ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեզ համար կարևոր է Սփյուռքի ազգային ինքնության ամրապնդումը. Արմենուհի Կյուրեղյան (ԲԱՑԱՌԻԿ)

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ  «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույցների շարք ընտրություններին մասնակցող ուժերի հետ՝ ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում իրենց տեսլականի վերաբերյալ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները ժամանակի սղության պատճառով չեն կարողացել պատասխանել մեր այս հարցերին:  

Ձեզ ենք ներկայացնում Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչ Արմենուհի Կյուրեղյանի բացառիկ հարցազրույցը:

 

- Տիկին Կյուրեղյան, որո՞նք են ՀՅԴ արտաքին քաղաքական հիմնական գերակայությունները:

- Արտաքին քաղաքական հարցերում Հայաստանը պիտի առաջնորդվի բացառապես ազգային շահով՝ իր առջև ունենալով պետության հեռանկարային ռազմավարական զարգացման տեսլականը: Մեզ համար արտաքին քաղաքական հիմնական խնդիրներն այսօր Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն է, Հայ Դատի հետապնդումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը: Հայաստանի վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից շատ կարևոր է ուժային կենտրոնների հետ բալանսավորված քաղաքականությունն ու հարևան երկրների, մասնավորապես՝ Վրաստանի ու Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումը:

- Ինչպիսի՞ն է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Ձեր տեսլականը, որո՞նք են առաջնահերթ քայլերը:

- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշումը շատ հստակ է. Արցախի հարցը հայկական հարցի անբաժանելի մասն է, և ի վերջո Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ:

- Ինչպիսի՞ մոտեցում ունեք ՀՀ ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ:

- Հայաստանի Հանրապետությունը պիտի վարի բալանսավորված արտաքին քաղաքականություն՝ ի շահ Հայաստանի ու հայության: Լինելով ԵԱՏՄ անդամ՝ պիտի շարունակենք համագործակցությունը Եվրոպական միության և եվրոպական մյուս կառույցների ու կազմակերպությունների հետ:

- Որո՞նք պետք է լինեն ՀՀ-Սփյուռք օրակարգի առաջնահերթությունները:

Սփյուռքը մեզ համար ունի առանցքային դեր ու նշանակություն: Հայ Հեղափոխական Դաշնակցության համար Հայոց պետականությունը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև համայն հայության նպատակների իրականացման երաշխավորն է: Մեզ համար կարևորը Սփյուռքի ազգային ինքնության ամրապնդումն է ու հայոց պետականության գործընթացներում սփյուռքահայությանը լիարժեք ներգրավելը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: