ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կոսովոն Ալբանիայի օգնությամբ փորձում է ճնշում գործադրել Սերբիայի վրա

Ալբանիայի վարչապետը կոսովար պաշտոնյայի հետ երկգլուխ արծիվ են պատկերել՝ Մեծ Ալբանիայի խորհրդանիշը

Կոսովոն և Ալբանիան սկսելու են «մինչև 2025թ․-ն ալբանացիների միավորման միասնական ռազմավարության» մշակումը։ Այդ մասին երկու կառավարությունների` Պերչ քաղաքում տեղի ունեցած համատեղ նիստից հետո հայտարարել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման։

Դա Կոսովոն և Ալբանիան միավորելու նախագիծ է, որի մշակմամբ պետք է զբաղվեն երկու կողմերի արտաքին քաղաքական գերատեսչությունները։ Նույնը օրը՝ նոյեմբերի 26-ին, կողմերը համաձայնագիր են ստորագրել նաև մինչև 2019թ․-ի կեսն Ալբանիայի և Կոսովոյի սահմանին մաքսային խոչընդոտները վերացնելու վերաբերյալ։

«Ես շատ լավ գիտեմ, թե ինչ կասի Բելգրադը կամ մեկ այլ երկիր, բայց ես տեսնում եմ, որ ալբանական միությունն անհրաժեշտություն է դեպի ԵՄ տանող ճանապարհին»,- հայտարարել է Ռաման և հավելել, որ ԵՄ-ն պետք է հրաժարվի երկակի ստանդարտների կիրառումից։

ԵՄ-ին ուղղված այս դժգոհությունը պայմանավորված է մի կողմից Կոսովոյին ԵՄ վիզաների ազատականացում տրամադրելու գործընթացի երկարաձգմամբ, մյուս կողմից՝ վերջերս Բրյուսելից հնչած խիստ քննադատությամբ՝ կապված Սերբիայից ներկրվող ապրանքների նկատմամբ 100 տոկոս մաքսատուրք սահմանելու Կոսովոյի որոշման հետ։

Հիշեցնենք, որ Կոսովոն նախ 10 տոկոս մաքսատուրք էր սահմանել Սերբիայից ներկրվող ապրանքների նկատմամբ, այնուհետև մաքսատուրքը բարձրացրեց մինչև 100 տոկոս։ Այդ կերպ Պրիշտինան պատասխանեց Բելգրադին, որը խոչընդոտեց «Ինտերպոլ» միջազգային ոստիկանական համակարգին Կոսովոյի անդամակցությանը։ Նշենք, որ Սերբիան Կոսովոյի հիմնական առևտրային գործընկերն է, և Ալբանիա-Կոսովո մաքսերի չեղարկումն ուղղված է այս որոշման հետևանքները մեղմելուն։

ԵՄ-ն, իր հերթին, քննադատում է Սերբիայի և Կոսովոյի միջև լարվածության մեծացմանն ուղղված գործողությունները։ Մասնավորապես՝ 100 տոկոս մաքսատուրք սահմանելուց հետո ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կոչ էր արել չեղարկել այդ որոշումը և հայտարարել էր, որ այն խախտում է Ազատ առևտրի կենտրոնական-եվրոպական ասոցիացիայի (CEFTA) շրջանակներում Կոսովոյի ստանձնած պարտավորությունները։

Բրյուսելի համար կարևոր է իր անմիջական հարևանությամբ այս հակամարտության նոր սրացում թույլ չտալն ու դրա վերջնական կարգավորմանը հասնելը։ Պատահական չէ, որ հակամարտության կարգավորումը դիտարկվում է որպես ԵՄ-ի հետ Սերբիայի և Կոսովոյի ավելի սերտ ինտեգրման, այդ թվում՝ անդամակցության հեռանկարի հիմնական նախապայման։

Կոսովոն, իր հերթին, Ալբանիայի աջակցությամբ փորձում է ճնշում գործադրել Բելգրադի և Բրյուսելի վրա՝ ձգտելով արագացնել գործընթացներն ու իր համար նպաստավոր իրավիճակ ստեղծել։ Սակայն վերջին շրջանում Սերբիայի և Կոսովոյի միջև նկատվող լարվածության աճը՝ զորավարժությունները, Կոսովոյի ճանաչման հետկանչը մի շարք երկրների կողմից, վկայում են, որ վերջնական կարգավորման հեռանկարը դեռ շատ մշուշոտ է և կողմերը պատրաստ չեն կառուցողական համագործակցության։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: