադառնում է նաև կուսակցության նախընտրական ծրագիրը՝ առաջարկելով ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի անքակտելի մաս դարձնել Հայոց ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման հարցերը, բացառել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը թուլացնող որևէ գործողություն:
Սփյուռք
Եվ՛ կուսակցության ծրագրում, և՛ նախընտրական ծրագրում մեծ ուշադրություն է դարձված սփյուռքին ու սփյուռքահայությանը: Կուսակցության ծրագրում իբրև նպատակ սահմանված է. «ամրապնդել Սփյուռքի ազգային ինքնությունը և կազմակերպել քաղաքական դերակատարությունը՝ նրա կարողականություններն ուղղելու համար դեպի Հայաստանի պետականության հզորացում և Հայ Դատի հետապնդում»: Նախընտրական ծրագրում այս գաղափարը տեղ է գտել հետևյալ ձևակերպմամբ. «ՀՀ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդող սկզբունք համարել այն, որ Հայոց պետականությունը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև համայն հայության ազգային նպատակների իրականացման երաշխավորն է: Ըստ այդմ՝ ամեն ինչ անել սփյուռքահայությանը հայոց պետականության գործընթացում լիարժեք ներգրավելու համար»:
Վրաստանի հետ հարաբերություններ
Նախընտրական ծրագրում Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև երկկողմ հարաբերություններից անդրադարձ է արվում միայն հայ-վրացական հարաբերություններին՝ նշելով, որ Վրաստանի հետ հարաբերությունները պետք է կառուցել բարեկամության ու ազգային շահերի փոխադարձ հարգանքի սկզբունքի վրա, ինչն էլ իր դրական ազդեցությունը կունենա վիրահայության իրավունքների լիարժեք իրականացման վրա:
այլ նյութեր այս թեմայով
- ԿԸՀ–ն ամփոփեց ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր՝ դեկտեմբերի 16-ին ամփոփեց ԱԺ՝ դեկտեմբերի...
- Միջազգային դիտորդների զեկույցները Հայաստանի վերջին 2 խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ. համադրական տեղեկանք Ընտրական գործընթացում ՀՀ առաջընթացը գնահատելու նպատակով Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջին տարիներին...
- Իրանը ողջունում է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին ողջունել է Հայաստանի խորհրդարանական հաջողված ընտրությունները՝...
- «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը տպավորիչ էր. Մարգվելաշվիլին շնորհավորել է Փաշինյանին «Վրաստանի նախագահը հաջողություններ է մաղթել Փաշինյանին ՀՀ-ում բարեփոխումների իրականցման առումով և հույս է հայտնել,...
- Դիտորդներն արձանագրել են նախորդ ընտրությունների համեմատ առկա առաջընթացը Դեկտեմբերի 9-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընդհանուր առմամբ խախտումներ չեն...
-
22:27
Ալենուշ Տերյան` Իրանի առաջին կին աստղագետ, առաջին արևային աստղադիտարանի հիմնադիր
-
22:14
11-ամյա հայուհին ցնցել է ռուսական «Ձայնը» նախագծի ժյուրիին (տեսանյութ)
-
21:53
Վենեսուելայի Զինված ուժերին հրամայել են Կոլումբիայի հետ սահմանին զորքեր տեղակայել
-
21:18
Պետք է դուրս գանք խաբելու տրամաբանությունից․ Փաշինյանն ամփոփել է Վանաձորի տնտեսական համաժողովի աշխատանքները
-
20:56
Փաշինյանը շրջայց է կատարել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում
-
20:14
Արմեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրենի տեղակալ
-
18:58
Արտակարգ դրություն ԱՄՆ-ում. Թրամփը խստացնում է խաղի կանոնները
-
17:27
ՀՀ-ՌԴ հարաբերությունները մեր երկրների և տարածաշրջանի անվտանգության երաշխիքն են. ՌԴ դեսպան
-
16:45
Արցախում մարտավարաշարային պարապմունքներ են իրականացվել. Արցախի ՊՆ
-
16:16
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման շինաշխատանքների ընթացքին
-
15:44
Աթեշյանի բողոքից հետո Թուրքիայում Հիսուսի նկարը ծաղրողները ներողություն են խնդրել ամբողջ քրիստոնյա համայնքից
-
15:09
Արաբական աշխարհում ակտիվանում են Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ քննարկումները
-
14:55
Հայերի ներդրումը Հայրենիքի պաշտպանության գործում
-
14:20
Մեկ շաբաթում Ադրբեջանի զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց. Արցախի ՊՆ
-
13:18
ԱՄՆ նորանշանակ դեսպանը Երևան կժամանի հաջորդ շաբաթ
-
12:48
Արցախյան կարգավորում. ոտքի վրա հանդիպումներ, կամ մեկ քայլ առաջ, երկու քայլ՝ հետ
-
11:07
Գուայդոն հատել է Կոլումբիայի սահմանը
-
10:10
Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են
-
21:59
Արգենտինայում մահացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին
-
20:48
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:43
Առողջ ապրելակերպ, նիհարելու խորհուրդներ «ծույլերին». հարցազրույց ֆիթնես մարզչի հետ
-
18:59
Եթե Ցեղասպանությունը սուտ է, ինչո՞ւ է Էրդողանը 5 տարի շարունակ ցավակցում հայերին. Փայլան
-
20:02
Արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների իրավունքները կլինեն առավել երաշխավորված. ՄԻՊ
-
16:16
Հայկական արտադրության ապրանքները վաճառվել են ադրբեջանական դրոշի ներքո
-
20:47
«Հայ հանճար, բրավո, Աստված իմ»․ Հայ աճպարարը հիացրել է Կիրկորովին (տեսանյութ)
-
21:03
Հաճելիորեն զարմացած եմ, որ հայերը պահպանել են հրեական և ադրբեջանական գերեզմանատները. Լապշինը` Եղեգիսում
-
21:05
«Ես հայ եմ, բայց երբեք չեմ եղել հայրենիքում». Աննա Տեր-Վարդանյան` ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագը
-
14:29
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի նախագահի հետ
-
15:47
Թուրք ազգայնականներն առաջարկում են ՀՀ քաղաքացիներին արտաքսել երկրից
-
15:29
Կոնգրեսը կասեցրել է ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային
Խոնավություն՝ 66%
Քամի՝ 7 կմ/ժ